Partly Cloudy
20 °C

Մենք անկեղծորեն գնացել ենք համագործակցության

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged .

«Ես ասել եմ՝ մրցակից չունեմ, իմ մրցակիցը մարդկանց մեջ նստած վախն է, արժանապատվության պակասը, ստորաքարշությունը, ընչաքաղցությունը եւ փողը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ նեկայացուցիչ Արշակ Բանուչյանը, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու էր առաջադրվել թիվ 11 ընտրատարածքում: Ինչից որ վախենում էին ՀԱԿ-ը եւ մյուս ընդդիմադիրները, իրականացավ, ինչն էլ համարում են իրենց՝ քիչ ձայներ հավաքելու պատճառը: Այդուհանդերձ, Բանուչյանը նշեց. «Ես չեմ ուզում, որ ժողովուրդն այս ընտրությունների արդյունքում զգա այնպիսի հիասթափություն, որ արտագաղթը մեծանա: Ամենամեծ բանը, որից ես հիմա անկեղծորեն անհանգստանում եմ, արտագաղթն է: Ես կուզեմ, որ բոլորը մնան եւ կռիվ տան»: Կարդալ ամբողջությամբ

Հարմար ա

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged .

Մայիսի 6-ից հետո տպավորություն էր ստեղծվում, որ ոչ միայն հետընտրական լռություն է, այլեւ մեռյալ ժամանակ: Գուցե լարվածությունից հետո լիցքաթափման շրջա՞ն է, մթնոլորտը հանգստանում է կամ հովանո՞ւմ նախկին շիկացումից: Փորձեցինք փողոցում պատահական հանդիպող մարդկանց հետընտրական տրամադրությունն ստուգել, թե ինչ են մտածում, արդյո՞ք իրենց սպասելիքներն արդարացան մայիսի 6-ի ընտրություններից: Հարցվել են հիմնականում երիտասարդ եւ միջին տարիքի մարդիկ, եւ հերթականությամբ ներկայացնում ենք նրանց խոսքը: Կարդալ ամբողջությամբ

ՀՀԿ-ականները պատրաստ են փոխզիջման

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged , .

ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները ուսերը վեր են քաշում, երբ նրանց հարցնում ես, թե հնարավո՞ր է, որ նորից կոալիցա կազմեն ԲՀԿ-ի հետ, թե՞ այս անգամ միայնակ իրենց վրա կվերցնեն կառավարություն ձեւավորելու պատասխանատվությունը: «Մենք ոչ մի բան չգիտենք. հնարավոր է, որ կոալիցա լինի, հնարավոր է, որ չլինի, մի շաբաթից պարզ կլինի: Նույնիսկ չգիտենք, թե բանակցություններ սկսվա՞ծ են, թե՞ ոչ»,-ասում են ՀՀԿ-ականները: Կարդալ ամբողջությամբ

Ոստիկաններն արգելեցին հացադուլավորին վրան տեղադրել

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Հարությունյան
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged .

Ճիշտ մեկ շաբաթ է՝ «Ապամոնտաժենք կեղեքող համակարգը», «Փակուղուց ելքը այլընտրանքային ընտրություններն են», «Ֆիլտրացիայի ենթարկել իշխանությանը» կարգախոսներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ է անում Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը: Չնայած կարգախոսներին, նա այդպես էլ հստակ չձեւակերպեց հացադուլ հայտարարելու բուն նպատակը: Կարդալ ամբողջությամբ

Գլուխները քարին են տվել

ՀԵՂԻՆԱԿ՝ Լուսինե Շահվերդյան
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged , .

Թեեւ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքում բացարձակ մեծամասնություն է ստացել, նախնական տվյալներով իր օգտին գրանցելով համամասնական ընտրաձայների մոտ 44 տոկոսը, այնուամենայնիվ, ընտրությունների ժամանակ գրանցած արդյունքներից կախված, որոշ մարզպետների քաղաքական ապագան, ըստ որոշ լուրերի, խիստ վտանգված է: Եվ ըստ ամենայնի, առաջիկայում պաշտոնանկ են արվելու առաջին հերթին այն մարզերի ղեկավարները, որոնցում ՀՀԿ-ն կամ պարտություն է կրել, կամ համեմատաբար քիչ առավելություն է ունեցել ԲՀԿ-ի համեմատ: Կարդալ ամբողջությամբ

Ինչի՞ց ենք էսքան ընկճված

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մտածում էի՝ ընտրություններից հետո մեկ-երկու օր անտրամադիր կլինեմ, հետո կանցնի: Սե՞նց բաներ ենք տեսել էս 20 տարում: Բայց 3-4 օր է անցել, ու ոչ մի կերպ տեղս չեմ գտնում: Մի տեսակ անհուսության, անհեռանկար կյանքի զգացում ունեմ: Ինձ թվում է՝ ոտքիս տակի հողը գնացել է, ես մնացել եմ օդում կախված: Ոնց որ տիեզերք թռած մարդիկ են անկշռության վիճակում լինում: Անընդհատ ուզում եմ վերլուծել այս զգացումներս, որ կարողանամ դրանց դեմ պայքարել, ու ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչի՞ց ես էսքան ընկճված, այ Արամ: Էնպես չի, որ շատ հստակ հասկանում եմ, բայց մի քանի բան ինձ ուղղակի սպանում է: Մեկն իմ ժողովրդի էս անբացատրելի հնազանդությունն ու հաշտվածությունն է ճակատագրին: Կարդալ ամբողջությամբ

