Partly Cloudy
20 °C

Հրապարակի արխիվ

Այսօր ՍԴ բողոք ներկայացնելու վերջին օրն է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged , .

Այսօր, մինչեւ ժամը 18:00-ն մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնություն ունեցող 9 քաղաքական ուժերը կարող են իրենց դիմում-բողոքները ներկայացնել Սահմանադրական դատարան: Ենթադրվում է, որ կայացած ընտրությունների արդյունքներից կդժգոհեն եւ դիմումներ կներկայացնեն Հայ ազգային կոնգրես դաշինքը, ինչպես նաեւ 5 տոկոսի շեմը չհաղթահարած երեք կուսակցությունները: Կարդալ ամբողջությամբ

Բացակա էր միայն Հովիկ Աբրահամյանը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged .

Երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ներկա էր ողջ Հանրապետական էլիտան՝ չէր մասնակցում միայն ԳՄ անդամ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Պաշտոնական բացատրությունն այն էր, որ Աբրահամյանը վատառողջ  է. դեռեւս նախորդ օրը ՀՀԿ-ականները տեսել էին, որ Արգամիչը գրիպով հիվանդ է եւ խուսափում է շփվել իրենց հետ: Սակայն, ըստ ամենայնի, նա տեղեկացված էր, որ երեկվա նիստում ոչ մի էական բան չի լինելու, դրա համար չէր եկել:

Աստղագուշակ (18 մայիսի)

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոյեր – Այսօր փորձեք վեճի չբռնվել մարդկանց հետ, իսկ եթե դա անհնարին լինի, ապա փորձեք հնարավորինս շուտ ավարտել վեճը: Կարդալ ամբողջությամբ

Նրանց թվում է՝ սերն էլ, սեքսն էլ հավերժ իրենցից անբաժան են լինելու

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| Միայն կանանց համար

Տարիներ շարունակ նույն տղամարդու (նույն կնոջ) հետ անկողին մտնելը հեշտ բան չի: Այդ խնդիրը տարբեր ընտանիքներում տարբեր կերպ է լուծվում: Ոմանք ինչ-որ պահից սովորույթի ուժ ստացած հարաբերություններ են կառուցում: Այսպես ասած՝ մեխանիկական ռեֆլեքս, ատամներ լվանալու նման սովորական ու կենցաղային ռիտուալ, որը ոչ թե հաճույք ստանալուն է ուղղված, այլ ամուսնական պարտականությունների կատարմանը: Մյուսներն ավելի արմատական մոտեցում են դրսեւորում՝ պարզապես հրաժարվում են իրար խոշտանգելուց եւ իրենց սեռական հարաբերությունները համարելով ավարտված՝ փակում են այդ էջը: Կարդալ ամբողջությամբ

Լիլիթ Գալստյանի պատասխանը Արմեն Աշոտյանին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Աշոտյան, բարոյականության կամ պարկեշտության մասին չարժե խոսել. ցավոք խորհրդարանական հինգ տարվա փորձառությունս բերեց համոզման, որ մեր քաղաքական իրականության մեջ բարոյականություն փնտրելը զուր ջանք է, չարդարացված ռոմանտիզմ։ Պարզապես կարող էիք մի քիչ կոռեկտ, մի քիչ խելոք կամ մի քիչ քաղաքակիրթ լինել (կարծեմ վերջերս Եվրոպայի ժողովրդավարներին անդամագրվեցիք) և մամուլից չիմանայի, որ Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի անդամ չեմ և ինձ փոխարինել եք ՀՀԿ-ականով։ Եթե ևս չորս տարի չէիք կարող սպասել, որ խորհրդի անդամի լիազորություններս լրանային, գոնե չորս օր սպասեիք, որ մանդատս ուժը կորցներ։ Ըստ էության ես դիմում չեմ գրել, անգործության հիմավորումը առավել քան զավեշտալի է, և ոչ էլ առայժմ մահացել եմ (սրանք են լիազորոթյան դադարեցման հիմքերը)։ Եվ ի~նչ. այդքան անհանգիստ էիք, որ իմ ձայնը կամ ներկայությունը պիտի սասաներ ռեկտորի սպասվող արդար ընտրություններն ու հավատարիմների, հնազանդների խո՞ւմբ եք Կարդալ ամբողջությամբ

Կոմիտասն անսպառ ոգեշնչման աղբյուր է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ and tagged .

«Ես անչափ զգացված եմ, Կոմիտասի երաժշտությունը չի կարող անտարբեր թողնել»,-մայիսի 17-ին Նարեկացի արվեստի միությունում Մարիա Ալավերդյանի կայացած մենահամերգի մասին ասաց ՆԱՄ մշտական այցելուներից Հասմիկը: Կոմիտասյան երաժշտությունն իր խորը դրամատիզմով, պարզությամբ ու արվեստի ուժեղ էներգետիկայով ողողեց Նարեկացի արվեստի միությունը՝ հայտնվելով յուրաքանչյուր ունկնդրի հոգում: Կարդալ ամբողջությամբ

Թբիլիսիի գեյ-շքերթը ծեծկռտուքով է ավարտվել

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Վրաստանի մայրաքաղաքում անցկացվող գեյ-շքերթը խաղաղ չի անցել. այն ավարտվել է շքերթի մասնակիցների եւ «Վրաստանի ուղղափառ ծնողների միության» անդամների միջեւ ծեծկռտուքով: Թբիլիսիի քաղաքապետարանը թույլատրել էր նույնասեռականների շքերթը քաղաքում, որին մասնակցել են մոտ 50 սեռական փոքրամասնություններ, որոնց  ճանապարհին կանգնել են «Վրաստանի ուղղափառ ծնողների միության» մոտ 200 անդամներ: Նույնասեռականների եւ պահպանողականների միջեւ վեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի: Ոստիկանների միջամտության շնորհիվ հաջողվել է կանխել սեռական փոքրամասնությունների զանգվածային ծեծը: Կարդալ ամբողջությամբ

Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:

Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.

«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը:
Ես, որպես Հայաստանի քաղաքացի եւ ազգային-պահպանողական կուսակցության անդամ, միանգամայն ճիշտ ու արդարացված եմ համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը մեր երկրում այլասերության որջ ստեղծած եւ հասարակությունն իր բարոյական արժեքներից հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ: Իսկ մարդու իրավունքների այն պաշտպաններին, ովքեր այս միջադեպի առիթով ջանում են էժան դիվիդենտներ շահել, կոչ եմ անում՝ պաշտպանել նախեւառաջ համամարդկային ու ազգային արժեքները»,- անդրադառնալով համասեռամոլների հավաքատեղի համարվող DIY ակումբում պայթյուն կազմակերպելու մեջ մեղադրվող երկու երիտասարդների պատմությանը, մեր թղթակցին երեկ ասաց Էդուարդ Շարմազանովը: Կարդալ ամբողջությամբ

Սոբչակն ու ընկերները երգ են նվիրել Պուտինին (վիդեո)

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Փորձել է այրել Խորհրդարանի շենքը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ԱՇԽԱՐՀՈՒՄ and tagged .

Վրաստանի Խորհրդարանի շենքում ձերբակալվել է միջին տարիքի մի տղամարդ, ով, ոստիկանության հաղորդմամբ, փորձել է այրել օրենսդիր մարմնի շենքը: Գեորգի Չիխլաձեն, դժգոհ լինելով երկրի իշխանություններից, վառել է թուղթը եւ այն նետել է  ընդունարանում, որտեղ այդ պահին մի քանի աշխատակիցներ են եղել: Նրանցից ոչ մեկ չի տուժել, սակայն վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` այրվել է կահույքի մի մասը: Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանները: Ոստիկանությունը պարզել է, որ Գեորգի Չիխլաձեն թանկարժեք վիրահատություններ անցնելու համար պետական օժանդակություն է խնդրել եւ մերժում ստանալով` դիմել է ծայրահեղ քայլի:  Դժգոհ քաղաքացին, սակայն, պնդում է, որ փորձել է հրկիզել ինքն իրեն, այլ ոչ թե պետական գույքը: