Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Փետրվար.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ում կոնֆերանսի մասնակիցներին Ռուսաստանի դ... Լե Պենին Նանտում դիմավորում են բողոքի ցույցով Գերմանիայում դանակով զինված վարորդը վրաերթի է... Fight Nights Global-ը խզել է պայմանագիրը Վարդ... «Հիլարիի Ամերիկան»՝ տարվա վատագույն կինոնկար Թրամփը մեկ ամսում ԱՄՆ պետպարտքը նվազեցրել է 1... ՆԱՍԱ-ն Մարսի նոր լուսանկար է հրապարակել Մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստը Ռոստով ժամանել... Քաղաքացին փակվել է լոգարանում և սպառնում է ին... Իսկական ազատամարտիկը երբեք չի գոռա ամեն պատի ... Անգելա Մերկելը կհանդիպի Ֆրանսիայի նախագահի թե... Կուբայում երկու գնացքներ բախվել են իրար, կան ... Եգիպտոսը մարտի մեկից թանկացնում է մուտքի վիզա... Չեխիայում անհետացել է Կիմ Չեն Ընի հորեղբայրը ... Թալիշի հատվածում արցախյան թռչո սարք և կրակակե... Վթար Սպիտակի ոլորաններում Վարչապետները կհանդիպեն Բիշքեկում Արամ արք. Աթեշյանը մեկնել է Հայաստանից Դեմ եմ որեւէ սանտիմետր հող հանձնելուն․ Սմբատ ... Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ում կոնֆերանսի մասնակիցներին Ռուսաստանի դ... Լե Պենին Նանտում դիմավորում են բողոքի ցույցով Գերմանիայում դանակով զինված վարորդը վրաերթի է... Fight Nights Global-ը խզել է պայմանագիրը Վարդ... «Հիլարիի Ամերիկան»՝ տարվա վատագույն կինոնկար Թրամփը մեկ ամսում ԱՄՆ պետպարտքը նվազեցրել է 1... ՆԱՍԱ-ն Մարսի նոր լուսանկար է հրապարակել Մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստը Ռոստով ժամանել... Քաղաքացին փակվել է լոգարանում և սպառնում է ին... Իսկական ազատամարտիկը երբեք չի գոռա ամեն պատի ... Անգելա Մերկելը կհանդիպի Ֆրանսիայի նախագահի թե... Կուբայում երկու գնացքներ բախվել են իրար, կան ... Եգիպտոսը մարտի մեկից թանկացնում է մուտքի վիզա... Չեխիայում անհետացել է Կիմ Չեն Ընի հորեղբայրը ... Թալիշի հատվածում արցախյան թռչո սարք և կրակակե... Վթար Սպիտակի ոլորաններում Վարչապետները կհանդիպեն Բիշքեկում Արամ արք. Աթեշյանը մեկնել է Հայաստանից Դեմ եմ որեւէ սանտիմետր հող հանձնելուն․ Սմբատ ... Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման ... Ինչ-որ տեղ մեր որոշման վրա Սեյրան Օհանյանի գո... Ալիեւի՞ Հասանովը Տրիպոլոիում զինված բախում է տեղի ունեցել երկո... Վենեսուելան կորցրել է ՄԱԿ ԳՎ-ում իր ձայնի իրա... Բենզեման կարող է վերսկսել ելույթները Ֆրանսիայ... Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համաժողովը՝ լո... Չինաստանում ձկնորսական նավ է խորտակվել. կան ա... «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակն՝ ամբ... ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 258 աշխատակից. Կ... Մոուրինյոն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի ... Ժողովուրդը գալու է ընտրության Տեսանյութում պարզ երևում են Մարտունու հատվածո... Ամերիկյան միգրացիոն ծառայությունները ձերբակալ... Նավթը համաշխարհային շուկայում սկսել է էժանանա... ԿԸՀ–ն հրապարակել է ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունն... Մոուրինյոն ասուլիսի է ներկայացել Ռանիերիին նվ... Թրամփը հերթական անգամ ծաղրել է CNN-ին եւ New ... Գործող իշխանության մեջ որևէ անձի հետ անձնական... Ես տեսնում եմ դա, տեսնում եմ Քըրք Քըրքորյանի ... ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ... Արմեն Մարտիրոսյանի «ձոնը»՝ Սեյրան Օհանյանին, ... Երեք որդիներս էլ պատրաստ էին ավելի վատթար տար... Այդքան մեծ, հզոր ու այդքան անիմա՞ստ Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահ... Բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից... Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը... Պոլ Պոգբան ... Մենք միասին գնալու ենք դեպի Ժառանգություն, Հա... Տանյա Հովհաննիսյանի որդու ընտանիքը ծանր վիճակ... Որոշ ժամանակ անց կներկայացվի ադրբեջանական ագր... Պտղնիի տաճարը պահպանում են ստուգայցերի միջոցո...
Հարցում

Սերժ Սարգսյանը իրավիճակին ամբողջովին չի տիրապետում․ Ստեփան Դանիելյան

Տարատեսակ բանակցությունների, քննարկումների մեջ մտած եւ իրենց քաղաքական ապագայի մասին անորոշ պատկերացումներով կուսակցականներն առայժմ խուսափում են որոշակի պատասխան տալ իրենց պայմանավորվածությունների մասին ԶԼՄ-ների համառ հարցադրումներին։ Ի վերջո, նոր Սահմանադրությունը, ապրիլյան պատերազմն ու դրանից հետո արտաքին քաղաքական ճակատում ստեղծված անորոշ վիճակը անորոշություն է ստեղծել նաեւ ներքաղաքական կյանքում։,Hraparak.am-ի հարցերին պատասխանում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ ղեկավար Ստեփան Դանիելյանը։

-Պարոն Դանիելյան, ԱԺ ընտրություններին մնացել է 2,5 ամիս ժամանակ, սակայն նկատելի է, որ քաղաքական տարբեր ուժեր՝ մեծ ու փոքր միավորներ, գտնվում են չկողմնորոշված վիճակում, չգիտեն, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին։ Միայն ձեւավորվեց «ԵԼՔ» դաշինքը։ Կարո՞ղ ենք սպասել, որ կլինեն անկանխատեսելի արդյունքներ։
-Չեմ կարող այդ հարցին պատասխանել: Անկանխատեսելի արդյունք լինելու համար պետք է որևէ անկանխատեսելի իրադարձություն լինի: Այս պահին իրավիճակը կանխատեսելի է, հնարավոր է, որ մինչ ընտրությունները որևէ Fors-mazhor լինի, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի ենթադրություններ անել:

-ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը տարեվերջին կայացած համագումարում ձեւակերպեց արտաքին քաղաքականության հայեցակարգը, որում արտահայտված դրույթներն ունեն շուրջ 20-ամյա վաղեմություն։ Կարո՞ղ է այն որոշիչ դառնալ ԱԺ ընտրություններից առաջ հասարակության քվեն ստանալու համար, եւ «Բարիդրացիություն, Հաշտություն, Խաղաղություն» նշանաբանը կրող քաղաքական ուժը պատկառելի ներկայացվածություն ունենա ԱԺ-ում։
- Հնարավոր է, որ «խաղաղության և զիջումների» տեսլականը որոշ ձայներ ՀԱԿ-ին բերեն, սակայն կարծում եմ, որ դրա դիմաց ավելի շատ ձայներ կկորցնեն: Նախ «փոխզիջում» թեզը ասելուց չի հստակեցվում, թե Ադրբեջանն իր կողմից ինչ է զիջելու: Ադրբեջանի ղեկավարը իր հրապարակային ելույթներում հայտարարում է, որ որևէ զիջման պատրաստ չի, զիջումների պատրաստ չի նաև այդ երկրի ժողովուրդը: Դրա համար պետք է ավելի ազնիվ գտնվել և խոսել ուղղակի զիջումների մասին, որպեսզի այդ ելույթը կարողանանք ավելի լուրջ քննարկել:

-Տարբեր քաղաքական ուժեր, որոնք տարիներ շարունակ ներկայանում էին որպես ռուսամետ կամ արեւմտամետ, այսօր ԱԺ մանդատ ձեռք բերելու եւ քաղաքական դաշտից չանհետանալու համար, ըստ ԶԼՄ-ների, պատրաստ են կազմել անհավանական դաշինքներ, տեղ գտնել հակոտնյա գաղափարախոսություն ունեցող կուսակցական ցուցակներում։ Այս ֆոնին ինչպիսի՞ քաղաքական խճանկար կարող ենք ակնկալել ապագա ԱԺ-ում։
- Հենց դուք նշեցիք, որ իրականում այդ կազմակերպությունները գաղափարական հենք չունեն: Արտաքին կողմնորոշումների միջոցով նրանք փորձում են խույս տալ երկրում գոյություն ունեցող իրական խնդիրների մասին խոսելուց: Նաև արտաքին կողմնորոշումների մասին խոսելուց անուղղակի կերպով արդարացում են գործող իշխանություններին: Սակայն այդ նոր դաշինքները փորձում են նոր գաղափարներ գեներացնել: Մեկը խաղաղություն է խոստանում, մյուսները սերնդափոխություն, որը ներկայացվում է որպես իրավիճակի փոփոխության դեղամիջոց: Վերջերս նոր գաղափար է առաջ եկել` այդ ուժերը ունեն երազանք, մյուսները չունեն և այլ: Այս պահի դրությամբ, իմ կարծիքով, պետք է սպասել մոտավորապես այն դասավորությանը, ինչը կա ներկա խորհրդարանում:

-Ըստ Ձեզ՝ այսօր Սերժ Սարգսյանը տիրապետու՞մ է իրավիճակին եւ քաղաքական դաշտը կմնա՞ վերահսկելի իրավիճակում։ ԱԺ գալիք ընտրություններում հնարավո՞ր կլինի հաղթել փողի եւ վարչական ռեսուրսի կիրառման միջոցով։
-Կարծում եմ, Սերժ Սարգսյանը իրավիճակին ամբողջովին չի տիրապետում և գնալով դա ավելի դժվարությամբ է նրան հաջողվելու: Անկանխատեսելի է տնտեսության վիճակը, կա պատերազմի հավանականություն: Դժգոհություններ կան հենց ՀՀԿ-ում, որտեղ կան հակասություններ տարբեր խմբավորումների միջև, որոնք գնալով ավելի են խորանում: Պարզ չի Սերժ Սարգսյանի ապագան, ինչի հետևանքով կարող է դաշտում բրոունյան շարժում սկսվել: Իսկ ինչ վերաբերվում է փողին և վարչական ռեսուրսներին, ապա դա որոշիչ է լինելու, հատկապես մարզերում:

Թագուհի Հակոբյան

Դիտվել է 1680 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan