Հաղթանակի զբոսայգում տոնական շքահանդեսին ներկա ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը երեկ աննկարագրելի եւ աչք ծակող բարձր տրամադրության մեջ էր: Մինչ շքերթի սկսվելը Նիկոյանը, մոդելի կեցվածք ընդունած, աջ ու ձախ հայացք էր գցում գրեթե բոլոր տեսախցիկների ու ֆոտոխցիկների ուղղությամբ, տարբեր դիրքերում նկարվում ՀՀԿ կանանց հետ, կատակում լրագրողների հետ եւ այսպես շարունակ: Տպավորությունն այնպիսին էր, որ, ճիշտ է, համաձայն լուրերի՝ Նիկոյանը կթողնի իր պաշտոնը, բայց այնուամենայնիվ նորը կստանա: Չնայած որ վերջինս պարտիզանի նման ապագա կառավարության եւ առհասարակ պաշտոնափոխությունների մասին չցանկացավ խոսել, նշելով, որ շատ շուտով ամեն ինչ պարզ կլինի: Վետերանների հետ նույն սեղանին ընթրած եւ մեկ-երկու բաժակ օղի խմած ԱԺ նախագահին մի քանի հարց ուղղեցինք: Կարդալ ամբողջությամբ