Բրիտանացի աշխարհահռչակ երգչուհի Ադելը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ֆրանսիական «Public» ամսագրի դեմ, որը հրապարակել էր Ադելի ինտիմ լուսանկարները: Այս տարի «Grammy» երաժշտական մրցանակաբաշխության ամենահեղինակավոր անվանակարգերում հաղթած երգչուհին վստահեցնում է, որ այդ լուսանկարների «հերոսուհին» ինքը չէ:
Ամսագիրը փետրվարի 17-ի համարում Ադելի անձնական կյանքին երեք էջ էր նվիրել, որտեղ տպագրված էին իբր Ադելի լուսանկարները` վերցված նրա մասնակցությամբ ինտիմ վիդեոկադրերից: Ամսագիրը գրել է, որ վիդեոն բջջային հեռախոսով նկարահանել է Ադելի նախկին զուգընկերներից մեկը:
Նշենք, որ նախքան ամսագրի լույս տեսնելը լուսանկարիչ Վան-Կլոդ Էլֆասին «Twitter»-ում գրել էր, թե իր ձեռքի տակ կա մի վիդեո, որը պատկերում է Ադելի սեռական ակտը: Իսկ ավելի ուշ նույն լուսանկարիչը երգչուհու երկրպագուներին խորհուրդ էր տվել գնել «Public» ամսագիրը:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...






