Sunny
19 °C

Քննությունը տեղում դոփում է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցած տարվա դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործում դեռ էական առաջընթաց չկա: Հիշեցնենք, որ զինվորի մահվան փաստով ձերբակալվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօր.-ի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս), ապա նաեւ 130 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշաբար առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարկի հարուցիչով վարակում):

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը փոխանցեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո նշանակվել է դատահանձնաժողովային փորձաքննություն: Նոր ձերբակալվածներ, կասկածյալներ չկան: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ այս զինվորի ծնողները պնդում էին, որ իրենց որդին մահացել է զորամասի հրամանատարական եւ բուժանձնակազմերի անտարբերության արդյունքում:

Comments are closed.