Partly Cloudy
20 °C

Գարունը եկավ, «շարիկովներն» ագրեսիվացել են

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակի» 20.03.12 համարում «Հայակի պերճանքն ու թշվառությունը» վերնագրով հրապարակվել էր հոդված, որտեղ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն իր կարծիքն ու վերաբերմունքն էր արտահայտել «Հայակ» կինոյի մրցանակաբաշխության ու կազմակերպիչների մասին: Ինչին հետեւեց «Հայակի» մրցանակակիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանի կոշտ պատասխանը՝ «Ես զգուշացնում եմ» վերնագրով, տպագրված «Հրապարակի» 23.03.12 համարում: Այժմ էլ Հովհաննես Գալստյանին է պատասխանել կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը, ում խոսքը, չնայած ոչ պակաս կոշտ որակումներին, նույնպես ներկայացնում ենք, հաշվի առնելով «Հայակի» շուրջ առաջացած հետաքրքրությունն ու ընթացող քննարկումները:

ԳԱՐՈՒՆԸ ԵԿԱՎ, «ՇԱՐԻԿՈՎՆԵՐՆ» ԱԳՐԵՍԻՎԱՑԵԼ ԵՆ Կարդալ ամբողջությամբ

Եթե Շուշանին օգնելու կարիք լինի, ես պատրաստ եմ

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Ադամյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց երգիչ Արսեն  Գրիգորյանի  (Մրոյի) հետ

-Արսեն, կուսակցություններն արդեն կազմել եւ ներկայացրել են իրենց համամասնական ու մեծամասնական ցուցակները, ծանոթացե՞լ եք կուսակցության ցուցակներին, հավատ ներշնչո՞ւմ են դրանք Ձեզ:

- Ճիշտն ասած՝ չէ, դեռ չեմ ծանոթացել, բայց կամաց-կամաց կծանոթանանք, որովհետեւ դեռ նոր են որոշել վերջնական ցուցակները: Կարդալ ամբողջությամբ

Թատրոնն էլ փրկության ձեւ է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գիտե՞ք, որ Երեւանի «Շանս» ուսումնական կենտրոնում (Խանջյան 19) գործում են լեզուների, համակարգչային տարբեր ծրագրերի, այդ թվում` հաշվապահական, ծաղիկների հարդարման` իքեբանայի, բեմական արվեստի եւ խոսքի դասընթացներ: Վերջինիս շրջանակներում գործում է «Շանս» թատերական խումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորն է Ֆրանսիայի Մարսել քաղաքի ռեժիսորական քոլեջն ավարտած 24-ամյա Արմեն Դալլաքյանը: Խմբում դպրոցականներ են, տարբեր բուհերում սովորող ուսանողներ, պարզապես թատրոնի նվիրյալներ: Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ թատերախումբը Հայաստանի Ճարտարապետի տան մեծ դահլիճում, մարտի 9-ին ներկայացրեց Արմեն Դալլաքյանի «Հարսնացուն Անգլիայից» երգիծական ներկայացումը: Այնպես էր պատահել, որ Հայաստանի հեռավոր, ավանդապահ գյուղերից մեկում դագաղագործ Փայլակի (Սասուն Յախշիյան) եւ Անթառամի (Դիանա Սարգսյան) ընտանիքի որդի Բաբկենը (Էդգար Ղուկասյան) հինգ տարի սովորել է Անգլիայում: Այդ ընթացքում ծանոթացել եւ սիրահարվել է մի անգլուհու` Ջինային (Մելանյա Նիկողոսյան): Նրանք վերադառնում են Բաբկենենց գյուղ եւ ամուսնանում: Առաջին հայացքից սյուժեն հիշեցնում է հանրահայտ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը: Կարդալ ամբողջությամբ

Ինչպես են Երեւանում նշելու թատրոնի միջազգային օրը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվում է թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: «էպսիդոն» թատերախումբն այդ օրվա հետ կապված կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ օրն ավելի տոնական դարձնելու համար: Կարդալ ամբողջությամբ

Կստեղծվի Աղասի Այվազյանի տուն-թանգարան

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունում այսօր եւ վաղը այվազյանական ընթերցումներ են: «Աղասի Այվազյան հիմնադրամն» արդեն 3-րդ տարի կազմակերպում է այվազյանական ընթերցումներ, որտեղ զեկույցներով այս օրերին հանդես են գալու Հասմիկ Պողոսյանը, Լեւոն Անանյանը, Կարինե Խոդիկյանը, Երվանդ Ղազանչյանը, Արմեն Էլբակյանը եւ այլք: Ինչպես նշեց գրողի այրին՝ Գրետա Վերդիյանը, Աղասի Այվազյանի ֆոնդն աշխատում է արդեն 5-րդ տարին, եւ ժամանակն է, որ երեւա այդ աշխատանքը: Կարդալ ամբողջությամբ

Ես զգուշացնում եմ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հարգելի խմբագրություն: Ժամանակի սղության պատճառով չեմ հասցրել հետեւել «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության շուրջ քննարկումներին եւ արձագանքներին, սակայն այսօր Ազգային կինոկենտրոնում հանդիպեցի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ՝ հարցուպատասխանով մի հոդվածի, որտեղ հերյուրանքների ու վիրավորանքների տարափ էր ուղղված մրցանակաբաշխության նոմինանտների եւ կազմակերպիչների հասցեներին: Հուսով եմ՝ դեմ չեք լինի Ձեր թերթում տպելու իմ պատասխանը: Կարդալ ամբողջությամբ

Մեծ ու բարի Գուերան

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վախճանվել է իտալացի մեծ արվեստագետ Տոնինո Գուերան: Մեծ իտալացու հանդեպ հայ ժողովրդի համակրանքը խորը ակունքներ ունի: Այդ սերն անշուշտ փոխադարձ է եղել, եւ հավանաբար հենց դրանով պայմանավորված էլ երեկ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գուերայի ընտանիքին, որտեղ ասված է. «Մենք կորցրեցինք համաշխարհային կինոյի հսկայական կաղնու զորեղ ճյուղերից մեկը: Կորցրեցինք մի արվեստագետի, որի ստեղծագործություններն ուրախություն, բերկրանք ու բարություն էին պարգեւում ոչ միայն հայրենի Իտալիային, այլեւ ողջ աշխարհին»:

Մեր քաղաքը. Գարուն, Մահարի

ՀԵՂԻՆԱԿ՝ Արամ Պաչյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երբ քայլում ես փողոցով ու արեւը նկատելով՝ բռնում է ճանապարհիդ գիծը, երբ բիբդ քսվում է արկղերի մեջ շարված դեղին ձնծաղիկների ու կապույտ մանուշակների թերթիկներին, երբ տխրությունը ստվերում դեռ կծկված՝ վերջին ձյան պատառի պես սկսում է հալվել. գարուն է, հարցեր չտվող տարածություն` ցավոտ` մարմինը կենդանությանը հանձնած: Չգիտեմ ինչու, բայց այս գարունը Գուրգեն Մահարին է: Նրա կինը` Անտոնինան, իր «Հիշողություններ եւ պատմվածքներ» գրքում  գրում է.  Կարդալ ամբողջությամբ

Թատերական ներկայացումներ մարզերում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մշակույթի նախարարություն

Ազգային թատերական ստեղծագործական միավորում 

2012 թ. փետրվարի 26-ին տեղի ունեցավ «Թատրոն-X» 5-րդ հանրապետական փառատոնի մասնագիտական հանձնախմբի նիստը (անդամներ՝ Ռ. Բաբայան, Կ. Խոդիկյան, Լ. Մութաֆյան): Քննարկվել են ոչ պետական թատերախմբերի հայտերը, հաստատվել է մասնակից թատերախմբերի ու թատրոնների ցուցակը: Կարդալ ամբողջությամբ

«Հայակի» պերճանքն ու թշվառությունը

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Ադամյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կիրակի օրը Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ազգային կինոյի «Հայակ» առաջին մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչներն էին Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Անմիջապես մուտքի մոտ՝ Օպերային թատրոնի փոքրիկ նախասրահում իսկական խառնաշփոթ էր տիրում՝ կինոտեխնիկա, նվագախմբի բարձր երաժշտություն, մարդկանց կրունկների տակ պայթող փուչիկներ եւ այս ու այն կողմ վազվզող տեսախցիկներ: Չնայած կարմիր գորգի բացակայությանը, մրցանակաբաշխությունը վերջապես սկսվեց: Կարդալ ամբողջությամբ