Sunny
18 °C

Կոալիցիայի բազարով

ՀԵՂԻՆԱԿ՝ Լուսինե Շահվերդյան
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged , .

Կկազմվի՞ նոր կոալիցիա ԲՀԿ-ի մասնակցությամբ, թե՞ ոչ: Այս հարցը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից դարձել է ոչ միայն քաղաքական, այլեւ հասարակական քննարկման թոփ թեման: Այս հարցի վերաբերյալ ԲՀԿ-ում եւս քուն ու դադար չունեն: Նրանք, ովքեր այս տարիներին հավասարապես օգտվել են իշխանական կերակրատաշտից, պարզապես սարսափում են մտքից, որ այլեւս առանց պաշտոնների եւ առանց բարձր հովանու են մնալու: Իսկ առավել սկզբունքայինները ՀՀԿ-ի հետ կոալիցիայի գնալը համարում են կուսակցության մահախոսականի ազդարարում:  Կարդալ ամբողջությամբ

«Ժառանգությունում» իրավիճակը պայթյունավտանգ է

ՀԵՂԻՆԱԿ՝ Լուսինե Շահվերդյան
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged , .

«Ժառանգություն»- «Ազատ դեմոկրատներ» դաշինքում հետընտրական արշալույսները խաղաղ չեն բացվում: Չնայած այն հանգամանքին, որ, հակառակ կանխատեսումների, միասնական համամասնական ցուցակով հաղթահարեցին 5 տոկոսի շեմը եւ ստացան 5 մանդատ, այդուամենայնիվ մանդատակռվի՝  ներկուսակցական «բազարների» պատճառով պայթյունավտանգ իրադրություն է ստեղծվել միասնական թիմում: Կարդալ ամբողջությամբ

Արգամիչի հովանավորյալը չի՞ անցնի

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Սարիբեկյան
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged , .

Այս օրերին թեժ քննարկումներ են ընթանում նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորացուների շուրջ:  Ծրագրերը փոխվում են նաեւ խորհրդարան մտնող կանանց հերթականության առումով, հնարավոր է, որ անգամ նախապես «դաբրո» ստացածները՝ չհայտնվեն խորհրդարանում: Մեր տեղեկություններով, ցանկի խախտվելու պատճառը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է, ում մտադիր են տանել խորհրդարան: Կարդալ ամբողջությամբ

Ղարաբաղում առաջնայինը անվտանգության եւ կարգավիճակի հարցերն են

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged .

Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Բացի գործող նախագահ Բակո Սահակյանից, առաջադրվել են եւս երեք թեկնածուներ՝ Արցախի հերոս, ԼՂՀ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, 2005թ. մինչ օրս ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ՀՀ պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը եւ ԼՂՀ ԱԺ ընդհանուր բաժնի նախկին պետ Վալերի Խաչատրյանը: Կարդալ ամբողջությամբ

«Երկրապահներին» ԱԺ տանելու մտադրությունը չիրականացավ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged , .

Մեր տեղեկություններով, ՀԱԿ վերնախավը շատ է ցանկացել, որ խորհրդարան գնա «երկրապահական» թեւից որեւէ մեկը՝ Սասուն Միքայելյանը կամ Մյասնիկ Մալխասյանը: Սակայն վերջիններս ՀԱԿ համամասնական ցուցակի 13-14-րդ տեղերն են զբաղեցնում, եւ նրանց ԱԺ տանելու համար պետք է առնվազն 4 անձ ինքնաբացարկ հայտնեին: Եվ քանի որ դա կարող էր տգեղ խոսակցությունների սկիզբ դառնալ, թե ով է ավելի արժանի խորհրդարան գնալուն, Տեր-Պետրոսյանը հրաժարվել է այդ մտքից:

Քվեն ո՞ւժ է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երբ լավ աշխատելու միակ չափանիշը դառնում է հարազատ կուսակցության համար ձայներ բերելը, կնշանակի բոլոր չափանիշները դադարում են գործել: Փաստորեն, գործող նախարարներին, մարզպետներին, քաղաքապետներին, ընդհանրապես բոլոր պաշտոնյաներին թույլատրված է ամեն ինչ՝ ցանկացած լկտիություն, հանցանք, ապաշնորհություն, միայն մի բան է անթույլատրելի՝ ընտրությունների ժամանակ նրանք չեն կարող իրենց վրա դրված ձայների պլանը չկատարել: Այս բացթողումը նրանց չի ներվելու, եւ, ըստ իշխանական կուլիսներից եկող լուրերի, նրանք, ովքեր այս ընտրություններում պահանջվող ձայների քանակ չեն ապահովել, շուտով հրաժեշտ են տալու իրենց աթոռներին: Այս սկզբունքով է առաջնորդվում ոչ միայն իշխող Հանրապետականը, այլեւ «Բարգավաճ Հայաստանը»: Այստեղ էլ որոշել են խորհրդարան տանել իրենց ցուցակի այն անդամներին, ովքեր իրենց կցված տարածքներում 10 հազարից ավելի ձայն են ապահովել: Նրանք, ովքեր վատ են աշխատել նախընտրական շրջանում եւ չեն կարողացել նման քանակ ապահովել, ինքնաբացարկի դիմումներ են գրում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս չափանիշն են փորձում աշխատեցնել նաեւ արմատական ընդդիմադիրները. վերջին օրերին Հայ ազգային կոնգրեսում էլ էին խոսում այն մասին, որ խորհրդարան պետք է գնան այն թեկնածուները, ովքեր մեծամասնական ընտրակարգով առավել մեծ թվով ձայներ են ստացել: Մի խոսքով, մեր երկրում միակ չափանիշը, չափորոշիչը, գնահատման սկզբունքը մնացել է քվեն՝ ձայնը: Եվ պետք չէ զարմանալ, որ այդ քվեին տիրանալու համար երբեմն ամենանողկալի, ամենամերժելի քայլերին են դիմում, հանցանք կատարում, փչացնում ու ապականում ամեն ինչ: Եվ «քվեներ հարազատ կուսակցությանս համար» օպերացիայի իրականացման ճանապարհին ընդունելի է դառնում ամեն ինչ:

ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը՝ դեսպա՞ն

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged .

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ով թեեւ ընդգրկված էր ԲՀԿ ցուցակի 14-րդ տեղում, սակայն հայտնի է, որ այս ընտրությունների արդյունքում պատգամավորի մանդատ չի ստանալու: Նա ինքնաբացարկի դիմում է գրել: Տարբեր վարկածներ կային, թե ինչու է Գագիկ Ծառուկյանն այդպիսի որոշում կայացրել: Ընդհուպ, ասում էին, որ Սաֆարյանն ինչ-որ առիթով հայտարարել է, թե «օլիգարխը չի կարող ընդդիմություն լինել», եւ դա է եղել նրանից հրաժարվելու պատճառը: Սակայն երեկ մենք տեղեկացանք, որ Արամ Սաֆարյանն անգործ չի մնա եւ գուցե ավելի լավ ճակատագրի կարժանանա, քան ԱԺ պատգամավորությունն է. նա կարող է նշանակվել Ուկրաինայում Հայաստանի դեսպան: Հայտնի է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը վաղուց ցանկություն ունի ազատել իր զբաղեցրած պաշտոնը, եւ նրան փոխարինող են փնտրում: Արամ Սաֆարյանը դիվանագիտական աշխատանքի մի փոքր փորձ ունի՝ աշխատել է Իրանի դեսպանատանը, եղել է ԱԳՆ արարողակարգի ծառայության ղեկավարը, այնպես որ կարող է զբաղեցնել այդ բարձր եւ պատասխանատու պաշտոնը:

Խաչատուրովի որդին վերադարձել է համակարգ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged .

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիշա Խաչատուրովը, դարձյալ վերականգնվել է աշխատանքում: Մեր տեղեկություններով, երկու ամիս է՝ նա 3-րդ բանակային կորպուսի  հրամանատարի տեղակալն է: Հիշեցնենք, որ Գրիշա Խաչատուրովը 2010 թվականին մեծ աղմուկով հեռացվեց համակարգից, երբ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում  բացահայտված  անօրինականություններն էին: 2010-ի աշնանը սկանդալային բացահայտումներ եղան Արարատի զորամասում: Պարզվել էր, որ Խաչատուրովի որդու մտերիմ ընկերները զորամասում դրամաշորթությամբ են զբաղվել, ինչը հովանավորվել է Գենշտաբի պետի որդու կողմից: Սենսացիոն բացահայտումից հետո քրգործ հարուցվեց, եւ այդ գործում գլխավոր դերակատարում ունեցած «Ռոժ» մականունով հրամանատար Վարդան Մարտիրոսյանն ու խմբի մյուս անդամները մեղադրվեցին ֆինանսական մեքենայությունների, դրամաշորթության, զինվորներին ծեծելու եւ նվաստացնելու մեջ: Բացահայտումից հետո ձերբակալվեցին Վ. Մարտիրոսյանը, գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը եւ այլք: Կարճ ժամանակ անց նրանք հայտնվեցին ազատության մեջ: Իսկ Գրիշա Խաչատուրովը հրաժարականի ձեւակերպմամբ հեռացավ համակարգից: Ըստ նախապատրաստվող նյութերի, զինակոչիկներից շորթել էին մոտ 1 միլիոն, իսկ պայմանագրային զինծառայողներից՝ 90 մլն դրամ:

Ընտրական թրաֆիքինգ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն իր անձնական բլոգում նոր գրառում է հրապարակել, որն անվանել է «Ընտրական թրաֆիկինգ».

Մայիսի 6-ի ընտրություններից հետ իմ մոտ այլ իմաստ ստացավ մարդկանց առեւտուր /trafficking/ հասկացությունը եւ հայեցակարգը: 20-րդ ու 21-րդ դարերի միջազգային հանրությունը ներմուծեց այս տերմինը, որպեսզի խուսափի ստրկություն բառը գործածելուց, թեպետ այն ինչ նկարագրվում է իբրեւ թարֆիքինգ, միանգամայն ստրկություն է: Ու պատահական չէ, որ վերջերս գոնե ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի համարձակությունը հերիքեց` խոսել ժամանակակից ստրկության մասին: Այն ինչ պատմում են Ռուսաստանում կամ անգամ Եվրոպայում ապօրինի հայտնված մեր միգրանտ հայրենակիցներն ու բարեկամները, ոչ միայն մղձավանջ է, այլեւ նորօրյա ստրկության տխուր պատմություն, երբ մեր տխրահռչակ հայրենակիցներից մինչեւ օտարներ օգտագործում-շահագործում են նրանց աշխատուժը` չվճարվելով դրա դիմաց, հաճախ էլ բռնությունների ենթարկելով եւ այլն:

Բայց համաձայնեք, որ մարդկանց առեւտուրը միայն մարդու աշխատուժը, մարմինը շահագործելը, մարդուն իբրեւ ապրանք գնելն ու դիտարկելը չէ, նրա կյանքի հետ տարբեր խաղեր խաղալը չէ: Մարդկային առեւտուր եմ համարում մարդու կյանքի ու արժանապատվության հետ կապված ցանկացած իրավունքի գնումը եւ շահագործումը: Իսկ դրանց մեջ մտնում է նաեւ նրանց խիղճը, ընտրելու ազատությունը գնելը: Հետեւաբար, Հայաստանի ընտրությունները գնալով վեր են ածվում մարդկանց զանգվածային առեւտրի` ԸՆՏՐԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ, քանի որ հասարակության մի զգալի հատված իր կամքով կամ պարտադրված ներգրավված է այդ հրեշավոր հանցագործության մեջ:
Եւ հասարակությունը այս ամենում մեղավորներից վերջինն է: Իրական պատասխանատուն բոլոր այն քաղաքական ուժերն են` կոալիցիոն երեք ուժերը հավասարապես, ովքեր կազմակերպված տեսք են տվել ընտրական թարֆիքինգին, ովքեր մեղքը գցում են “հանրային պահանջարկի հետ”, սակայն իրականում իրենք են թե առաջարկ, թե պահանջարկ ձեւավորողը:
Այսքանից հետո Հայաստանի իշխանությունները դեռ զարմանում են, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս թրաֆիքինգի երկրների ցանկից: Պետք է հիշեցնեմ, որ ոչ միայն ոչինչ չի արվում, որ մեր երկիրը այդ ցուցակից դուրս գա, այլ ճիշտ հակառակը` ամեն ինչ արվում է, որ այդ խմբի մեջ Հայաստանը ավելի խորը թաղվի:
Այսքանից հետո մի զարմացեք, որ ամեն մի կազմակերպություն` կրոնական, ոչ կրոնական, սեռական ու այլ, իրենց կարող են թույլ տալ, որ իրենք էլ են մասնակից դառնում մարդու կյանքի ու արժանապատվության անքակտելի մասը կազմող այլ իրավունքների արռքուվաճառքից` մեկը խիղճ է գնում, մյուսը` մարմին, մեկ ուրիշը` հոգի: Այս ամենի թիվ 1 պատասխանատուն իշխանություններն են: Նրանք են Ընտրական թարֆիքինգ կոչվող կազմակերպված հանցագործության հեղինակը:

Աշոտյանը պատրաստ է անցնել այլ աշխատանքի

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մենք այսօր գրել էինք, որ հնարավոր է` ԲՀԿ-ն առողջապահության նախարարի պորտֆելը փոխանակի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնի հետ, եւ ՀՀԿ-ական Աշոտյանը մի քիչ  էլ աշխատի ըստ մասնագիտության: Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ում անդրադարձել է այս թեմային: «Հետընտրական ժամանակահատվածում մամուլը փորձում է կանխատեսել գալիք ԱԺ-ի և Կառավարության անհատական հնարավոր կազմերը: Այս քննարկումների մեջ չի մոռացվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը: Նման հարցով ինձ ուղղվող բազմաթիվ գրություններին և նամակներին ի պատասխան ուզում եմ ասել հետևյալը. ես պատրաստ եմ, կախված իմ կուսակցության որոշումից, թե շարունակել իմ ներկայիս աշխատանքը, թե անցնել այլ աշխատանքի: Կարդալ ամբողջությամբ