Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 31.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Պուտինը ցանկանում է հանդիպել Դոնալդ Թրամփի հե... Ոսկին համաշխարհային շուկայում էժանացել է 4 դո... Մոուրինյոն դեմ է ընկերական խաղերին ՀՅԴ եզրափակիչ հանրահավաքը Ազատության հրապարակ... Ահաբեկչություն Լիբանանում, կան զոհեր «Չելսի»-ն պատրաստ է բարձրացնել Ազարի աշխատավա... ՀՀ քաղաքացին չի վաճառվում․ Էդմոն Մարուքյան («... Կառավարության մշտական «հյուրերը» հանդիպեցին վ... Դատարանը Թրամփի միգրացիոն հրամանի արգելանքի ժ... Մեծ Բրիտանիան ԵՄ օրենսդրությունը կփոխարինի սե... «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հավանական մեկնարկային... Դուք ինքներդ Ձեզ համար սիրված քաղաքական գործի... Զառան և ընտրությունները Ռոնալդինյոն երաժշտական կարիերա է սկսել (տեսան... Երբեւիցե սուտ չխոսես եւ խոսքիդ գինն իմանաս. վ... Իրանի Պնախարարը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին հեռանա... Մահվան ելքով պատահար Արարատի մարզի Հայանիստ գ... Հարավ-Կորեական դատարանը սանկցիա է տվել նախկին... Հայաստանում չի գտնվի դպրոցի մի տնօրեն, որ դիմ... Կիսադատարկ դահլիճ՝ ՀՀԿ-ի քարոզարշավին (ֆոտո)
Ամենաընթերցված լուրերը
Ոսկին համաշխարհային շուկայում էժանացել է 4 դո... Մոուրինյոն դեմ է ընկերական խաղերին ՀՅԴ եզրափակիչ հանրահավաքը Ազատության հրապարակ... Ահաբեկչություն Լիբանանում, կան զոհեր «Չելսի»-ն պատրաստ է բարձրացնել Ազարի աշխատավա... ՀՀ քաղաքացին չի վաճառվում․ Էդմոն Մարուքյան («... Կառավարության մշտական «հյուրերը» հանդիպեցին վ... Դատարանը Թրամփի միգրացիոն հրամանի արգելանքի ժ... Մեծ Բրիտանիան ԵՄ օրենսդրությունը կփոխարինի սե... «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հավանական մեկնարկային... Դուք ինքներդ Ձեզ համար սիրված քաղաքական գործի... Զառան և ընտրությունները Ռոնալդինյոն երաժշտական կարիերա է սկսել (տեսան... Երբեւիցե սուտ չխոսես եւ խոսքիդ գինն իմանաս. վ... Իրանի Պնախարարը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին հեռանա... Մահվան ելքով պատահար Արարատի մարզի Հայանիստ գ... Հարավ-Կորեական դատարանը սանկցիա է տվել նախկին... Հայաստանում չի գտնվի դպրոցի մի տնօրեն, որ դիմ... Կիսադատարկ դահլիճ՝ ՀՀԿ-ի քարոզարշավին (ֆոտո) Ռուսաստանի հատուկ ծառայությունները Չեչնիայում... Նախընտրական կաշառքի ձև Արգենտինայի խորհրդարանը թույլատրել է մարիխուա... Ֆինլանդիան ուրախ կլինի ընդունել Թրամփին և Պու... «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կադրային լուրջ խնդիրն... Իռլանդիայում ուղղաթիռ է անհետ կորել «Наш красавчик»․ քաղաքացին՝ վարչապետին (տեսան... Թուրքական բանտում գտնվող քրդամետ կուսակցությա... Թուրքիան և ԱՄՆ-ը փորձում են կայունության գոտի... Թուրքիան սպասում է, որ ԱՄՆ-ում ժամանակավորապե... Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հանդես կգա հայտ... Վարչակազմը ակտիվ քայլեր է կատարում ապստամբութ... Բեռլինում փնտրում են ամերիկյան բանակի համար ա... Բայց ես ո՞վ եմ, որ հանձնարարություն տամ իրենց... Տեղի կունենան Թիլերսոն-Էրդողան բանակցությունն... Դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի անձնական կ... Կյանքի կանոններ Հուլիոս Կեսարից Վերջին հրաժեշտը Արտակ Ռաֆայելյանին (տեսանյութ... «Հանցագործի» հետ իր լեզվո՞վ խոսել (տեսանյութ) Այցելություն Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղե... Դատական դեպարտամենտը պարզաբանում է (ֆոտո) Երկաթուղային վթար Հնդկաստանում «Չարաբաստիկ» ձայնագրության գյումրեցի զոհերը «Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը... Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ համագո... Յունիբանկն առաջարկում է անգրավ բիզնես վարկեր ... Կալանավորը դիմել է փախուստի. «Նուբարաշեն» ՔԿՀ... Եթե Տեր-Պետրոսյանն է ձեռք մեկնում մեզ, պետք է... Սերժ Թանկյանը աջակցում է Դանիել Իոաննիսյանին ... Մեկ դեպք է արձանագրվել, այն էլ՝ Գևորգ Դանիելյ... Արցախից Երևան վերադարձած 15-հոգանոց ընտանիքը ...
Հարցում

Տղերքը սրտի ճիչով մեզ փորձում են սթափեցնել, որ արթնանանք, երկիր ենք կորցնում

Երեւանում հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գնդի շենքը գրավելու եւ դրանից հետո ծավալված իրադարձությունների շուրջ Hraparak.am-ը զրուցեց ԱՄՆ-ում գտնվող երգահան Արմեն Մովսիսյանի հետ:

-Պարոն Մովսիսյան, հետեւում եք երեւանյան իրադարձություններին, ի՞նչ կարծիք ունեք:

Այո, հետեւում եմ իհարկե: Ինչ կարծիքի եմ, սա SOS-ի ազդանշան էր, փրկվելու կոչ՝ մեր ժողովրդի համար, սա շատ կարճ:

-Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը, պատճառներ, հետեւանքներ, թերացումներ:

Պատճառը ապրիլյան դեպքերն էին, երբ հանկարծ պարզվեց, որ մեր բանակը զինված է 80-ականների կառուցողական զենքով ու դրոնահար հրացաններով: Իսկ իրականում բանակը այնպիսի վիճակում է, ինչպես մեր երկիրը: Մենք գիտեինք, որ այսպիսի դեպք կարող էր լինել, մենք գիտենք, որ ավելի ծավալունը կարող է լինել ու այս վիճակին հասցրած բանակ: Լավ, ապրիլը անցավ, 4 ամիս է հետեւում, բոլորս զգում ենք, որ վտանգը չի անցել, ինչ իրական քայլեր է արել այդ 4 ամիսների ընթացքում, իրականում՝ ոչ մի: Մեր ոխերիմ բարեկամները կարծեմ նույնիսկ ծիծաղելի պարտքով մեզ գումար չեն տրամադրում զինվելու համար, էլ չասեմ երկրի տնտեսական կյանքը չի դրվել ի նպաստ գալիք արհավիրքներից ապահովելու համար, նույն դատարկաբանների խոսակցությունները, նույն ճռացող, բայց անէֆեկտիվ պետական կառավարման մեքենա, նույն արդեն հարյուր անգամ վարկաբեկված ու անիմաստ կոճակ սեղմողների դաստեն: Ոչինչ իրականում չի փոխվել, կարծես ապրիլը հեռավոր անցյալ է, ու միակ լուծում սկսեց համարվել ազատագրված տարածքների հանձնումը, մինչեւ ուր, ոչ ոք չգիտի, խոսքն այն մասին է՝ ով է երաշխավորել, որ հաջորդ անգամ հանուն աթոռի մի 5 հատ էլ գրավյալ չեն ուզի թուրքերը, աչք ունեն չէ՞ Զանգեզուրի վրա, այս ամբողջ իշխանական համակարգը՝ սկսած առաջինից, Արցախյան ազատամարտի իրական ծնունդ են: Հիմա իրականները Էրեբունու գնդում մեզ համար պատրաստ են կյանք տալ, էս մնացած անիրականները, որ Նժդեհի անունն են պղծում ու երկիրը դարձրել են ֆեոդալական կալվածքների տարածություն, պիտի հեռանան, ով գտնում է՝ կա այլ ճանապարհ սրանց գործած չարիքները ու նաեւ ապագա գործելիք չարիքները կանխելու, թող առաջարկեն:

-Անշուշտ տեղյակ եք, որ մտավորականները բաց նամակներով են հանդես եկել: Ինչպե՞ս եք գնահատում նրանց քայլը:

Ասեմ Տերյանի բառերով, որ կարծես այսօրվա մասին լինի. «Եւ մի՞թե մենք՝ հայ մտավորականներս, անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը, ամբողջ ապագան: Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առջև, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը՝ մահացու»: Վահան Տերյանին ինչ կա ավելացնելու, որ նկատի ունի հայ մեծը, պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցնում, որ սա այսօրվա ախտ չէ, արդեն հիվանդ եղել ենք 100 տարի առաջ:

-Արդյոք ճի՞շտ էր մտավորականների մի խմբի` զենքը վայր դնելու մասին կոչը` ուղղված Ժիրայր Սեֆիլյանին:

Ուֆ, անպայման բերանս ուզում ես բացեմ, լավ փորձեմ մեղմ ասել, դիմումի հասցեն ու բովադակությունը սխալ մարդկանց են ուղղել, այն մարդկանց, որ իրենց կյանքը դնում են հայրենիքի զոհասեղանին, իսկ գուցե պետք էր դիմել այլ հասցեով, մի թալանեք, մի կեղեքեք մեր երկիրը, մի թողեք անզեն մեր միակ պաշտպան հայ զինվորին:

-Ինչպե՞ս եք գնահատում ոստիկանների գործողությունները այս օրերին, ՊՊԾ գունդը գրաված զինյալների հայտարարությունները ներսից, նրանց պահանջները` Սեֆիլյանին ազատելու, Սերժ Սարգսյանի հրաժարականի մասով, որքանո՞վ են իրականանալի:

Ասեմ, որ համացանցում Ժիրայր Սեֆելյանի ազատ արձակման խնդրագիրը ես եմ կազմել, դեռ մի քանի շաբաթ առաջ ու տարածել: Սերժ Սարգսյանի ՝ որպես պետության առաջին դեմք լինելու մասին իմ կարծիքը արդեն բաց նամակով գրել եմ դեռ ապրիլին, իսկ որ հայրենիքը վաճառելու իրավունք ոչ ոք չունի մտքի համար մարդկանց ազատազրկում են, արդեն երեւի պարզ է՝ ինչ կարծիք ունեմ:

-Արդյոք երկու տասնյակ մարդկանցով ՊՊԾ գնդի շենք գրավելը չի՞ խոսում պատկան մարմինների թերացումների մասին:

Իրենք երկիր պահելու մեջ են թերանում, ինչի՞ մասին է խոսքը:

-Ինչո՞վ եք բացատրում, որ այս ակցիաները չեն առաջնորդում նախկինում հայտնի եւ ակտիվ ընդդիմադիր գործիչները: Նրանցից շատերը չեն էլ երեւում ասպարեզում, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի: Սա ինչի՞ մասին է խոսում, խանդի՞, թե՞ նրանք արդեն սպառել են իրենց:

Ես անկեղծ համոզված եմ՝ Հայաստանում քաղաքական կուսակցությունների թատրոնը իրեն սպառել է: Նոր մոտեցում է պետք, նոր թարմ ուժեր, դեմքեր են պետք, ոչ ներկաների ու նախկինների հետ հազար անգամ կոալիցվածները, նրանք 1996-ից սպառել են իրենց: Ամենասարսափելին այն է, որ իրականում քաղաքական դաշտը մեր մոտ ամայացված է, նոր լիդերներ չկա, համենայն դեպս երեւացող դաշտում, սա էլ լուրջ բացթողում է, որ իրականում տաշտամանի մոտ մենակ, ըստ իրենց խելքի, յուրայիններին են մոտ թողել, ես կասեի՝ հիմա կան նոր սերունդի կոմսոմոլիկներ, պիոներներ, բայց իրականում մտային պոտենցիալ ունեցող ոչ մի ուժ: Սա հանցագործություն եմ ես որակում բոլոր երեք նախագահների կողմից:

-Ո՞րն եք համարում ելքը ստեղծված իրավիճակում:

Ապրիլյան դեպքերից 4 ամիս է անցել, հաջորդը երբ կլինի, ոչ ոք թող չասի, թե էլ չի լինելու: Այսինքն՝ 4 ամիս կորցրինք: Եթե իսկապես այս անբարբառ, անիշխանական, անօրեն ու միայն ոստիկանական միջոցներով կառավարվող վիճակը շարունակվի, դա մեզ ոչնչի չի բերի, բացի առավել սրումից: Տղերքը սրտի ճիչով մեզ փորձում են սթափեցնել, որ արթնանանք, երկիր ենք կորցնում: Երկրին տեր կանգնել է պետք, որտե՞ղ եք ազգիս չծախված պայծառ դեմքեր, վստահ եմ ՝ բոլորին չեն գնել, ճանապարհ ցույց տվեք մեր երկիրը հանենք այս վիճակից: Նշեմ ճամփա ցույց տալը աթոռին նստել չի նշանակում: Ազգաին վստահության ժամանակավոր կառավարություն ձեւավորել, որը կստեղծի երկրում օրենքի գերակայության մթնոլորտ եւ կմտածի բանակի արագ վերազինման մասին: Համայն սփյուռքը իր ուսերին պիտի անվերապահ վերցնի այդ բեռը, աջակցի, որպեսզի երկիրը կենտրոնանա ներքին հարցերի լուծման վրա, ահա ելքը: Կասեն` ուտոպիա է, ես համարում եմ` ոչ, ամեն մի դրական, բարի սերմ ծիլ է տալիս, եթե այն ջրես, բայց ներկաները երկիրը սարքում են անապատ:

-Իսկ ինչպե՞ս են վերաբերում վերջին դեպքերին սփյուռքի մեր հայրենակիցները:

Տարբեր, ինչպես Հայաստանում, ով նեղված է ռեժիմից` կոշտ, ով հնարավորություն է ունեցել թալանել երկիրը ու դուրս բերել ազգային հարստությունը` հասկանալի է` սուս ու փուս: Բայց կարեւոր հարց է` ինչ անելը, խոսքը շատ է, գործը` քիչ: Ես անձամբ կարծում եմ, որ քանի դեռ չի պայթել հաջորդ ռումբը, պետք է օգտակար լինել հայրենիքին, օգնել հայ զինվորին եւ բարձրացնել ձայնը հանուն նրանց, ովքեր այսօր կանգնած են սահմանին: Մի բան էլ, համոզված եմ` ոչ ոք նպատակ չի ունեցել հայ մարդ սպանելու, ես ցավակցում եմ զոհված գնդապետի ընտանիքին, բայց ուղղակի պետք չէ դա դարձնել տղերքի վրա հարձակվելու պատճառ, բնական հարց է առաջանում` ով է պատասխանելու ապրիլին զոհված 100 մատղաշ զինվորների համար:

Հ. Գ. Ի դեպ, ապրիլյան պատերազմից հետո Արմեն Մովսիսյանը նախաձեռնել էր դրամահավաք` օգնելու հայ զինվորին, նրան էին միացել սփյուռքում գտնվող բազմաթիվ հայրենակիցներ, այժմ նախաձեռնությունը 100 հոգի ունի, միացել են անգամ այնպիսի մարդիկ, ովքեր որեւէ բարեգործական միջոցառումների, հավաքների չեն մասնակցել, քանի որ վստահ չեն եղել` իրենց տված գումարը տեղ կհասնի, թե ոչ:

Զրուցեց` Ինգա Մարտինյանը

 

Դիտվել է 1769 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan