Սովորաբար, տնտեսական շաբաթն ամփոփելիս, ջանում ենք բաց չթողնել եւ ոչ մի դիտարժան դրվագ: Այս անգամ, սակայն, առանձնացնելու ենք մեն մի խնդիր` Կանխիկ գործարքների սահմանափակման նախագծի շուրջ առաջացած աղմուկը, որովհետեւ այստեղ իսկապես ասելիք շատ կա:
Ուղիղն ասած` նախագծի շուրջ առաջացած աղմուկը, որ շաբաթվա հիմնական մեխն էր, փաստորեն, ինձ մի քիչ տարօրինակ թվաց: Նախ` գործող անձինք կարողացան նույնիսկ լրագրողներին համոզել, որ կոալիցիոն գործընկերոջ «բոյկոտն» իսկական խայտառակություն կամ դավաճանություն է, որ կա: Համարյա աշխարհի վերջ: Եվ բոլորը մի մարդու պես մոռացան, որ ժամանակին, երբ խորհրդարանը դեռ քաղաքական մարմին էր եւ ո՛չ կառավարության դակող մեքենան, նույն ՀՀՇ-ի համար, օրինակ, նույնիսկ բացարձակ մեծամասնության պարագայում, շատ հաճախ դժվար էր լինում այս կամ այն օրենսդրական նախաձեռնության անցկացումը, ու ոչ ոքի մտքով չէր անցնում դրա շուրջ վախճանաբանական տեսություններ կազմել: Իշխանության թեւերի առողջ մրցակցությունն ու տրամաբանությունը բոլորի, այդ թվում թիմակիցների կողմից գոնե տեսանելի մասով օրինաչափ էր ընկալվում: Կարդալ ամբողջությամբ