Sunny
19 °C

Գայանե Առուստամյանի արխիվ

Ճամփաբաժանը` Աստանան

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Առուստամյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եթե մինչ օրս Սերժ Սարգսյանին հաջողվում էր պահպանել իր նախորդի որդեգրած քաղաքականությունն ու Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների ընթացքում տանուլ տված դիրքերը պարտակելու միջոցով երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը, այսօր արդեն կանգնել է ճամփաբաժանին, ու այդ ճամփաբաժանը Աստանան է: Դեկտեմբերի սկզբներին Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ հարցի շուրջ համաձայնության ձեռքբերման անխուսափելիության մասին այլեւս խոսում են իրենք՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները: Կարդալ ամբողջությամբ

Օպերացիա 37 թիվ կամ էն ո՞վ նայեց լիսածակից

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Առուստամյան
| ԼՐԱՀՈՍ

Ամեն անգամ, երբ Հայաստանում հաստատված ռեժիմին դիմադրողներից մեկի հետ հալածանքի նոր դեպք է գրանցվում, թվում է, որ դրանից սոսկալին անհնար է պատկերացնել: Սակայն հաբռգած խավի մթագնած ուղեղի փոխակերպումները գեներով իրենց փոխանցված անցավորների ստորության նորանոր մեթոդներ են ի հայտ բերում: Կոշի գաղութում բանտարկված «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պարբերաբար կիրառվող բռնություններն ու ճնշումները գագաթնակետին են արդեն հասել: … Կարդալ ամբողջությամբ

Երբ անհայտը փորձում է վերացնել հայտնիին

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Առուստամյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինը, որի վրա անհայտ անձը նոյեմբերի լույս 6-ի գիշերը հարձակվել էր ու ծեծելով հասցրել մահվան դուռը, դուրս է եկել կոմայից, սակայն նրա վիճակը ծանր է ու գտնվում է թոքերի արհեստական օդափոխության ապարատին միացված:  Սա տոտալիտար կամ ավտորիտար հասարակարգերին բնորոշ երեւույթ է՝ ծեծելով ու սպանելով լռեցնել ոչ միայն կոնկրետ լրագրողի, այլեւ ահաբեկել մնացած բոլորին, լրագրողական համքարությանն ի ցույց դնելով իրենց ընկերոջ դին կամ նրա ջախջախված ու դեռեւս կենդանի մարմինը: Կարդալ ամբողջությամբ

Լյումպեն կամ երիտասարդի TrAm նախաձեռնությունը

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Առուստամյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դու մի ասա, Երիտասարդության համաշխարհային օրն էր երեկ ու նաեւ Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) 11-րդ տարեդարձը, եւ այդ առիթով դաշնության գլխավոր երիտասարդ Ատոմ Մխիթարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: Սա մի կես ժամ պատմում էր համաշխարհային երիտասարդության տեղի, դերի ու նշանակության մասին ու դադար չէր տա, եթե լրագրողների համբերությունը չհատեր ու բոլորը միաբերան չպնդեին, որ խոսի Հայաստանի երիտասարդության խնդիրներից ու քանի որ ներկայանում է նրանց անունից, ասի, թե ինչ են արել: Կարդալ ամբողջությամբ

Ադրբեջանում` ինչպես Հայաստանում

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Առուստամյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիրակի օրը՝ նոյեմբերի 7-ին, հարեւան Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները ադրբեջանական ընդդիմությունը  չճանաչեց: «Ադրբեջանի ազգային ճակատ-Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծվել են: «Ընտրությունների արդյունքները պետք է չեղյալ համարել ու պետք է անցկացվեն նոր ընտրություններ»,-ասել է ընդդիմադիր բլոկի առաջնորդը եւ սպառնացել, որ եթե պայքարը չշարունակվի օրենքի սահմաններում, իրենք կդիմեն դատարան: Կարդալ ամբողջությամբ

