Հայաստանի գյուղատնտեսության համար տարին, մեղմ ասած, հաջող չէր: Հայաստանցին այս տարի մրգի ու բանջարեղենի կարոտ մնաց: Կարկուտները, ցրտահարությունն ու անձրեւներն իրենց «սեւ գործն» արեցին: Հայրենական գյուղատնտեսության աղետալի վիճակից ուրբաթ օրը Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն էր խոսում՝ ամփոփելով գյուղատնտեսական տարին: Թեեւ բնակլիմայական պայմաններն այս տարի անբարենպաստ էին, բայց դա չի նշանակում, թե կանխարգելելու միջոցներ չունեինք: Կարդալ ամբողջությամբ



















