Sunny
19 °C

Էդուարդ Արզումանյանի արխիվ

Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վիճակը Լոռիում

ՀԵՂԻՆԱԿ՝ Էդուարդ Արզումանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզում միչ օրս շարունակում է լուրջ խնդիր մնալ ջրամատակարարման եւ ջրահեռացման հարցը: Հատկապես վատ վիճակում է 30-40 տարի առաջ կառուցված ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի խողովակաշարերի եւ ինժեներական կառույցների վիճակը« որոնց այսքան տարի համապատասխան ֆինանսավորում չհատկացնելու հետեւանքով անհրաժեշտ ծավալի վերանորոգման աշխատանքները չեն կատարվել: Լոռու մարզպետի 2011թ. աշխատանքային հաշվետվությունից տեղեկանում ենք« որ ամբողջ ցանցի հուսալիության աստիճանը դարձել է անթույլատրելիª ջրի կորուստն անցնում է 55 %-ից« իսկ կոյուղու համակարգում հաճախակի են դարձել խցանումները« ինչի հետեւանքով բնակավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը պարբերաբար դառնում է վտանգավոր: Միայն այս տարի մարզի տարածքում կենտրոնացված ջրամատակարարման համակարգից օգտվող բնակավայրերում Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի կողմից կատարված մանրէաբանական եւ քիմիական հետազոտությունները վկայում են« որ յուրաքանչյուր ամիս վերցված նմուշներում նկատվել է պահանջվող նորմաներից բազմակի շեղումներ: Կարդալ ամբողջությամբ

Նոսրացնում են անտառը, երբ դրա կարիքը բացարձակ չկա

ՀԵՂԻՆԱԿ՝ Էդուարդ Արզումանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում երկար ժամանակ  է, ինչ անտառահատումներ են արվում: Սակայն ծառահատումների հետ կապված ահազանգ եղավ միայն օրերս` մի խումբ բնապահպանների կողմից: Խնդրին ծանոթանալու համար մեկնեցինք Մեծավան, որտեղ պարզ դարձավ, որ բնապահպանների ահազանգը ճիշտ է: Կարդալ ամբողջությամբ

Ծառահատումներ Լոռու մարզում

ՀԵՂԻՆԱԿ՝ Էդուարդ Արզումանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում երկար ժամանակ է, ինչ անտառահատումներ են իրականացվում: Սակայն ծառահատումների հետ կապված ահազանգ եղավ միայն երեկ, մի խումբ բնապահպանների կողմից: Նրանց տեղեկություններով՝ Մեծավան համայնքում հատում են սոճենի տեսակի ծառատեսակներ: Արդեն Մեծավանում պարզ դարձավ, որ բնապահպանների ահազանգը ճիշտ է: Կարդալ ամբողջությամբ

Աշակերտը դանակահարել է համադասարանցուն

ՀԵՂԻՆԱԿ՝ Էդուարդ Արզումանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 17-ին Վանաձորում հերթական դանակահարության դեպքն է գրանցվել: Վանաձորի թիվ 20 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Էրիկ Հարությունյանը  դասի ժամանակ վիճաբանել է համադասարանցի Հայկ Ղարագյոզյանի հետ, ապա դանակով հարվածել վերջինիս՝ պատճառելով  մարմնական թեթև վնասվածք: Վնասվածքը լուրջ չլինելու պատճառով տուժողը հիվանդանոց չի տեղափոխվել: Կարդալ ամբողջությամբ

Վրեժխնդրության հողի վրա

ՀԵՂԻՆԱԿ՝ Էդուարդ Արզումանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ ոստիկանության Ալավերդու բաժին մեղայականով ներկայացել է մի քաղաքացի և հայտնել, որ իր մոտ եղած հրազենով սպանել է Ալավերդու բնակիչ, ազգությամբ հույն Գագիկ Կիլինկարովին: Սպանությունը կատարողի անուն-ազգանունը, ելնելով նախաքննության շահերից, դեռևս չի հրապարակվում: Մեզ հայտնի դարձավ, որ սպանությունը կատարվել է վրեժխնդրության հողի վրա:

Մանկատան սանը փողոցում է հայտնվել

ՀԵՂԻՆԱԿ՝ Էդուարդ Արզումանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի մանկատան շրջանավարտ Գեւորգ Գալստյանը  ծնունդով գյումրեցի է, մանկատուն է հանձնվել 8 տարեկան հասակում, եղբոր հետ միասին: Գեւորգն այժմ 21 տարեկան է, եղբայրը` 16: Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Գեւորգին մանկատուն են տեղափոխել, քանի որ ծնողները կալանավորվել են գողություն կատարելու համար: Իսկ մայրը, տնօրենի խոսքով, տղաներին տեսակցության 2-3 անգամ հազիվ եկած լինի: Գեւորգը,18 տարին լրանալուց հետո, մեկնում է Գյումրի` մորը գտնելու: Կարդալ ամբողջությամբ

3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՂԻՆԱԿ՝ Էդուարդ Արզումանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 8-ին, ժամը 16:30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի 19os528 համարանիշի  ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու  եւ 2 տարեկան տղայի, այնուհետ, երբ ցանկացել է հեռանալ դեպքի վայրից, նույն ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Վարդանանց եւ Բաթումի փողոցների խաչմերուկում  բախվել է Վանաձորում գործող «Արփի» տաքսի ծառայության «Ռենո Դալյա Լոգան»  մակնիշի s78 95 պետհամարանիշի ավտոմեքենային եւ Վանաձորի միջքաղաքային  11 համարի երթուղին սպասարկող  «ԳԱԶել-32213» մակնիշի  04 43L պետհամարանիշի երթուղայինին:   «ՎԱԶ-2106»-ի վարորդը, ուղեւորը  եւ «ԳԱԶել»-ի կին ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիր:

Մազերով մեքենա է քաշել

ՀԵՂԻՆԱԿ՝ Էդուարդ Արզումանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վանաձորցի 11 ամյա Կարինե Սարգսյանը իր ուժով զարմացրել է վանաձորցիներին. քաղաքի կենտրոնական հրապարակում աղջիկը մազերով օպել մակնիօշի մեքենա է քաշել, որը կշռում էր մեկ տոննաից ավելի:  Բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ Կարինեն նախ պարանն ամրացրեց մազերին, ապա մեքենան շուրջ ութ մետր տարավ իր հետ: Փոքրիկ հերոսուհուն դիտելու համար հրապարակ էին շտապել բոլորը` դպրոցականներ, լրագրողներ, սովորական անցորդներ, ինչպես նաև Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները: Կարդալ ամբողջությամբ

Մեծ ծավալի աշխատանքներ Լոռու մարզում

ՀԵՂԻՆԱԿ՝ Էդուարդ Արզումանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2011թ-ին մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել Լոռու մարզում կապված կոռուպցիոն հանցագործությունների  բացահայտման ուղղությամբ, հարուցվել են տարբեր բնույթի  60 քրեական գործեր` յուրացման, կաշառք, առևտրային կաշառք ստանաու, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման մի շարք դեպքեր-այս մասին մեզ հետ զրույցում նշեց Լոռու մարզի  դատախազ Կարեն Շահբազյանը: Շարունակելով թեման, դատախազը անդրադարձավ առավել մեծ հնչեղություն ստացած քրեական գործերին, որոնցից մեկն էլ դեռևս նախաքննության փուլում գտնվող Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի դեկանի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու, ինչպես նաև նույն համալսարանի մի խումբ դասախոսների կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական գործն է, որն ըստ մարզի գլխավոր դատախազի մինչև տարեվերջ արդեն մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան: Կարդալ ամբողջությամբ

Ժայռաբեկորը պայթեցվել է

ՀԵՂԻՆԱԿ՝ Էդուարդ Արզումանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր կեսօրին պայթեցվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում գտնվող  ժայռաբեկորը, որը երկար ժամանակ վտանգ էր ներկայացնում ճանապարհով երթեւեկող մեքենաների, ինչպես նաեւ տեղաբնակների համար:  Կարդալ ամբողջությամբ