Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Թրամփը նպատակ է դրել բարելավել ԱՄՆ հակահրթիռա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ օգոստոսի 24-ի համար ՌԴ Վոլգոգրադի մարզում լայնածավալ հրդեհ է մոլե... ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը հրապա... Մենչեսթերի օդանավակայանում ահաբեկչություն կազ... ԱՄՆ-ը չի միջամտի ՌԴ նախագահական ընտրություննե... Սիրիայի ԱԳՆ-ն բողոքի նամակներ է հղել ՄԱԿ-ին Եգիպտոսի արտգործնախարարը չեղյալ է հայտարարել ... Ֆրանսուա Օլանդը չի հեռանում քաղաքականությունի... Սանկտ Պետերբուրգի մետրոյում կողմնակի առարկա է... Ահարոն Ադիբեկյանը նույն Ահարոն Ադիբեկյա՞նն է... Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենս... Դատապարտյալը պարբերաբար լքել է քրեակատարողակա... Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են բ... 27 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, բայց ցան... Հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճա... Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ... Մեւլյութ Չավուշօղլուն մեկնել է բանակցությունն... Սոչիում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդա...
Ամենաընթերցված լուրերը
Թրամփը նպատակ է դրել բարելավել ԱՄՆ հակահրթիռա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ օգոստոսի 24-ի համար ՌԴ Վոլգոգրադի մարզում լայնածավալ հրդեհ է մոլե... ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը հրապա... Մենչեսթերի օդանավակայանում ահաբեկչություն կազ... ԱՄՆ-ը չի միջամտի ՌԴ նախագահական ընտրություննե... Սիրիայի ԱԳՆ-ն բողոքի նամակներ է հղել ՄԱԿ-ին Եգիպտոսի արտգործնախարարը չեղյալ է հայտարարել ... Ֆրանսուա Օլանդը չի հեռանում քաղաքականությունի... Սանկտ Պետերբուրգի մետրոյում կողմնակի առարկա է... Ահարոն Ադիբեկյանը նույն Ահարոն Ադիբեկյա՞նն է... Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենս... Դատապարտյալը պարբերաբար լքել է քրեակատարողակա... Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են բ... 27 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, բայց ցան... Հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճա... Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ... Մեւլյութ Չավուշօղլուն մեկնել է բանակցությունն... Սոչիում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդա... Սարի թաղի դեպքերով մասնակիցների գանգատները՝ Մ... Իրանը որեւէ գործողություն չի իրականացնի ընդդե... Չգիտեմ լամ, թե խնդամ․ Նարեկ Մանթաշյանը ստացել... Ռուսաստանում գործարանի աշխատակիցը սպանել է իր... Գյումրիում Արթուր Ալեքսանյանին դիմավորեցին ին... Պուտինը և Սարգսյանն ընդգծել են երկու երկրների... Սոչիում մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի և ... Ռուսաստանը ստորագրել է Թուրքիային С-400 համակ... Մարդու իարվունքների խախտումներից ամենաքիչը բո... Փհենյանը կրկին սպառնացել է հարվածել Գուամի ռա... Պետք է ազգովի խնդրենք սրանց, որ ապահով բառը չ... Լատվիայի կառավարությունը հավանություն է տվել ... Օրվա հումորը Ռուսական արբանյակները կապի են դուրս եկել՝ բաց... Կյանքի կանոններ Սթիվեն Քինգից Ծառ կտրելը կատեգորիկ բացառված է, բայց Հաղարծի... Ստորագրություն՝ նկարի տեսքո՞վ․ ֆոտո Չեմպիոնները ժամանեցին․ ֆոտոշարք Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերա... Հրդեհ` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տածաքում Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Թուրքմեն... Հայտնի է բոլոր ժամանակների լավագույն կատակերգ... ՄԻԵԴ-ը գրանցել է Հ. Խուրշուդյանի, Դ. Սանասարյ... Գողություն Արարատի մարզում (տեսանյութ) Գերտաքացման դեմ պայքարին ես էլ եմ ուզում մասն... Էդվարդ Անտինյանը հարցազրույցներ է տալիս, Արտա... Համայնքների խոշորացումը՝ դարմա՞ն, թե՞ գլխացավ... Մեկ հայ հայտնվել է ԱՄՆ սանկցիոն ցանկում Եթե քեզ չորացած հաց են հրամցնում, հոտած պանիր... Վայոց ձորի անտառներում բռնկված հրդեհի գործով ...
Հարցում

Ալավերդու Մեծ Այրում գյուղը վտանգի մեջ է

Արդեն բավական երկար ժամանակ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Մեծ Այրում գյուղի բնակիչներն ահազանգում են, որ իրենց բնակավայրին մոտ գտնվող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պատճառով գյուղացիների զգալի մասն առողջական լուրջ խնդիրներ ունի: «Մեղավորը», ըստ բնակիչների, ԼՀԿ-ի պոչամբարներն են, որ անմիջապես գյուղի մոտով են անցնում:

Վերջին ամիսներին Մեծ Այրումի բնակիչները գանգատվում են մշտական գլխացավերից, սրտխառնոցից, ընդհանուր թուլությունից, բացի այդ, բնակիչների մի մասի մոտ թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել: Թոքերի հետ կապված խնդիրներից հատկապես բողոքում են պոչամբարի հարակից տների բնակիչները, այն կապելով մասնավորապես ամռան այս օրերի հետ: Բանն այն է, որ տաք օրերին պոչամբարներում գոլորշիացում է տեղի ունենում, ինչի հետեւանքով առավել թունավոր նյութեր են արտանետվում ու վտանգում մարդկանց առողջությունը:

Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը եւս անհանգստացած է խնդրով: Իր խոսքով, դիմել է բոլոր պատկան մարմիններին, բարձրաձայնել խնդրի մասին, միայն վերջին մեկ ամսում քսանից ավելի բնակիչներ են դժգոհել առողջական խնդիրներից: Մեծ Այրում համայնքը 1.170 բնակիչ ունի: Առանց այդ էլ խնդիրներով լի այս գյուղում, որտեղ ոռոգման ջրի պոմպերը հաճախակի խափանվում են՝ թույլ չտալով ոռոգման կազմակերպումը, որտեղ գյուղացիները դժվարանում են կազմակերպել գյուղմթերքի արտադրությունը, որտեղ անասնապահությամբ զբաղվողները դժվարությամբ են անասնակեր կուտակում` դրա սակավ լինելու պատճառով, ամռանն ավելի դժվարանում է կյանքը` պոչամբարներից ստացված թունավոր նյութերի պատճառով:

«Թունավորված» այս գյուղը միակը չէ: Դեռ գյուղ չհասած, արդեն Ախթալա մտնելիս բավական է տեսնել հարակից գետի գույնը` պատկերացում կազմելու համար բնակավայրի, միջավայրի եւ օդի աղտոտվածության մասին: Դեբեդ գետի Ախթալայից մինչեւ Այրում տանող հատվածը վառ դեղին գունավորում ունի: Այս տարածքի բնակիչները լուռ են, սակայն գիտակցում են, որ իրենց կյանքը վտանգված է: Նրանք չեն բարձրաձայնում խնդրի մասին, քանի որ բնակիչների մեծ մասն աշխատում է հենց այս կոմբինատներում:

Հարակից գործարանների ու լեռնահարստացման կոմբինատի պոչամբարներն ուղղակի կառուցված են գետի վրա, կեղտաջրերը` թունավոր նյութերի հետ միասին, անմիջապես լցվում են Դեբեդ գետի մեջ: Հենց այս դեղին ջրերից հարակից գյուղական ու քաղաքային համայնքների բնակիչները ձուկ են որսում, վաճառում ու սնվում դրանցով: Ահա այս է պատճառը, որ տարիներ շարունակ բնակիչների առողջությունը վտանգվում է, բնությունը վնասվում, սակայն գրեթե չկան դժգոհություններ` կոմբինատները մարդկանց գոյատեւման միակ եղանակն են այստեղ: Ու եթե չլիներ Մեծ Այրում գյուղի բնակիչների առողջական վիճակի կտրուկ վատացումը, երեւի այս գյուղն էլ չէր բարձրաձայնի իր խնդիրների մասին:

 

Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լոռու մարզ

Դիտվել է 830 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan