Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Փետրվար.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ում կոնֆերանսի մասնակիցներին Ռուսաստանի դ... Լե Պենին Նանտում դիմավորում են բողոքի ցույցով Գերմանիայում դանակով զինված վարորդը վրաերթի է... Fight Nights Global-ը խզել է պայմանագիրը Վարդ... «Հիլարիի Ամերիկան»՝ տարվա վատագույն կինոնկար Թրամփը մեկ ամսում ԱՄՆ պետպարտքը նվազեցրել է 1... ՆԱՍԱ-ն Մարսի նոր լուսանկար է հրապարակել Մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստը Ռոստով ժամանել... Քաղաքացին փակվել է լոգարանում և սպառնում է ին... Իսկական ազատամարտիկը երբեք չի գոռա ամեն պատի ... Անգելա Մերկելը կհանդիպի Ֆրանսիայի նախագահի թե... Կուբայում երկու գնացքներ բախվել են իրար, կան ... Եգիպտոսը մարտի մեկից թանկացնում է մուտքի վիզա... Չեխիայում անհետացել է Կիմ Չեն Ընի հորեղբայրը ... Թալիշի հատվածում արցախյան թռչո սարք և կրակակե... Վթար Սպիտակի ոլորաններում Վարչապետները կհանդիպեն Բիշքեկում Արամ արք. Աթեշյանը մեկնել է Հայաստանից Դեմ եմ որեւէ սանտիմետր հող հանձնելուն․ Սմբատ ... Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ում կոնֆերանսի մասնակիցներին Ռուսաստանի դ... Լե Պենին Նանտում դիմավորում են բողոքի ցույցով Գերմանիայում դանակով զինված վարորդը վրաերթի է... Fight Nights Global-ը խզել է պայմանագիրը Վարդ... «Հիլարիի Ամերիկան»՝ տարվա վատագույն կինոնկար Թրամփը մեկ ամսում ԱՄՆ պետպարտքը նվազեցրել է 1... ՆԱՍԱ-ն Մարսի նոր լուսանկար է հրապարակել Մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստը Ռոստով ժամանել... Քաղաքացին փակվել է լոգարանում և սպառնում է ին... Իսկական ազատամարտիկը երբեք չի գոռա ամեն պատի ... Անգելա Մերկելը կհանդիպի Ֆրանսիայի նախագահի թե... Կուբայում երկու գնացքներ բախվել են իրար, կան ... Եգիպտոսը մարտի մեկից թանկացնում է մուտքի վիզա... Չեխիայում անհետացել է Կիմ Չեն Ընի հորեղբայրը ... Թալիշի հատվածում արցախյան թռչո սարք և կրակակե... Վթար Սպիտակի ոլորաններում Վարչապետները կհանդիպեն Բիշքեկում Արամ արք. Աթեշյանը մեկնել է Հայաստանից Դեմ եմ որեւէ սանտիմետր հող հանձնելուն․ Սմբատ ... Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման ... Ինչ-որ տեղ մեր որոշման վրա Սեյրան Օհանյանի գո... Ալիեւի՞ Հասանովը Տրիպոլոիում զինված բախում է տեղի ունեցել երկո... Վենեսուելան կորցրել է ՄԱԿ ԳՎ-ում իր ձայնի իրա... Բենզեման կարող է վերսկսել ելույթները Ֆրանսիայ... Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համաժողովը՝ լո... Չինաստանում ձկնորսական նավ է խորտակվել. կան ա... «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակն՝ ամբ... ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 258 աշխատակից. Կ... Մոուրինյոն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի ... Ժողովուրդը գալու է ընտրության Տեսանյութում պարզ երևում են Մարտունու հատվածո... Ամերիկյան միգրացիոն ծառայությունները ձերբակալ... Նավթը համաշխարհային շուկայում սկսել է էժանանա... ԿԸՀ–ն հրապարակել է ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունն... Մոուրինյոն ասուլիսի է ներկայացել Ռանիերիին նվ... Թրամփը հերթական անգամ ծաղրել է CNN-ին եւ New ... Գործող իշխանության մեջ որևէ անձի հետ անձնական... Ես տեսնում եմ դա, տեսնում եմ Քըրք Քըրքորյանի ... ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ... Արմեն Մարտիրոսյանի «ձոնը»՝ Սեյրան Օհանյանին, ... Երեք որդիներս էլ պատրաստ էին ավելի վատթար տար... Այդքան մեծ, հզոր ու այդքան անիմա՞ստ Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահ... Բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից... Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը... Պոլ Պոգբան ... Մենք միասին գնալու ենք դեպի Ժառանգություն, Հա... Տանյա Հովհաննիսյանի որդու ընտանիքը ծանր վիճակ... Որոշ ժամանակ անց կներկայացվի ադրբեջանական ագր... Պտղնիի տաճարը պահպանում են ստուգայցերի միջոցո...
Հարցում

Երբ նորից ստիպված ես ռուսական ալիքներ դիտել

Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին հայկական հեռուստաալիքներ դիտելը նույնն էր, ինչ հարևանին համոզելը, որ քո սեղանն ավելի ճոխ է։ Տարբեր հեռուստաընկերություններում կադրային տարեվերջյան ջարդը թվում էր՝ պետք է նախանշեր ամանորյա կրեատիվ, հումորաշատ ու հետաքրքիր հաղորդումների առկայությունը։ Սակայն ոչ միայն տարիները, այլև նորաթուխ հայտնիները ունակ չեղան փոխելու իրենց՝ «նեղ կռուգով» անցկացվող ուտուշ-խմուշների ցուցադրությունը։