Նորից եկան տեսան Դյորունց Ծյորումը…

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Առուստամյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրկին ղոնաղներ են եկալ Ղարաբաղ, ազատագրված, բայց ամայի պահվող տարածքների սար ու ձորերը չափչփելու նպատակով: Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մոնիտորինգ են անցկացնելու: Ղարաբաղի տարածքից գիծը կդիտարկեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնականներ Ժասլան Նուրտազին  ու Վիլյամ Պրայորը, իսկ ադրբեջանական կողմից՝ Անտալ Հերդիչը եւ Խրիստո Խրիստովը: Կարդալ ամբողջությամբ

Կադրային ջարդից մինչեւ հանրային ջարդ մի քայլ է

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Առուստամյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մինչ հասարակական-քաղաքական հարթությունում զվռնող «մտքի գիգանտները» երրորդ ուժի հավանականության մասին տեսություններ են մթնոլորտ նետում, հասարակության քթի տակ աճում է եւս մի ուժային կառույց՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մինչեւ վերջերս այն ընդամենը վարչության մակարդակի հաստատություն էր, որի ղեկավարները կուսակցական քվոտայով քաղաքական դաշտի աղբանոցը նետվածների կարգավիճակով էին պահպանում իրենց նշանակությունը: Դժվար է ասել, թե հատկապես ում գաղափարը եղավ այդ հաստատությունը կուսակցական քողի տակ ռազմականացնելը, բայց այն պահից, երբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանին վերածեցին ՕԵԿ-ականի ու այս տարվա մարտին նշանակեցին նախարար, կառույցը սկսեց թափ առնել: Կարդալ ամբողջությամբ

Իշխանության ֆառաշը կրակ է գցել, խալխն էրվում ի

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Առուստամյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովը մի քառօրյա էլ գլորեց պատմության գիրկը: Մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն օրակարգ մտցնելու հարցը հետաձգեց 15 օրով, մի շարք նախագծեր, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին» նախագիծը եւ «Լեզվի մասին» օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգեց 60 օրով, իսկ ահա կառավարության ներկայացրած հարկային փաթեթը քննարկեց առանձնակի ջանասիրությամբ: Կարդալ ամբողջությամբ

Հեղինե Բիշարյանը կասեր` Աստրախանում ինչպես…

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Առուստամյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ալիեւի հետ հանդիպման շտապելիս Սերժ Սարգսյանը չէր կարող հաշվի առնել այն հանգամանքը, որ հոկտեմբերի 27-ը բանակցելու համար այնքան էլ հարմար օր չէ, որովհետեւ ինքը պարտավոր է այցելել մեր երկրի գլխատված կառավարության ղեկավարների շիրիմներին՝ խոնարհվելու թեկուզ այն բանի համար, որ զոհերին պարտական է իր այսօրվա կարգավիճակով: Բայց գնաց, սեւ օրին սեւ բերելու առաքելությամբ ու ձեռք բերեց պայմանավորվածություն, որը ադրբեջանական կողմը գնահատեց որպես դրական: «Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ լուծվել է երկար տարիներ ադրբեջանցի ժողովրդին հուզող խնդիրը»,- հայտարարել է Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Կարդալ ամբողջությամբ

ԱԺ-ում տարեդարձ էր երեկ, մեղա Աստծու

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Առուստամյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ինչպես 1999-ին, երեկ էլ՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործության տարելիցին, կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի օրն էր, սակայն արտաքին ոչինչ չէր հիշեցնում այնտեղ տեղի ունեցած հրաձգության մասին: ԱԺ ներկայիս ղեկավարությունն այնպիսի ջանասիրությամբ է վերացրել նախկին խորհրդարանի ոգին, որ անգամ միջանցքների նախագիծն է փոխել: Աշխարհի ոչ մի երկրում թեպետ խորհրդարանի նիստերի դահլիճում կառավարության անդամների ու ղեկավարության կոտորած չի եղել, բայց սոսկալի այլ  իրադարձությունների մասին հիշողությունը որպես զգոնության նշան պահպանելու ավանդույթը արժեհամակարգի հաստատման խնդիր է համարվում բոլոր տեղերում: Կարդալ ամբողջությամբ