Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 24-ի համար Սպիտակ տունը չի բացառել G20-ի շրջանակներում Թ... Ռուսաստանն, ամեն դեպքում, աջակցում է Սերբիայի... Վենետիկի առաջին կին գոնդոլավարուհին տղամարդ է... Լոս Անջելեսում ոստիկանները կրակել են շան վրա ... Նավթի գները համաշխարհային շուկայում սկսել են ... Ռուսական կործանիչի վտանգավոր մերձեցումը ամերի... Թուրքիան եւ Իսրայելը իրազեկված են եղել Սիրիայ... Լեհաստանը վերականգնել է ռուսական գազի ընդունո... Ղազախստանը որեւէ բանակցություններ չի վարում Ս... Բաբլոյանը՝ Գրիգորիչին (Քաղաքական հումոր)... Միջազգային կոալիցիան գլխավոր ահաբեկչի ոչնչացմ... Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պա... Թրամփի մեջ ինձ ամենաշատը նրա կինն է դուր գալի... ԻՊ-ը գրոհայինների խմբեր է փորձում տեղափոխել Հ... Ղրղզստանը Սիրիայում խաղաղապահ առաքելություն ի... Թուրքական ակվա-պարկում 5 մարդ է զոհվել հոսանք... Շենքի բակում դի է հայտնաբերվել Լիբանանում ՀՀ դեսպանը այդ երկրի ՆԱՈւ գլխավոր ...
Ամենաընթերցված լուրերը
Ռուսաստանն, ամեն դեպքում, աջակցում է Սերբիայի... Վենետիկի առաջին կին գոնդոլավարուհին տղամարդ է... Լոս Անջելեսում ոստիկանները կրակել են շան վրա ... Նավթի գները համաշխարհային շուկայում սկսել են ... Ռուսական կործանիչի վտանգավոր մերձեցումը ամերի... Թուրքիան եւ Իսրայելը իրազեկված են եղել Սիրիայ... Լեհաստանը վերականգնել է ռուսական գազի ընդունո... Ղազախստանը որեւէ բանակցություններ չի վարում Ս... Բաբլոյանը՝ Գրիգորիչին (Քաղաքական հումոր)... Միջազգային կոալիցիան գլխավոր ահաբեկչի ոչնչացմ... Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պա... Թրամփի մեջ ինձ ամենաշատը նրա կինն է դուր գալի... ԻՊ-ը գրոհայինների խմբեր է փորձում տեղափոխել Հ... Ղրղզստանը Սիրիայում խաղաղապահ առաքելություն ի... Թուրքական ակվա-պարկում 5 մարդ է զոհվել հոսանք... Շենքի բակում դի է հայտնաբերվել Լիբանանում ՀՀ դեսպանը այդ երկրի ՆԱՈւ գլխավոր ... Չխոսելը «Երկիր ծիրանիի» «տունը» կռիվ գցեց Հստակ «մեսիջ» պետք է հղեն, որ կարող են հեռացն... Ժողովուրդը կարող է ընդվզել անգամ պատահական, հ... Քաղաքական արձակուրդից դեռ դուրս չի եկել Տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացվող ... Հովհաննես Բաչկովը դուրս է եկել ԵԱ եզրափակիչ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Գևո... ՄԻՊ-ի հետ համագործակցության շնորհիվ զորակոչիկ... Նոր մանրամասներ Սիրիայում «Կալիբր» թեւավոր հր... Սուրենավանում ծառերը չորանում են, տերեւաթափ լ... Կյանքի կանոններ Վիկտոր Պելեւինից ՌԴ ՊՆ-ն տարածել է ԻՊ դիրքերին «Կալիբր»-ով հար... Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի ... Երեկվանից Գորիսում արտակարգ իրավիճակ է /լուսա... ՀՀ վարչապետն ու Հայաստանում Լիտվայի դեսպանը ... Եվս մեկ քրգործ` ընտրախախտումների փաստով Աշոտ Ղահրամանյանի եւ ՄԱՊ-ի Ալիկի հարաբերությո... Մարդիկ պայքարի միջոց ընտրել են արտագաղթը Նախագաhին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստա... Կոմին եւ Մյուլլերը բարեկամներ են. Դոնալդ Թրամ... Խոսք եմ տալիս, որ հեշտ ու հանգիստ չեն իրականա... Նազիկ Ավդալյանը չլիներ, օրորոցը բալկոնից էինք... Վարչապետի սրտաճմլիկ դեմքը խոսուն է (ֆոտոշարք) Կերչի քաղաքապետը հրաժարական է տվել Brexit-ից հետո ԵՄ քաղաքացիները կարող են մնալ ... Այս ամռան ոչ աշխատանքային օրերը Սողանք Կապանում. հողը սահել է մոտ 35 մ լայնու... Ալիկ Սերգեյիչին եւ Ֆելիքս Ցոլակյանին վերջապես... Ֆրանսիայում դատարանը ազատազրկման է դատապարտել... Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյան... Հարուցվել է քրգործ` բնակատեղի-դամբարանադաշտի ... Հարուցվել է քրգործ` բնակատեղի-դամբարանադաշտի ... Պատահար Ավանի ճանապարհին
Հարցում

ՏԻՄ ընտրություններում եղել են խախտումներ և թերացումներ

Մարտի 15-ին Հայաստանի 32 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում եղել են թերացումներ և խախտումներ: Բայց և այնպես դեռ վաղ է խոսել՝ տեղ գտած խախտումներն ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա, թե ոչ: Միևնույն ժամանակ դժվար է նաև ասել՝ խախտումները կրել են համատարած բնույթ, թե ոչ: Այս մասին հայտարարեցին ՏԻՄ ընտրություններում դիտորդական առքելություն անցկացրած դիտորդները և չժխտեցին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաթողովի ներկայացուցիչները:

2015-ի մարտի 15-ին Հայաստանի 32 համայնքներում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ: Համաձայն ԿԸՀ տվյալների՝ 24 համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն, իսկ 6 համայնքում՝ ավագանու անդամների ընտրություն: Միայն երկու համայնքում է, որ անցկացվել է և համայնքի ղեկավարի, և ավագանու անդամների ընտրություն: 32 համայնքում ձևավորվել էին 56 տեղական ընտրատեղամասեր և հանձնաժողովներ, աշխատել է 448 անդամ: Ներկայացվել է վերահաշվարկի անցկացման միայն 2 դիմում: Մեկ համայնքում ընտրությունները ճանաչվել են չկայացած, քանի որ գրանցված թեկնածուների թիվը երկուսից պակաս էր: Սույն թվականի ապրիլի 5-ին այնտեղ նշանակվել է նոր ընտրություն:

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում գրանցվել էին յոթ տեղական հասարակական կազմակերպություններ:

Դիտորդների խոսքերով՝ ՏԻՄ ընտրություններում արձանագրվել են «բազմաթիվ խախտումներ»: «ՏԻՄ ընտրություններին կային սովորական և ավանդական դարձած կուտակումներ տեղամասերում, ուղղորդումներ, կողմնակի անձանց ներկայություն: Մենք արձանագրել ենք բազմաթիվ խախտումներ», - հայտարարեց դիտորդական առաքելություն իրականացրած Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Լենա Նազարյանը:

«Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսի բանախոսներն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Լենա Նազարյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ անդամ Տիգրան Եգորյանը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Եղիազար Դավթյանը, «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպություն Արմեն Պետրոսյան, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:

ՏԻՄ ընտրություններում տեղ գտած խախտումների ցանկը շարունակեց թվարկել Տիգրան Եգորյանը: «Ընտրություններին խախտումներ ենք գրանցել, որ անձիք փորձում էին բազմակի քվեարկություն կատարել կամ մեկ ուրիշ անձի փոխարեն քվեարկել: Արձանագրվել է դեպք, որ քաղաքացուն տրվել է միանգամից 3 քվեաթերթիկ: Դեպքը բացահայտել և կանխել են դիտորդները», - նշեց Եգորյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ դժվար է ասել՝ խախտումները եղել են համատարած, թե ոչ: «Մենք չենք կարող ասել, որ խախտումները եղել են համատարած, սակայն չենք էլ կարող պնդել, որ դրանք չեն կրել համատարած բնույթ», - պարազաբանեց նա:
Ի տարբերություն «ավանդական խախտումների»՝ այս անգամ ՏԻՄ ընտրություններում, նշում է Եգորյանը, նախևառաջ մասնակցությունը ցանկալի տոկոսի չէր հասնում: «Ընտրությունները ոչ մրցակցային էին, քանի որ բազմաթիվ համայնքներում մեկ թեկնածու էր առաջադրված, ինչը լուրջ և համազգային խնդիր է», - հավելեց «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչը:

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանն էլ անդրադարձավ այն հանգամանքին, որ ընտրությունների ժամանակ հատկապես համայնքներում մարդկանց մեծ մասի մոտ կա ինֆորմացիայի պակաս: «Մարդկանց մեծ մասը ունի տեղեկատվության պակասի խնդիր, չգիտեն ինչպես պետք է մասնակցել քվեարկությանը: Դարանակ գյուղում ընտրողների 7 տոկոսը սխալ լրացված քվեաթերթիկ է ունեցել, իսկ 11 տոկոսը թույլ է տվել, որ իրենց օգնեն քվեարկություն անցկացնել», - նշեց Պետրոսյանը:

Ընտրություններում մարդկանց ցածր մասնակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանի խոսքերով ընտրական համակարգի խնդիրը չէ: Անդրադառնալով ընտրություններում դիտորդների նշած խախտումներին՝ Հովհաննիսյանն ընդունեց, որ խախտումներն իսկապես տեղի ունեցել են:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել 6 դիմում: Այդ դիմումները կքննվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշեմ, որ, այո՛, դիմումներում բարձրացված խախտումները ցավոք եղել են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ընտրատարածքային հանձնաժողովները դրանց մասին տեղեկացվել են: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կուսումնասիրեն այդ դիմումները, կտան գնահատականներ, որոնք քվերակությունից հետո հինգերորդ օրը ընտրությունների արդյունքներն ամփոփելիս կարտացոլվեն համապատասխան որոշումներում», - նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը:

Ինչ վերաբերում է հնչեցված մտքին «չի կարելի ասել, որ խախտումները համատարած են եղել, բայց չի կարելի պնդել նաև հակառակը:

Դիտվել է 353 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan