Partly Cloudy
20 °C

Սյուզան Սիմոնյանի արխիվ

Ամենամեծ հոսքը եղել է 2009-ին

ՀԵՂԻՆԱԿ՝ Սյուզան Սիմոնյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելի առաջին ատյանի դատարանի երդվյալ թարգմանիչ Սյուզան Քանանյանն առաջինն է լսում Բելգիա արտագաղթած հայերի պատմությունները: Գործի բերումով նա առնչվում է փախստականների եւ անհայրենիք անձանց գործերով գրասենյակի աշխատանքներին` այն մարմնի, որին Հայաստանից հեռացածները դիմում են ապաստան ստանալու խնդրանքով: Սյուզանը Բելգիայում է 1998 թվականից եւ հետաքրքիր դիտարկումներ ունի արտագաղթի վերաբերյալ, որոնք հայտնեց մեզ հեռակա կարգով` սքայպ-հարցազրույցի միջոցով: Կարդալ ամբողջությամբ

Սկանդալային համբավով դատախազը

ՀԵՂԻՆԱԿ՝ Սյուզան Սիմոնյան
This entry was posted in ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ and tagged .

Շաբաթ երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում իր տան բակում ծեծի է ենթարկվել «Ռեգնում» գործակալության երեւանյան գրասենյակի խմբագիր Ռուբեն Գրձելյանը: Մի խումբ հպատակ անձանց հետ բռնությունն իրագործել է անձամբ Կոտայքի մարզի վերահսկող դատախազ Մեսրոպ Մանրիկյանը: Նրա որդու մեքենան դուրս է եկել բակից, իսկ ինքը գազազել է՝ տեսնելով, թե ինչպես են բակում խաղացող մանր երեխաները, որոնց թվում նաեւ Ռուբենի որդին, խանգարում մեքենայի ելքին: Դատախազն սկսել է անվայել գոռոցներ արձակել: «Սրանք մեր չունե՞ն: Թուլեքիդ տիրություն արա»,- հավանաբար չսպասելով, որ համարժեք պատասխան կստանա: Կարդալ ամբողջությամբ

Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն

ՀԵՂԻՆԱԿ՝ Սյուզան Սիմոնյան
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged , .

Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբանելով, թե Էդմոն Մարուքյանը վերջին 5 տարիներին անընդմեջ չի բնակվել Հայաստանում, այլ ուսման է մեկնել Միացյալ Նահանգների Մինիսոտա համալսարան: «Ես ԱՄՆ-ում սովորել եմ, բայց գնացել-եկել եմ: Չի կարելի ասել, որ ես Հայաստանում այդ ընթացքում չեմ բնակվել,- մեկնաբանեց Մարուքյանը:- Բացի դա, բողոքարկման ժամկետն անցել է»: Հարցին, թե ինչու է Վիկտոր Դալլաքյանը դիմել այդ քայլին, եւ հնարավո՞ր է, որ նա աջակիցներ ունի իշխանության շրջանում, Մարուքյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Ավելի շուտ, Վիկտորի համար շատ դժվար է համակերպվել, որ ինքը պարտվել է»: Կարդալ ամբողջությամբ

Ժողովուրդը Վիկտորին չներեց

ՀԵՂԻՆԱԿ՝ Սյուզան Սիմոնյան
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged .

Հինգ տարի առաջ, ԱԺ ընտրությունների ժամանակ, երիտասարդ փաստաբան Էդմոն Մարուքյանը պաշտպանում էր Վիկտոր Դալլաքյանի շահերը եւ հօգուտ նրա  ընտրակեղծիքներ էր բացահայտում: Այսօր այդ տարածքից ընտրված պատգամավորը Մարուքյանն է: Իսկ Դալլաքյանը, որը 4 անգամ մեծամասնականով պատգամավոր էր ընտրվել, եւ որի ազգանունն արդեն ասոցացվում էր թիվ 30 ընտրատարածքի հետ, պարտվեց՝ մոտ 2 հազար 500 ձայնով հետ ընկնելով Մարուքյանից: Ընտրություններից առաջ իր «հանրապետականացման» շուրջ հետաքրքրություն ցուցաբերող լրագրողին Վիկտոր Դալլաքյանն ասել էր. «Ինձ զանգահարեք մայիսի 7-ին»: Երեկ մայիսի 7-ն էր, բայց Դալլաքյանը զանգերի մի կերպ էր պատասխանում ու առաջվա «գեղեցկուհի ջանի» փոխարեն կոպտեց մեզ իր հարազատ բարբառով. «Դուք բանուգործ չունե՞ք: Ինձ մեք զանգեք ու հարցեր մեք տվեք»: Կարդալ ամբողջությամբ

Ակցիաների ժամանակը

ՀԵՂԻՆԱԿ՝ Սյուզան Սիմոնյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները դուրս շպրտվեցին իրենց տներից, նրանց շները մնացին անտեր։ Տերերը չկարողացան տանել շներին նոր բնակարաններ։ Եվ ո՞ւր տանեին, եթե տերերն իրենք անտերացան: Մի մասը գնաց վարձով ապրելու: Մյուսը տեղափոխվեց ծայրամասերի բազմաբնակարան շենքեր, որտեղ շուն պահել հնարավոր չէ։ Եվ հին Երեւանի բաց բակերին սովոր շները սկսեցին փնտրել տերերին։ Ու գտան կառավարության շենքի մոտ, որտեղ ինչ-որ ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին անում։ Կարդալ ամբողջությամբ

«Սնդուկին» կալանավորել են

ՀԵՂԻՆԱԿ՝ Սյուզան Սիմոնյան
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ապրիլի 22-ին ՌԴ հատուկ ծառայությունները կալանավորել են ՌԴ ՆԳ տրանսպորտային վարչության քննչական բաժնի նախկին պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Սանդրուկյանին: Ըստ պաշտոնական տեղեկությունների, նա կասկածվում է մոտ մեկ մլն դոլար կաշառք ստանալու մեջ, իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով, սա կաշառքի առաջին «տրանշն» էր: Ամբողջական գումարը մոտ 6 մլն դոլար էր լինելու, որի դիմաց մեր հայրենակիցը պետք է ինչ-որ բիզնեսմենների համար հովանավորչություն ապահովեր: Կարդալ ամբողջությամբ

Այցն ընկերոջը կարճ է եղել

ՀԵՂԻՆԱԿ՝ Սյուզան Սիմոնյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի երեկվա պաշտոնական այցը ՀՀ գլխավոր դատախազություն նախատեսվածից կարճ է տեւել` ընդամենը 10 րոպե: Սովորաբար Չայկայի եւ Հովսեփյանի հանդիպումները շատ ավելի ջերմ եւ ընկերական են լինում: 2 տարի առաջ ՌԴ «գլխավորը» նույնիսկ մասնակցել է մերի ծննդյան քեֆին: Բայց երեկ բարձրաստիճան հյուրը Աղվան Հովսեփյանին արագ հանձնել է նախագահ Մեդվեդեւի պարգեւած շքանշանը եւ հեռացել՝ նախագահականից ուշանալու պատրվակով: Կարդալ ամբողջությամբ

Մայիսի 7-ից հետո… ֆյուո՜ւտ

ՀԵՂԻՆԱԿ՝ Սյուզան Սիմոնյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղ գնացողը պետք է  նախ լավ անվադողեր ունենա։ Կաթնաղբյուր, Ակունք, Զառ` փոսերն այնպիսին են, որ եթե մեջն ընկար, բջջայինդ անհասանելի կդառնա։  Տեղ-տեղ ասֆալտ են կարկատում, բայց Զառից վերեւ ընտրությունների շունչն էլ չի զգացվում: Ճանապարհը լավն է, ձյուն է դրած, ձիով մարդիկ են երեւում: Այնքան մաքուր է Գեղամա ստորոտի բնությունը, որ առանձին աշխարհ է թվում, ինտրիգներից եւ նախընտրական թոհուբոհից հեռու: Չկան պաստառներ, թեկնածուների գզվռտոց: Գյուղից վերեւ որսատեղի է: Կարդալ ամբողջությամբ

Այդ «слоненок»-ը Կորյուն Փիլոյանն էր

ՀԵՂԻՆԱԿ՝ Սյուզան Սիմոնյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանն անցյալ տարվա ամենաաղմկոտ քրեական պատմության հերոսն էր: Երկար դատավարությունից հետո պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կեղծիքի ու անփութության համար նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Թամամյանը մինչ այդ էլ բարձր վարկանիշ չուներ: Կարդալ ամբողջությամբ

Հայկին որդեգրել են

ՀԵՂԻՆԱԿ՝ Սյուզան Սիմոնյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2010 թվականի այս նույն օրը «Հրապարակը» պատմեց մի երեխայի մասին, որին գտել էին Արցախի փողոցում, մի պարսպի տակ եւ հանձնել էին ոստիկանություն: Այնտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Շտապ օգնության մեքենան կանացի շրջազգեստով փաթաթված «գտածոն» բերել էր նորածինների բաժանմունք: Կարդալ ամբողջությամբ