«Բարի գալուստ, «Երեւանջուր»»,-բավական հաճելի ձայնով քեզ ողջունում է «Երեւանջուր» ընկերությունը, երբ հավաքում ես ընկերության պաշտոնական համարը` 185, իսկ հետո նաեւ մի լավ դասական երաժշտություն է «նվագում» ականջիդ տակ. էլ ինչ դարդ ունես՝ նստիր ու նյարդերդ հանգստացրու… «Իրենց երաժշտությունն իրենց գլխին կպնի, թող մեզ մեր բաժին ջուրը տան», ««Երեւանջուրը» մեզ վերջնական որոշել է սպանել, ջրի փոխարեն «կանալիզացիայի ջուր են լցնում գլխներիս», «Մեր երեխաները խոլերա չպետք ա կպնեն. էս ի՞նչ անօրինական երկրում ենք ապրում»: Սրանք Վարդաշեն 8-րդ փողոցի կանանց «ձայներն» են, որոնք կարելի է լսել ամեն օր, ամեն պատի տակ, բայց կանայք միայն պատերի տակ չէ, որ բողոքում են: Կարդալ ամբողջությամբ



















