«Հրապարակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել «Հայփոստ» ՓԲԸ-ի Աբովյանի մասնաճյուղի գանձապահի ինքնասպանության գործից: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին էսենցիա խմելու միջոցով ինքնասպանություն էր գործել գանձապահ Անդրանիկ Մանուկյանը: Վերջինիս գտել էին Աբովյան-Ջրաբեր ճանապարհահատվածին` ծառերի տակ ընկած: Երբ տեղափոխել էին Աբովյանի հիվանդանոց, պարզվել էր, որ նա մի քանի շիշ էսենցիայի լուծույթ է խմել: Այնուհետեւ նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել էր: Այս մահվան դեպքից հետո ուշագրավ բացահայտումներ եղան իր աշխատանքի հետ կապված: Նույն օրը երեկոյան, երբ տարածվել էր նրա ինքնասպանության լուրը, «Հայփոստի» ղեկավարությունը հանձնաժողով էր կազմել եւ գույքագրում կատարել դրամարկղում, որի ընթացքում Անդրանիկ Մանուկյանի մոտ 17 միլիոն դրամի պակասորդ էր հայտնաբերվել:
Քրեական գործ էր հարուցվել յուրացման փաստով, եւ ինքնասպանությունը քննվում է այդ գործի շրջանակներում: NEWS.am-ում գրվեց, որ Անդրանիկ Մանուկյանն իսկապես մեծ պարտքեր է ունեցել, եւ դա նորություն չի եղել իր գործընկերների համար: Ինչ-որ մեկը գումար էր իրենից վերցրել ու չէր վերադարձրել: Սակայն մենք երեկ ոստիկանությունից տեղեկացանք, որ այս գործի շրջանակներում պարզվել է հետեւյալը, որ ինքնասպանությունից օրեր առաջ, Գողթի ու Գառնու բաժանմունքների աշխատակիցները Կոտայքի մասնաճյուղի գլխավոր դրամարկղից պարկով կանխիկ գումար են ստացել եւ մուտքագրել տարածքային դրամարկղեր, սակայն պարկի պարունակությունը կից փաստաթղթում նշված գումարի ուղիղ կեսի չափ է եղել, ինչի մասին Գողթի եւ Գառնու մասնաճյուղերի աշխատակիցները տեղյակ չեն պահել:
Նրանք իրենց մասնաճյուղում փաստաթղթավորել են թղթում նշված գումարը: Այսինքն նախապես տեղյակ են եղել, որ իրական գումարի ու թղթում նշված քանակի միջեւ մոտ երկու անգամ տարբերություն կա, սակայն չեն ասել: Մեր հարցին, թե պակասորդը որքանո՞վ է կապված ինքնասպանության հետ, ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ քննություն է կատարվում, եւ նախաքննության շահերից ելնելով` այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...











