ՀԱԿ նախընտրական դաշինքի թեկնածու Ղուկաս Մեհրաբյանն օրերս նամակով դիմել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին` խնդրելով պարզաբանել, թե որքանով է օրինական ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՀՀԿ քարոզարշավին, արդյո՞ք, համաձայն Սահմանադրության եւ գործող օրենքների, հանրապետության նախագահն ԱԺ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակահատվածում կարող է առաջնորդել որեւէ կուսակցության, պատգամավորի, քաղաքապետի կամ գյուղապետի, երկարաժամկետ նախընտրական քարոզարշավ անել, եւ ո՞վ պետք է իրականացնի նախագահին վերապահված սահմանադրական եւ այլ օրենսդրական պարտականությունները: Կարդալ ամբողջությամբ


