Պաշտոնը կյանքը չէ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դեռ խորհրդարանական ընտրությունները չավարտված` երկիրը թեւակոխել է նախագահական ընտրությունների շրջափուլ: Մոտ 10 ամիս անց Հայաստանը կրկին կմխրճվի ընտրություններ կոչվող մղձավանջի մեջ: Իսկ եթե մտաբերենք, որ նախագահական ընտրությունները, որպես կանոն, շատ ավելի թեժ են լինում, պայքարն ավելի անողոք ու հուսահատ, կարելի է պատկերացնել, թե ինչ է մեզ բոլորիս սպասվում 2013-ի սկզբին: Եթե ձեւակերպենք առաջիկա նախագահական ընտրությունների գլխավոր հարցը, ապա այն կհնչի այսպես. արդյո՞ք մենք կարողանալու ենք ձերբազատվել ՀՀ նախկին ու ներկա նախագահների մրցապայքարից, թե՞ կրկին պայքարը ծավալվելու է Լեւոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակի միջեւ: Հետաքրքիր հոգեբանություն ունի մեր քաղաքական դաշտը. այնքան պահպանողական է, որ նախագահի աթոռին որեւէ նոր անձի չի պատկերացնում, եւ նախագահի ընտրությունը վերածվում է կարուսելի: Ժամանակին հենց այդ մտածողությունն էր պատճառը, որ սովետական ղեկավարներից մեկին՝ Կարեն Դեմիրճյանին, վերադարձրին մեծ քաղաքականություն: Այդ մտածողությունն է պատճառը, որ կուսակցությունների նախագահների պաշտոնն էլ է ժառանգաբար անցնում՝ քաղաքական գործիչների որդիներին ու հարազատներին: Ի վերջո, դա է պատճառը, որ նոր սերունդ մեզանում չի աճում՝ 20 տարի շարունակ նույն դեմքերն են, որոնք պաշտոններ ու կարգավիճակ են փոխում, բայց ասպարեզից չեն հեռանում: Մինչդեռ աշխարհն այլ կերպ է ապրում. Ֆրանսիայի նման հզոր երկրի նախագահը կարող է խաղաղ ու զվարթ հրաժեշտ տալ իր պաշտոնին եւ շնորհավորել իր մրցակցի հաղթանակը: Նրա համար կյանքը չի ավարտվել, գուցե նոր է սկսվում: Իսկ մեր գործիչները պաշտոնի հետ թողնում են նաեւ իրենց մի մասը եւ անընդհատ փորձում են վերադառնալ՝ ամբողջական լինելու համար:

Բազազը՝ «Ֆեյսբուքում»

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged .

Պարզվում է՝ հայոց ոստիկանները հասարակական կարգը վերահսկում են նաեւ վիրտուալ աշխարհում: Վերջին օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ի թիվս այլ ոստիկանների,  գրանցվել է նաեւ Երեւանի ոստիկանապետի տեղակալ, ակցիաներն ու միտինգները ցրելու վարպետ հայտնի Բազազը՝ Ռոբերտ Մելքոնյանը: Թերեւս վիրտուալ կյանքում հայտնվելով՝  համազգեստավորներն իշխանության հանդեպ «դավադրություններ» կազմակերպող ակտիվիստների  ծրագրերին ի սկզբանե տեղեկացվելու հնարավորություն կունենան եւ իրավիճակն ավելի շուտ կանխելու միջոցառումներ կձեռնարկեն: Նկատենք, որ վերջին շրջանում հենց սոցիալական ցանցերում սկիզբ առած քննարկումների արդյունքում էլ հասունանում է այս կամ այն անօրինականության դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու պահանջը: Այնպես որ չի բացառվում, որ ակտիվիստների ու համազգեստավորների պայքարը տեղափոխվի վիրտուալ աշխարհ, թերեւս այսպես ավելի անվնաս է՝ զերծ կմնան մարմնական վնասվածքներից:

Վարդան Օսկանյանին ոչ ոք չի սիրում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged .

Մեզ հասած տեղեկություններով, ոչ միայն հանրապետականներն են բացասաբար տրամադրված Վարդան Օսկանյանի նկատմամբ, այլեւ ինքը՝ նախագահը: Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական վերնախավի մոտ նախկին արտգործնախարարի մասին արտահայտվել է որպես «ստուկաչի»: Սարգսյանը դա ասել է, նկատի ունենալով այն փաստը, որ երբ բոլոր ԲՀԿ-ականները հերքում էին Ծառուկյանի մոտ զենքի առկայությունը, Օսկանյանը հայտարարեց, որ Ծառուկյանի մոտ զենք է եղել, դրանով անհարմար վիճակի մեջ դնելով Ծառուկյանին եւ ամբողջ ԲՀԿ-ին: Գողական կանոններով, Օսկանյանը պարտավոր էր սուտ ասել եւ հերքել զենքի փաստը, ինչպես անում էին մյուս ԲՀԿ-ականները:

Վարդան Վարդանյանը չգիտի՞ թե իրեն ինչ է սպասվում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged .

Խորհրդարանական ընտրություններից հետո երեկ կառավարության առաջին նիստն էր, որը տեղի ունեցավ պատգամավոր-նախարարների մասնակցությամբ: Տաղտուկ նիստի տպավորիչ մասն այն էր, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ինչպես նաեւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը չէին ամրացրել կուսակցական նշանները: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս օրերին  հատկապես անտրամադիր է ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը: Ասում են՝ նա ողջ օրը ենթականերից փորձում է ճշտել, թե ինչ լուրեր գիտեն  իրենց՝ ԲՀԿ-ականների հետագա պաշտոնավարման վերաբերյալ: