Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
4 ամիս, 30 դասախոսություն․ «Լուսավոր Հայաստան... «Ղարաբաղի» սիմվոլիկան փշրվեց Դա շատ լավ նախաձեռնություն է․ ԿԳ փոխնախարարը՝... Չին-ամերիկյան սկանդալ է հասունանում Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազ... Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմու... Հրանտ Բագրատյանը ներկայացրել է Հայ Առաքելական... Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկնե... Լիոնել Մեսսին խփել է եվրոպական առաջնություննե... ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե...
Ամենաընթերցված լուրերը
4 ամիս, 30 դասախոսություն․ «Լուսավոր Հայաստան... «Ղարաբաղի» սիմվոլիկան փշրվեց Դա շատ լավ նախաձեռնություն է․ ԿԳ փոխնախարարը՝... Չին-ամերիկյան սկանդալ է հասունանում Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազ... Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմու... Հրանտ Բագրատյանը ներկայացրել է Հայ Առաքելական... Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկնե... Լիոնել Մեսսին խփել է եվրոպական առաջնություննե... ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները Հյուսիսային Կորեան կրկին սպառնացել է ԱՄՆ-ին Իմ ընկերը հայ է, այստեղ հայեր կա՞ն․ Ջասթին Բի... Կիեւում պարզաբանել են Պորոշենկոյի կեցվածքը Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ...
Հարցում

Արամ Ա-ի տարեսկզբյան հարցազրույցի մեսիջները

Հունվարի 1-ին Լիբանանի Անթիլիասի մայրավանքում իր ավանդական տարեսկզբյան հարցազրույցով է հանդես եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այս տարեսկզբյան հարցազրույցները ավանդական բնույթ են կրում, Արամ Ա-ն, ի հակակշիռ Գարեգին Բ-ի, ով աչքի է ընկնում մամուլի հանդեպ ընդգծված սառը հարաբերություններով, ավելի բաց է մամուլի համար։ Տարեսկզբյան հարցազրույցները մի տեսակ տարվա գործունեության ուղենիշների նման են եւ կրում են նաեւ «հայրական հանձնարարականների» բնույթ: 

Այս տարվա հարցազրույցը եւս այդպիսին էր եւ հիմնականում արտացոլում էր տեղական, ռեգիոնալ եւ հայկական միջավայրերի հիմնական օրակարգը, որտեղից կառանձնացնենք հետեւյալ թեմաները` սիրիական հակամարտություն, ղարաբաղյան հակամարտություն, հայոց պահանջատիրություն:

Սիրիական հակամարտության կարգավորման մասով Արամ Ա-ն կարեւորել է հատկապես սիրիահայ համայնքի պահպանման եւ վերականգնման հարցերը, կոչ անելով համայն հայությանը` նպաստ բերելու սիրիահայ համայնքի վերականգնմանը: Սա ինքնին նշանակում է սփյուռքի կառույցների գործողությունների վեկտորի փոփոխություն, ինչը նաեւ նշանակելու է ֆինանսական եւ այլ ռեսուրսների լրացուցիչ հոսք դեպի Սիրիայի հայկական համայնք: Սա հետաքրքրական մեսիջ է, քանի որ մինչ այս հիմնական վեկտորը ուղղված էր մայր հայրենիքին եւ անցյալ տարվա ապրիլի քառօրյա պատերազմից հետո` Ղարաբաղին: Այսպիսով հարցերի ներկապնակը լրացվում է եւս մեկ գույնով, այն է՝ սիրիահայ համայնքի վերականգնումը: Սփյուռքի համար սա թերեւս ավելի կարեւոր ուղղություն է ղարաբաղյան ուղղության հետ միասին, քանի որ, պայմանականորեն ասած, հայաստանյան ուղղությունն, արդեն յոթ-ութ տարի է, որ մղված է երկրորդ պլան, հայաստանյան ներկայիս իշխանությունների հանդեպ սփյուռքի ճնշող մեծամասնության տոտալ անվստահությամբ պայմանավորված: Ի դեպ, Արամ Ա-ի Իրանական հովվապետական այցի ժամանակ, որի ընթացքում նաեւ տոնվեց վերջինիս, որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, գահակալության 20-ամյակը, տոնական միջոցառումներին մասնակցում էր նաեւ Իրանում ռուսական դեսպանը: Ինքնին հասկանալի է, որ Մոսկվան Անթիլիասի հետ, ով ունի գերակա ձայն Սիրիայում, Մերձավոր Արեւելքի ռեգիոնում եւ արաբական աշխարհում, Մայր Աթոռի գահակալ Գարեգին Բ-ի համեմատությամբ, հատուկ հարաբերություններ է սկսել մշակել: Չի բացառվում, որ Հալեպի ազատագրումից հետո, եւ Սիրիական հակամարտության կարգավորման հարցում ռուսական կողմի ընդգծված մասնակցության պայմաններում դեսպանի, ասել է, թե Մոսկվայի եւ Անթիլիասի միջեւ որոշակի քննարկումներ եղել են:

Առավել ուշագրավ է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Կիլիկիո Կաթողիկոսի հայտարարությունը: Արամ Ա-ի դիրքորոշումն հստակ է` Ղարաբաղը պետք է լինի անկախ: Սակայն միեւնույն ժամանակ նա հրաժարվում է մանրամասնորեն հարցի քննարկումից եւ չի խոսում վերջին շրջանում հայ հասարակությանը հուզող հիմնական հարցերից մեկից` տարածքների հնարավոր հանձնումից: Անհասկանալի է նրա խոսքում առկա այն ձեւակերպումը, թե՝ պետք չէ քննարկել հակամարտության բանակցային գործընթացը: Գուցե հուլիսին երեւանյան հայտնի դեպքերը, որ կապվում էին տարածքների հանձնման մասին խոսակցությունների հետ, ազդել են կամ գուցե պաշտոնական Երեւանից է նման խնդրանք հնչել:

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Դիտվել է 229 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan