Sunny
19 °C

Գագիկ Աղբալյանի արխիվ

Դատական նիստի հաջորդ լսումները տեղի կունենան մայրաքաղաքում

ՀԵՂԻՆԱԿ՝ Գագիկ Աղբալյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բերդ քաղաքի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կեսօրին կայացավ բանակում սպանված սպա Արտակ Նազարյանի գործով դատական հերթական լսումը: Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանից բացի, այսօր այդ պարտականությունների կատարմանը միացավ նաեւ Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Կարդալ ամբողջությամբ

Աղքատության խնդիրները քննարկող կլոր սեղան Իջեւանում

ՀԵՂԻՆԱԿ՝ Գագիկ Աղբալյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 20-ին Իջեւանի տուրիզմի եւ բիզնեսի տեղեկատվական կենտրոնում «Պրոգրես» ՀԿ-ն, Իջեւանի քաղաքապետարանը եւ ՀՀԿ-ն կազմակերպել էին կլոր սեղան` նվիրված Աղքատության համաշխարհային օրվան: Քննարկմանը ներկա էին Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, քաղաքում գործող ՀԿ-ների ղեկավարներ, սոցիալական ոլորտի մարզային պատասխանատուներ, Տավուշի մարզպետարանի մասնագետներ, ավագ դպրոցի սաներ, լրագրողներ: Կարդալ ամբողջությամբ

Փորձաքննության լուսանկարներն Արտակի հարազատներից թաքցնում են

ՀԵՂԻՆԱԿ՝ Գագիկ Աղբալյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բերդ քաղաքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ 2010թ. Չինարիի սահմանամերձ հենակետերից մեկում նախնական վարկածով ինքնասպանություն գործած սպա Արտակ Նազարյանի գործով հերթական` չորրորդ դատավարությունը: Տեղեկացնենք, որ նախորդ երեք նիստերը չեն կայացել որոշ ոչ օբյեկտիվ պատճառներով, ինչը տուժողի հարազատներին հիմք է տվել պնդելու, որ դա արվում է դիտավորյալ, ամեն անգամ դժվարությամբ մայրաքաղաքից հեռավոր Բերդ ժամանելու արդյունքում իրենց հոգնեցնելու, հուսահատեցնելու համար: Կարդալ ամբողջությամբ

Աղաներին` «էլիտարներ», գետահովիտցուն` սողանք

ՀԵՂԻՆԱԿ՝ Գագիկ Աղբալյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի քանի օր առաջ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի ավագանի Արման Չապուխյանը «Հրապարակին» ահազանգել էր, որ գյուղի մի ամբողջ թաղամաս փլուզվում է սողանքից: Մեկնեցինք Հին գերեզմանատուն կոչվող թաղամաս, որն օր-օրի դեպի ներքեւ է հոսում: Ինչպես ահազանգողն ասաց` «բնակիչները գիշերը քնում են այն մտքով, որ առավոտյան կամ տունը մի քանի հարյուր մետր ներքեւ տեղափոխված կլինի, կամ իրենք չեն էլ լինի»: Կարդալ ամբողջությամբ

Ադրբեջանից տեղեկանք ո՞նց բերեմ

ՀԵՂԻՆԱԿ՝ Գագիկ Աղբալյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցած շաբաթ Տավուշի մարզ ժամանած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին էր դիմել 82-ամյա Կիմ Միրզոյանը: Ազատամուտ համայնքի թոշակառու բնակիչը խնդրել էր իր կենսաթոշակին ավելացնել հարեւան Ադրբեջանում իր աշխատանքային կենսագրության տասնվեց տարիների համար հասանելիք գումարը: Կարդալ ամբողջությամբ

Թող Անանյանը սրանից հետո Լոռիով գնա Նոյեմբերյան

ՀԵՂԻՆԱԿ՝ Գագիկ Աղբալյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գրողների միության վարչության նիստում օրեր առաջ կայացրած որոշումը` առկախել մարզային չորս բաժանմունքների ղեկավարների գործունեությունը, տհաճ անակնկալ է եղել գործող ղեկավարների համար: Կարդալ ամբողջությամբ

Ապօրինի անտառահատումները շարունակվում են

ՀԵՂԻՆԱԿ՝ Գագիկ Աղբալյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Չնայած բնապահպանական տեսչությունների եւ անտառտնտեսությունների աշխատակիցները պնդում են, թե վերահսկողությունն ուժեղացնելու արդյունքում անտառահատումների դեպքերը պակասել են, հանրապետության ճանապարհներին  քիչ չեն հանդիպում մատղաշ ծառերի փայտով բեռնված բեռնատար մեքենաներ: Կարդալ ամբողջությամբ

Մոնիտորինգն այս անգամ նույնպես առանց վիզուալ շփման

ՀԵՂԻՆԱԿ՝ Գագիկ Աղբալյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երեկ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական շփման գծի Կայան-Բալա Ջաֆարլի հատվածում ԵԱՀԿ հերթական մոնիտորինգն էր` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովի, Ժեսլան Նուրտազինի, Ուիլյամ Պրիորի (հայկական կողմից), Իմրե Պալատինուսի եւ Անտալ Կորտիչի (ադրբեջանական կողմից) մասնակցությամբ: Կարդալ ամբողջությամբ

Գյուղատնտեսության վախճանը` «բարեփոխում» անվան տակ

ՀԵՂԻՆԱԿ՝ Գագիկ Աղբալյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այս տարվանից Տավուշի Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը (ԳԱՄԿ) մերժել է նոր պայմանագիր առաջարկել խորհրդատուներին, որոնց առաքելությունն ամբողջ տարվա ընթացքում մարզի հողագործներին բազմաբնույթ խորհրդատվությամբ աջակցելն էր: Հավաստի տեղեկություններով` ՀՀ գյուղնախարարությունը «բարեփոխում» է իրականացնում եւ բոլոր ԳԱՄԿ-ներում մասնագետներին արձակել է: Ասում են՝ Տավուշի ԳԱՄԿ-ում մրցութային կարգով վերականգնվելու է 3 խորհրդատուի աշխատանք, որոնցից յուրաքանչյուրն աջակցելու է մեկ ամբողջ տարածաշրջանի, ինչը տեսականորեն անհնար է: Կարդալ ամբողջությամբ

Համոզեցին մի քանի օր էլ սպասել

ՀԵՂԻՆԱԿ՝ Գագիկ Աղբալյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 10-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարակից փողոցում իրենց վրացական համարանիշներով մեքենաները կայանել եւ փողոց էին դուրս եկել նոյեմբերյանցի վարորդները՝ շուրջ 80 մարդ, ովքեր հնարավորություն չունեն մեքենաները մաքսազերծել: Կարդալ ամբողջությամբ