Հարգելի ՄԻՊաշտպան,
հավանաբար, տեղյակ չեք, որ Ձեր և մեր երկրի պառլամենտի կողմից շարունակվում է ոտնահարվել հայաստանցիներիս սահմանադրական գերագույն իրավունքն, այն է՝ ապրել իրավական պետությունում /ՀՀ Սահմանադրության 1-ին հոդված/:
Չնայած, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀԿ ԱԺ խմբակցության կողմից սահմանադրական կարգի կոպիտ խախտումներով ընդունված համարվող օրինագծերի մասին այս օրերին անդրադառնում են գրեթե բոլոր ԶԼՄ-ները, բացառությամբ պետական միջոցներից, այդ թվում, ՄԻՊ պաշտոնեական կայքից:
Թե դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ հետևանքների է բերում, իհարկե կարելի է տեղեկանալ ՀՀ Սահմանադրության 2-114-րդ հոդվածների ընթերցումից:
Ճիշտ է, Ձեր պաշտոնն այսօրվա զբաղեցնողին, նույնպես, «ընտրել են» ՀՀ օրենսդրության, այդ թվում, ԱԺ կանոնակարգի 97-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջների կոպիտ խախտումներով, սակայն, պետք է վեր կանգնել անհարկի զգացմունքներից և իրականացնել ՄԻՊաշտպանին վայել նախաձեռնություններ՝ պաշտպանելով հայաստանցիներիս ՀՀԿ կողմից օրենսդիր իշխանության յուրացման հետևանքներից:
Սույն նամակն ընդունեք, որպես Ձեզ ուղղված բողոք:
Հարգանքով՝
ՀՊԱԿ նախագահ Ռ. Թորոսյան
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...