Ի՞նչ էին ցուցադրում տոնական օրերին հայկական հեռուստաալիքները և ամանորյա ինչպիսի՞ հաղորդումներ էին հեռարձակվում այդ օրերին։

Հայաստանի հանրային հեռուստաընկերություն- Հ1-ը գրեթե նույն ձեռագրով տարիներ շարունակ ապահովում է ամանորյա «տաշի-տուշիները»։ Այս տարին բացառություն չէր։ Թեև հեռուստաընկերությունից հավաստիացնում էին, որ այս տարի «Ամանորը Առաջինում» լինելու է ընտանեկան, ջերմ ու հետաքրքիր։ Ոչ միայն չեղան, այլև լինելու շանս անգամ չունեցան տարիներ շարունակ հայկական շոու բիզնեսը փլուզումից փրկող վերջին մոհիկանների՝ Արթուր Գրիգորյանի, Ալլա Լևոնյանի, Զարուհի Բաբայանի, Լեյլա Սարիբեկյանի կատարումները։ Բացի այս, հերթական անգամ հանրությանը մատուցվեց դեռ անցած տարի «չմարսած» «Երգ երգոցի» հերթական ծանր թողարկումը։ Սա էլ հերիք չէր, իրար հերթ չտալով հեռարձակվեցին «Մեր բակ»-ի՝ արդեն դրվագ առ դրվագ անգիր արված թողարկումներն ու ամանորյա թեմայով հերթական ֆիլմերը՝ «Տանը մենակ», «Իմ ընկեր ձմեռ պապը», «Հարրի Փոթերը» (ոչ ամանորյա ֆիլմ) և այլն։

Արմենիա- «Արմենիա» հեռուստաընկերությունը ամեն տարի փորձում է հումորային նոր լուծումներ հաղորդել երաժշտական տաշի- տուշիներին՝ առաջին պլանում կանգնեցնելով «ուժեղ խաղացողներին»։ Այս տարի ուժեղների բանակը մասամբ փոփոխվել էր։ Հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Արտյոմ Կարապետյանի և Գայանե Ասլամազյանի «սրամիտ» հումորների ներքո դերասանները և հաղորդավարները հայտնվում էին տարատեսակ իրավիճակներում։ Սակայն պետք է արձանագրել, որ, այնուամենայնիվ, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում դիտելու որոշ բաներ գտնվեցին, օրինակ՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը, որը առաջին անգամ էր հեռուստատեսությամբ ցուցադրվում։ Այնուհետև ամանորյա լուծումներ ստացած ավանդական հաղորդումներն ու ․․․ արխիվային համերգները։

Շանթ- «Շանթ» հեռուստաընկերությունը հավատարիմ էր մնացել ոչ միայն իր՝ տարիներ շարունակ նույն՝ հայսուպերսթարյան կամ իքսֆակտորյան բեմում տեղի ունեցող բեմադրություններին, այլև դերասանական կազմին՝ որոշակի փոփոխություններով, իհարկե։ Այս անգամ գլխավոր հերոսը երգիչ Էրիկն էր, ով Գրիշա Աղախանյանի ուղեկցությամբ նամակի միջոցով ամուսնության առաջարկություն արած աղջկան էր փնտրում։ Երաժշտական լուծումներ ու նույնաբովանդակ, նույնամակարդակ հումորներ։ Բացի այդ, ամանորյա եթերը զարդարեցին արդեն ավանդական դարձած իչաներն ու տապասյաները, որոնք այդպես էլ տնային տնտեսուհիներին թույլ չտվեցին սեղանը ժամանակին պատրաստել։

Երկիր Մեդիա- Եթե վերոնշյալ հեռուստաընկերությունները սահմանափակվել էին «սեփական տանիքի տակ» կազմակերպված քեֆ-ուրախությամբ, ապա «Երկիր Մեդիա»-ն ամանորյա իր գլխավոր ծրագիրը նկարահանել էր Ղարաբաղում, մասնավորապես՝ «Տիգրանակերտ» ամրոցում։ «Երկիր Մեդիա»-ի հայտնի ու անհայտ հաղորդավարներին միավորել էր տոնական միջոցառումը, որը անցկացվում էր վետերանների, զինվորների հետ՝ ազգային, հայրենասիրական երգերի ուղեկցությամբ։ Ճաշակի առումով մի քանի ժամ դիտելու բան կգտնվեր։

Մնացած հեռուստաընկերություններում վիճակը կրկին անմխիթար էր

Հ․Գ․ Հենց այս օրերին է, որ հեռակառավարման վահանակը ինքնաբերաբար կանգ է առնում ռուսական ալիքների վրա։ Ու հայկական հոգնեցուցիչ տաշի- տուշիների կողքին ռուսական գունագեղ ու հետաքրքիր հաղորդումները (շատ դեպքերում) շատերիս համար դառնում են ժամանցի ապահովման գլխավոր աղբյուրը։ Ու այս օրերին հասկանում ես, որ ոչ թե հեռուստատեսությամբ ցուցադրվում է այն, ինչ հասարակությունն է ուզում, այլ այն, ինչ պարտադրում են դիտել ու ճաշակել հեռուստաընկերությունների ղեկավարները։

Վով Մուշեղյան

 

Դիտվել է 2078 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan