Հարցազրույց ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ. Կարդալ ամբողջությամբ
Հարցազրույց ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ. Կարդալ ամբողջությամբ
«Ես գիտեի, որ ընտրություններն այսպես են լինելու, գիտեի, որ սա անբարոյական, կործանված երկիր է եւ այդ նույն ճանապարհով էլ գնում է»,- ԱԺ ընտրությունների վերաբերյալ մեզ հետ զրույցում ասում է գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանն ու հավելում, որ չի էլ գնացել ընտրության. «Ես կողմնակից էի, որ էն գլխից բոյկոտեին ընտրությունները»: Այդ դեպքում ի՞նչ տարբերակ լիներ: «Չգիտեմ, բայց կարծում եմ՝ պետք էր շատ շուտ քաղաքացիական անհնազանդություն հայտարարել, եւ կտեսնեինք, թե ժողովուրդն ինչքան է պատրաստ դրան, իսկ եթե ժողովուրդը պատրաստ չէ դրան, ուրեմն արժանի է հենց այս իշխանություններին, ովքեր ստեղծված են իրենց կեղեքելու եւ թալանելու համար: Ժողովուրդն ուզում է թալանվել՝ թող թալանվի, վերեւներում անկուշտ են, այդ մարդիկ չեն կշտանում, հիմա տեսնենք, թե այդ թալանվողներն ինչքան թալանվելու տեղ ունեն: Անձամբ ես ոչ մի հույս չունեմ եւ ոչ մի հույս չեմ կապում այս երկրի հետ»: Կարդալ ամբողջությամբ
ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի եւ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի: Վերջինիս գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրությունների մասին իր կարծիքն ահավոր վատն է, հավելելով, որ ավելի լավ է չխոսի այդ մասին: Կարդալ ամբողջությամբ
Ցանկացած իրադարձություն՝ լինի դա մշակութային թե քաղաքական, իր արժանի գնահատականը ստանում է ժամանակի մեջ եւ ժամանակի մտավորականների կողմից: ԱԺ խորհրդարանական ընտրությունների, դրա արդյունքների մասին զրուցեցինք մեր ժամանակակից գրողներից մի քանիսի հետ, փորձելով պարզել նրանց գնահատականներն ու դիտարկումներն այս հարցի շուրջ: Կարդալ ամբողջությամբ
Ընտրություններն արդեն ավարտված են, ընտրակեղծիքներով թե ընտրակաշառքներով, դրանք արդեն իրողություն են: Թե որքանով էր կանխատեսելի ընտրությունների նման ընթացքը, որքանով էր այն մոտ ազատ, արդար կոչվելուն, կարծիքները տարբեր են: Կարդալ ամբողջությամբ
«Ես ամառանոց վերադարձա մեկուկես տարի հետո` հրաժարվելով իրավաբանությունից, հրաժարվելով իմ անունից, հրաժարվելով աշխատանքից, հեռախոսից, ինքս ինձնից: Հրաժարվելով՝ ես կրկին գտա իմ անցյալն ու ներկան, իմ հիշողությունը՝ իմ միակ ազատությունը`վերջին կղզին»,-գրում է արձակագիր Արամ Պաչյանն իր «Վերջին կղզին» ինքնակենսագրական էսսեում: Կարդալ ամբողջությամբ
Նախընտրական այս քարոզ-«արշավանքների» ժամանակ հեռուստաեթերից, հարթակներից ու պլակատներից բոլորն են ժպտում, կուսակցական թե անկուսակցական, ընդդիմադիր թե իշխանամետ՝ բոլորն ինչ-որ բան են խոստանում, բայց նախեւառաջ բոլորն իրենց պարտքն են համարում խոսել հավատից ու խոսում են դրա մասին չքմեղ` սրբի լուսապսակի ներքո: Այնպիսի տպավորություն է, որ հավատափոխության շեմին ենք գտնվում, ու քարոզարշավն էլ մ.թ.ա. Հայաստանի նախաքրիստոնեական շրջանում է արվում, որտեղ յուրաքանչյուր մարդու դարձի բերելու խնդիր կա, ու դրա համար ամեն ոք իր ու իր կուսակցության անունից հավատալու կոչեր է հնչեցնում: Այլ կերպ ասած՝ մարդկային հավատն այսօր կուսակցությունների համար դարձել է մի խաղաքարտ, որի վրա խաղալ է սովորում քաղաքականություն մտնել ցանկացող յուրաքանչյուր ոք: Կարդալ ամբողջությամբ
Լուսանում է, ձկնորսական նավակները դատարկ վերադառնում են ափ, ծովը նորից չի խղճացել Գումգաբուի հայ ձկնորսներին: Նրանցից մի քանիսը դեռ նավակներում են, մտազբաղ, դատարկ ուռկաններով, տուն գնալ չեն ուզում: Այսօր էլի անքուն գիշեր պիտի լուսացնեն Մարմարայի ջրերի վրա ու նորից իրենց հացը պիտի ծովից սպասեն… Սա այն լուսանկարներից է, որ կախված է Ստամբուլի Յենի Չարչի փողոցում գտնվող «Արա» սրճարանում, որի տակ այնպես սիրում է նստել լուսանկարի հեղինակ Արա Գյուլերը` թուրքական լուսանկարչության 82-ամյա հսկան, որն իր աշխատանքներով վաստակել է երկրորդ` «Ստամբուլի աչք» անունը: Կարդալ ամբողջությամբ
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Նարինե Մալյանի «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Ֆիլմն էկրանավորվել է Աղասի Այվազյանի «Դանիել մշտաբնակը» պատմվածքի հիման վրա, սցենարի հեղինակն է Արտյոմ Մելքումյանը: Որդու ծննդյանը սպասող Դանիելն ամեն օր նույն կյանքն է ապրում. լուսաբաց, կնոջ նախատինք, երեխաների լուռ տառապանք, դառը քուն… աղքատ ու խեղճ մի մարդ, ով իր օրվա հացը վաստակում է հյուսնությամբ: Կարդալ ամբողջությամբ

Առաջին անգամ Ստամբուլում ես հասկացա, թե ինչ է նշանակում գենետիկ հիշողություն, ու չնայած օդանավակայանում խանչալը ձեռքին ինձ ոչ ոք չէր սպասում, բայց, միեւնույն է, առաջինը, ինչ զգացի Թուրքիայում` կասկածն էր ու վախը, այլ կերպ հնարավոր էլ չէր: Հայրս մի քանի օր շարունակ խմում էր ու իր «դարդի» մասին բոլորին պատմում, թե ոչ ոք իրեն չի հասկանա, ու ոնց որ իր մինուճար որդուն ուղարկի բանակ, այն էլ` հայ-ադրբեջանական սահման:Ի տարբերություն հորս, մայրս ավելի լուռ էր եւ միայն ժամանակ առ ժամանակ զգուշացնում էր ինձ, որ ոչ մի դեպքում մենակ դուրս չգամ փողոց: Ընկերուհիս էլ խորհուրդ էր տալիս, որ լինեմ ուշադիր ու հանկարծ անձնագիրս չկորցնեմ Թուրքիայում, որովհետեւ դա միակ երկիրն է, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական կապեր: Մի խոսքով, Ստամբուլում կորելու, անձնագիրս կորցնելու ու հետն էլ հայաստանցի լրագրողի խնդիրը թուրքական մամուլի էջերում բարձրացված տեսնելու մտապատկերով էլ վերջապես հասա Ստամբուլ: Կարդալ ամբողջությամբ