Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
4 ամիս, 30 դասախոսություն․ «Լուսավոր Հայաստան... «Ղարաբաղի» սիմվոլիկան փշրվեց Դա շատ լավ նախաձեռնություն է․ ԿԳ փոխնախարարը՝... Չին-ամերիկյան սկանդալ է հասունանում Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազ... Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմու... Հրանտ Բագրատյանը ներկայացրել է Հայ Առաքելական... Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկնե... Լիոնել Մեսսին խփել է եվրոպական առաջնություննե... ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե...
Ամենաընթերցված լուրերը
4 ամիս, 30 դասախոսություն․ «Լուսավոր Հայաստան... «Ղարաբաղի» սիմվոլիկան փշրվեց Դա շատ լավ նախաձեռնություն է․ ԿԳ փոխնախարարը՝... Չին-ամերիկյան սկանդալ է հասունանում Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազ... Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմու... Հրանտ Բագրատյանը ներկայացրել է Հայ Առաքելական... Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկնե... Լիոնել Մեսսին խփել է եվրոպական առաջնություննե... ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները Հյուսիսային Կորեան կրկին սպառնացել է ԱՄՆ-ին Իմ ընկերը հայ է, այստեղ հայեր կա՞ն․ Ջասթին Բի... Կիեւում պարզաբանել են Պորոշենկոյի կեցվածքը Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ...
Հարցում

Բորդյուժայից մինչեվ ԵԱՀԿ Մինսկի խումբ

Հայկական հայտնի կատակ կա Հայրապետի ու Կարապետի մասին, թե` բաղնիք գնա Հայրապետը, փողը փակվի Կարապետը: Այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Չինարիի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, տեղավորվում է հենց այս կատակի տրամաբանության մեջ: Ստացվեց, որ Ադրբեջանը սանձազերծում է դիվերսիա, իր դիվերսիոն խմբի միջոցով ցանկանալով մուտք գործել Հայաստանի տարածք, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը միայն արձանագրում է, որ Երեւանն ու Բաքուն շարունակում են դատապարտել մեկմեկու իր հերթական ոչինչ չասող, հերթական «անատամ» հայտարարությամբ: Այստեղ իհարկե անհասկանալի էր հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչների վարվելակերպը, որոնք ողջունում էին ԵԱՀԿ ՄԽ կողմից Բաքվին «Չինարիի սադրանքի դատապարտումը»: Եթե դատապարտման խոսք էլ հնչել է, ապա միայն եւ միայն Երեւանի հասցեին, այն պարբերության մեջ, որ Երեւանը պարտավոր է անհապաղ հետ վերադարձնել զոհված ադրբեջանցի զինվորականի մարմինը, քանի որ զոհերի աճյունները պետք է անհապաղ հետ վերադարձվեն, իսկ զոհված ադրբեջանցի զինվորականի մարմինը դեռ գտնվում է ՀՀ ԶՈՒ մոտ: Հայտարարությունն առհասարակ չափազանց տարօրինակ է եւ անհասկանալի: Ի՞նչ կապ ունեն Վիեննայի եւ Պետերբուրգյան հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ-ի` ՄԱԿ կողմից ճանաչված, ՄԱԿ, ԵԽ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ այլ միջազգային կառույցների անդամ հանդիսացող միջազգային իրավունքի սուբյեկտ սուվերեն պետության հանդեպ մեկ այլ պետության կողմից իրականացված դիվերսիայի հետ, որը նաեւ կարող է գնահատվել որպես սահմանների անձեռնմխելիության խախտում: Համանախագահները գոնե պատկերացնո՞ւմ են` ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղը որտեղ է, իսկ Վիեննայի եւ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների գործողությունների վայր հանդիսացող ԼՂ հակամարտության գոտին կամ հակամարտության առաջնագիծը որտեղ: Եվ վերջապես, դեռ որքա՞ն է շարունակվելու մի կողմից այս անիմաստ աչքակապությունը, որը արվում է եւ ՄԽ, եւ ՀԱՊԿ, եւ նաեւ հայաստանյան հասարակության կողմից: Ընդամենը շաբաթներ առաջ համանման ուրախություն համակեց հայաստանյան հասարակությանը ՀԱՊԿ արդեն նախկին Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի` Չինարիի միջադեպի առնչվող մեկնաբանության համար, որտեղ տեղ էր գտել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումը: Իսկ ի՞նչ տվեց այդ հայտարարությունը շոշափելի կերպով: Բացարձակապես ոչինչ: Թերեւս այն, որ այսօր արդեն անհասանելի է այդ հրապարակումը, իսկ ՀԱՊԿ կայքը գտնվում է տեխնիկական վերազինման մեջ եւ երբեք չպետք է բացառել, որ վերազինումից հետո այդ մեկնաբանությունն իսպառ ջնջված լինի: Իրականությունը սա է, եւ կարիք չկա ցանկալին իրականի տեղ ընդունելով ջայլամի հայտնի կեցվածքով առաջ ընթանալ:

Արման Գրիգորյան

Դիտվել է 122 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan