ՄԵՐ ՄԱՍԻՆ
“Հրապարակը” անկախ, քաղաքական որևէ ուժի չհարող, առավելագույն անկողմնակալություն հետապնդող օրաթերթ է:
“Հրապարակի” առաջին համարը լույս տեսավ 2008 թվականի փետրվարի 16-ին` նախագահական ընտրություններից 2 օր առաջ: Ընդամենը երկու շաբաթ հետո հայտարարվեց արտակարգ դրություն, և թերթը ժամանակավորապես դադարեց տպագրվել:
Թերթի կայքը սկսել է գործել 2008 թվականի հուլիսից` դառնալով թերթի ուղիղ արտացոլանքը ինտերնետում: 2010-ի սկզբից որոշվեց կայքը դարձնել զուգահեռ լրատվամիջոց` hraparak.am, իսկ այդ ուղղությամբ աշխատանքները սկսեցին տարվել մայիսից:
2010թ. մարտի 5-ին ավտովթարի զոհ դարձավ հայ լրագրության ամենապայծառ դեմքերից մեկը` “Հրապարակ օրաթերթի” լրագրող Գայանե Բաբայանը:
Հիմնադրման օրվանից ի վեր “Հրապարակում” տարբեր ժամանակահատվածներում աշխատել են մի քանի տասնյակ լրագրողներ, այդ թվում` բազմաթիվ ճանաչված անուններ: Թերթում հիմա էլ գրում են ինչպես փորձառու, այնպես էլ նորելուկ լրագրողներ: Թերթը մշտական թղթակիցներ ունի Շիրակում, Լոռում, Տավուշում, Սյունիքում, ԼՂՀ-ում:
“Հրապարակի” գլխավոր խմբագիրը և լրագրողները բազմիցս հրավիրվել են տարբեր բանավեճերի, հեռուստա-ռադիոհաղորդումների: Թերթի կարծիքը հաշվի են առնում: Այն կարճ ժամանակահատվածում իր ամուր դիրքերն է նվաճել լրատվական դաշտում:
“Հրապարակի” հիմնադրման օրվանից նրա անփոփոխ խմբագիրն է հայտնի լրագրող Արմինե Օհանյանը:

