Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
4 ամիս, 30 դասախոսություն․ «Լուսավոր Հայաստան... «Ղարաբաղի» սիմվոլիկան փշրվեց Դա շատ լավ նախաձեռնություն է․ ԿԳ փոխնախարարը՝... Չին-ամերիկյան սկանդալ է հասունանում Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազ... Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմու... Հրանտ Բագրատյանը ներկայացրել է Հայ Առաքելական... Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկնե... Լիոնել Մեսսին խփել է եվրոպական առաջնություննե... ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե...
Ամենաընթերցված լուրերը
4 ամիս, 30 դասախոսություն․ «Լուսավոր Հայաստան... «Ղարաբաղի» սիմվոլիկան փշրվեց Դա շատ լավ նախաձեռնություն է․ ԿԳ փոխնախարարը՝... Չին-ամերիկյան սկանդալ է հասունանում Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազ... Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմու... Հրանտ Բագրատյանը ներկայացրել է Հայ Առաքելական... Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկնե... Լիոնել Մեսսին խփել է եվրոպական առաջնություննե... ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները Հյուսիսային Կորեան կրկին սպառնացել է ԱՄՆ-ին Իմ ընկերը հայ է, այստեղ հայեր կա՞ն․ Ջասթին Բի... Կիեւում պարզաբանել են Պորոշենկոյի կեցվածքը Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ...
Հարցում

Դոն Պիպոյի արկածները «Արմենիա» TV-ում

Արթուր Ասատրյանին Հայաստանում գիտեն որպես հարուստ հայ, քրեական հեղինակություն, Էջմիածնի ամենահարուստ դղյակի տեր եւ Պիպո։ Ավելի ճիշտ, Դոն Պիպո։ Մականվան «դոն» մասնիկը ավելացրել են ի գիտություն նրանց, ով տեղյակ չի, որ Պիպոն ապրում է Իտալիայում։ Ասում են, այդ երկրում Պիպոյին հարգում են եւ նույնիսկ նրա խաթրին Իտալիայի նախագահը մեր Ծառուկյանին շքանշան էր տվել։ Այս մասին գրել է հանգուցյալ Սերգեյ Գալոյանը, որն իրեն քրեագետ էր համարում ու գողական աշխարհի մասին գիրք ունի գրած։ Արթուր Ասատրյանն ամենաշատ «ինտերվյու» տվող հեղինակությունն է։ Նա սիրում է կարդալ իր մասին, կինոներ նայել, եւ վերջերս մի այդպիսի կինո է պատվիրել «Արմենիա» հեռուստատեսությանը։ Ուրախ է ստացվել, եւ հիմա ոչ միայն Պիպոն է ուրախանում, այլեւ ողջ հայությունը։ Ոմանց կարծիքով, Ճոյտի կինոյից էլ լավ է ստացվել։ Անգամ քրեական այլ դեմքեր են մեծ հաճույքով այս ֆիլմը նայում ու զվարճանում։ Ֆիլմի հեղինակ Մանանա Հակոբյանի պաթետիկ ձայնը, «ռապիդի» էֆեկտը, երբ դոն Պիպոն դանդաղեցված քայլերով, մելամաղձոտ իտալական երգի տակ բջջայինը ձեռքին դուրս է գալիս միլիոնատիրոջը վայել մեքենայից չեն փրկում։ Ֆիլմում Դոն Պիպոն ու հաղորդման հեղինակը անընդհատ հաց են ուտում տարբեր ռեստորաններում, կամ Պիպոն իր հարստություններն է ցույց տալիս լրագրողին, նրան տանում է խանութ, շորեր է առնում նրա համար, իսկ կադրերի արանքները «փակած» են հերոսի տղա ժամանակվա ֆոտոներով, եկեղեցու կադրերով ու հայտնիների հետ հարցազրույցներով միլիոնատիրոջ արժանիքների մասին։ «Խոսացող գլուխներից» են Գագիկ Ծառուկյանը, Օռնելա Մուտին, մեր դերասաններ Միքայել Պողոսյանն ու Հարութ Մովսիսյանը։ Նրանք պատմում են, որ ուրախ են ու երջանիկ, որ ճանաչում են Արթուր Ասատրյանի պես «տղերքին»։ Պիպոյի կենդանի խոսքը մոգական է ազդում։ 

