Այս օրերին, երբ կուսակցություններում ակտիվորեն քննարկվում է մանդատների եւ ԱԺ գնացողների հարցը, սոցցանցերում եւ տարբեր շրջանակներում քննարկվում է մեկ այլ հարց, թե որքանով է ճիշտ ընտրություններից հետո փոխել ցուցակում ընդգրկված թեկնածուների տեղերը, ավելի առաջնային, անցողիկ տեղերում ընդգրկվածներին հետ մղել՝ ստիպել, որ ինքնաբացարկի դիմումներ գրեն, իսկ հետիններին առաջ բերել եւ ուղարկել ԱԺ: Որոշ մարդկանց կարծիքով, դա անգամ նշանակում է, որ քաղաքական ուժերը խաբում են իրենց ընտրողներին, քանի որ ընտրողների որոշակի զանգված ընտրության է գնում՝ ուսումնասիրելով կուսակցության կազմած ցուցակը եւ ցուցակի հերթականությունը: Կարդալ ամբողջությամբ



