«Էս համարվում ա ստեղծագործության բարձրագույն աստիճանի գործ», - ասում է հերոսը լրագրողուհուն, ցույց տալով իր քրիստոսակերտ ձուն։ Ապա բացատրում է սուրբ նկարներով զարդարված այդ մարդաբոյ ձվի արժեքը՝ այն 600 հազար մանր «մազաիչնի» քարերից է: Այս ձուն Էջմիածնին նվիրված այգում է։ Քրիստոսակերտ ձվից հետո խոսում է իտալական մակարոնի ու հայկական ճաշերի մասին, որոնք իտալական մակարոնից լավն են։ «Ուղղակի պետք է հնարավորություն տվցվի էն մարդկանց, ովքեր ուզում են դա անել», - ասում է մեր Դոնը, նկատի ունենալով հայերի ռեստորանային բիզնեսի հեռանկարը այլ երկրներում։ Նրա մտքերն այնքան հարուստ են, որ մնում են անավարտ։ «Տեսնելով այս գեղեցկությունը, մենք պետք է համեմատենք իտալական արվեստի հետ», - ասում է դոնը ու լրագրողուհուն ցույց է տալիս «Հայաստանի ամենաուժեղ քանդակը»՝ գետնին գցած մի մեծ գլուխ, որը նա պատվիրել է, բայց որը դեռ պատրաստ չի։ Հետո նա ինչ-որ ոսկեզօծ դահլիճներում է։ «Արթուրի կյանքի ամենուշագրավ հանգամանքը նրա աստվածապաշտ լինելն է», - ասում է լրագրողուհին ու քիչ անց ցույց է տալիս, թե ինչպես է դոն Պիպոն զենք ու զրահով գնում անտառ, վայրի խոզ սպանում, հեռուստադիտողի աչքի առաջ «ժարիտ» անում ու ուտում, եւ դեռ բացատրում է, որ դրանում ոչ մի վատ բան չկա եւ որ կենդանիներին Աստված ստեղծել է, որ մարդիկ նրանց ուտեն։ Պիպոն նաեւ երաժիշտ է։ Նա հարվածային գործիքների վրա նվագել է սովորել փոքր ժամանակ։ Նա դաշնամուր է նվագում, ասելով․ «Ես իմ գլխի մեջ մտածում եմ, նվագում եմ ու ստանում եմ մուզիկա»։ Հետո Դոն Պիպոյի «մուզիկան» է հնչում։ Նրա հորինած երգի «կլիպը» կարծես դանդաղեցված կադրերով մոնտաժված հարսանիք լինի։ Նրա հորինած երգում ասվում է․ «Ձեռքը մեզ խաչող համբուրում ենք մենք, մենք ենք ժառանգը մեր սուրբ քաղաքի»։ Իտալիան պետք է բախտավոր լինի ու օրհնյալ, որ Պիպոն այստեղ է ապրում։ «Սա այն երկիրն է, ուր ապրում է նա», - ասում է հեղինակը, իսկ հետո խոսում է դոն Պիպոն․ «Բանաձեւի միակ ճիշտ ապրելու պայմանը ապրել մաքուր եւ ազնիվ»։ Ապա պատմում է իր «նստելու» մասին, որը դատվածություն չէր, այլ նստել էր, որ դրանք տարբեր բաներ են, եւ այս «շիլա փլավին» խառնվում են նորանոր ուտուշ-խմուշների, «շոփինգների» կադրեր իտալական խանութներում։ Պիպոն ճպճպացնում է մի քաչալ դերձակի գլխին, արտասանում է «շունն ու կատու»-ից մի հատված, կադրում նրա ընտանեկան զինանշանն է։ «Ձեր բոլո՞ր շորերի վրա է այդ զինանշանը»։ «Բոլոր, - չափազանց լրջացած ասում է Դոնը, - եթե դրսից չի, ապա ներսից ա»։

Այս «կինոն» մինչեւ վերջ նայելու համար մեծ համբերություն է պետք, իհարկե, բայց ընդունեք, որ դոն Պիպոն մեղավոր չէ։ Նա սովորական մարդ է, իր լավով ու վատով։ Սովորական մարդկային կյանքով է ապրում, որը, երեւի, պետք է լիներ այս կինոյում, բայց չկա։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է 5248 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan