Հարցազրույց «Դորիանս» խմբի կրեատիվ մենեջեր, «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնելու հավակնորդ «This is our world» երգի խոսքերի
հեղինակ Վարդան Զադոյանի հետ
- «Եվրատեսիլին» մասնակցելը զուտ եվրոպական տեսանկյունից շատ ճիշտ դեմոկրատական քայլ կլինի: Բոլոր սխալները հիմա կարող է թույլ տալ միայն Ադրբեջանը: Մենք ոչ մի սխալ չենք կարող թույլ տալ: Ամբողջ Եվրոպան հիմա ուշադրությամբ հետեւում ա, թե Ադրբեջանն ինչ ռեակցիա կտա հայերի այնտեղ գտնվելուն: Եթե իրանց վատ պահեն, դա շատ վատ կդիտվի, թե Եվրոպական Միության եւ թե Եվրոպայի կողմից: Գնալը որոշ չափով ցույց կտա նաեւ այն, որ մենք արվեստը չենք ընդգրկում պատերազմական հարաբերությունների մեջ: Պատերազմը կապ չունի արվեստի հետ: Արվեստագետը պետք է ելույթ ունենա ամեն տեղ: Եթե միջոցառումը միջազգային բնույթ է կրում, դա նշանակում է, որ տարբեր ազգեր ցանկալի է եւ կարող են մասնակցել:
- Հայերը համարում են, որ ադրբեջանցիներն անցյալ տարի մեծ գումար ծախսելու շնորհիվ հաղթեցին:
- Դա նորմալ է: Գումար ծախսել են PR-ի վրա: Երբ «Եվրատեսիլի» մասնակցի PR-ի վրա մեծ գումար է ծախսվում, դա նշանակում է, որ պետությունը մեծ հույս է կապում իր մասնակցի հետ, լուրջ է վերաբերվում իր կատարողին:
- Որպես «Դորիանսի» մենեջեր՝ անհանգստանո՞ւմ եք տղաների անվտանգության համար: Գուցե պատվիրակության մեջ պլանավորել եք թիկնապահնե՞ր ընդգրկել:
- Ես չգիտեմ ինչ է պլանավորել մեր պետությունը: Կողքից մեկ լսում եմ, որ ոչ մեկը չի մեկնելու, մեկ՝ որ որոշումն արդեն կայացված է, մեկ Թաթայի գնալն են սկսում քննարկել, մեկ ինչ-որ Լուսիա Մունի: Ինչպես ես, այնպես էլ «Դորիանսը» գտնվում ենք խառնաշփոթի մեջ եւ նույնիսկ չգիտենք՝ Հայաստանը մարդ ուղարկո՞ւմ է այդ մրցույթին, թե՞ ոչ: Եթե պետությունը որոշի, որ ոչ մեկին չի ուղարկելու ու տեր չի կանգնելու մեր մասնակիցներին, մենք, բնական է, չենք մեկնի:
- Կարծում եք «Դորիանսի» մեկնելու դեպքում երգն այնքան լավն է, որ կարո՞ղ ենք հաղթանակի հավակնել:
- Խոսքը տեղի մասին չէ, այլ մասնակցության՝ որպես ճիշտ դեմոկրատական քայլի: Միայն ցույց տալու համար, որ մենք ձեզանից չենք վախենում: Եթե երգը գրավի լավ տեղ, կստացվի, որ մենք լավ դեմոկրատական երկիր ենք ու պլյուս դրան Ադրբեջանում գրավեցինք, ասենք, առաջին տեղ:
- «Դորիանսի» ներկայացրած երգի եւ նախանցյալ տարի Ուկրաինան ներկայացրած Ալյոշայի կատարումների միջեւ նմանություն նկատե՞լ եք:
- Ես չգիտեմ Ալյոշան ով ա ու չեմ էլ հետեւում այդ երգերին: Նախորդ տարիներից հիշում եմ միայն հայերի ելույթները եւ հիշում եմ, թե ոնց Գորան Բրեգովիչը եկավ հյուր «Եվրատեսիլին»: Մեկ էլ մի երգ կար՝ դուրս եկավ, կարծեմ «Տորներո» անունով:
- Հայերի նախորդ տարիների ելույթների մասին ի՞նչ կասեք:
- Բոլորի ելույթներն իրենց մեջ վախ ու անհանգստություն էին պարփակում: Ոչ թե վախ պարտվելուց, այլ զուտ բեմից: Կարող ա պատասխանատվությունն ա մեծ լինում: Ուղղակի մենք չպետք է գնանք ինչ-որ տեղ՝ նախօրոք մտածելով, թե ոնց անենք, որ խայտառակ չլինենք: Մենք պետք է գնանք հաղթելու, մտածենք, որ գնանք, նորմալ ելույթ ունենանք-գանք:
Մրցույթի ժամանակ յուրաքանչյուր բազմոցի նստած է մի երկիր ներկայացնող պատվիրակություն՝ իր դրոշներով: Նայելով նրանց՝ տեսնում ես, որ այդ մարդիկ իրոք եկել են իրենց երկիրը ներկայացնելու, մասնակցելու, ուրախանալու: Նրանց համար լրիվ հետին տեղ ա զբաղեցնում տեղը, որովհետեւ երբ հայտարարում են՝ Ռումինիա 8, Ռումինիան ուրախանում ա նենց, ոնց ուրախանում ա 12 ստանալիս, եւ նրանք ուղղակի ողջունում են էն մարդկանց, ով իրենց հավանեց ու էդքան բալեր տվեց:
Եթե հաղթենք, շատ լավ ա, եթե չհաղթենք, լավ ա, որ գոնե մասնակցեցինք: Ի վերջո «Եվրատեսիլը» կատարողների համար առիթ ա, որ նրանց նկատեն պրոդյուսերներ, որեւէ կազմակերպություններ:
Մենք պետք է հաշվի առնենք, որ եթե այս տարի չգնանք «Եվրատեսիլ», պետք է մի տարի սպասենք, իսկ, շատ ներողություն, եթե հանկարծ այս տարի հաղթի Թուրքիան: Ի՞նչ սերիա ենք մտնելու: Հիմա էլ գենոցիդ: Իսկ եթե Թուրքիայում էլի հաղթի Ադրբեջանը: Էդ կնշանակի, որ «Եվրատեսիլի» դռները Հայաստանի համար փակ են: «Եվրատեսիլը» կշարունակի ամուր քայլերով գնալ առաջ, Հայաստանը, իր ամբիցիաներից ելնելով, կմնա իր տեղում:
- Տղաները չե՞ն վախենում, որ նրանց ելույթը կխանգարեն:
- 2010 թվականին Իսպանիայի ելույթի ժամանակ բեմ բարձրացավ երկրպագուներից մեկը, եւ մասնակիցը երկրորդ անգամ կատարեց իր երգը: Ենթադրենք մեր տղաների ելույթի ժամանակ ինչ-որ բան նետեն բեմ կամ անջատեն ձայնը, մենք էլ երկրորդ անգամ կերգենք, երկու անգամ կխանգարեն՝ երեք անգամ կերգենք: Էնքան կերգենք, մինչեւ մեզնից զզվեն: Գոռի ձայնը չեն կարող կտրել, Գոռն իսկական երգող ա, եթե հանկարծ ինչ-որ բան գցեն նրա բաժակի մեջ, որ ձայնը փչացնեն, դրա մասին անմիջապես ինտերնետի եւ լրատվամիջոցների միջոցով կիմանա ողջ աշխարհը:
- Հայաստանի կողմից կազմակերպիչները Ձեր ներկայացրած մասնակցության հայտին արձագանքե՞լ են:
- Մեր երկրի վատ կողմերից է նաեւ այն, որ բարձր կարգի մարդիկ, չինովնիկները մանրանում են այնքան, որ իջնում են «Եվրատեսիլի» մակարդակի եւ որոշում են, թե ով պիտի գնա: Ոչ մի երկրում բարձր աստիճանի չինովնիկ այդպիսի որոշում չի ընդունում. դա որոշում է երիտասարդությունը եւ ժողովուրդը: Ես հաստատ վստահ եմ, որ Դիմա Բիլանին Պուտինը չի ուղարկել, ու նույնիսկ Ռուսաստանի առաջին ալիքի տնօրենը չի այդ որոշումը կայացրել, որովհետեւ նրանք այդ ամեն ինչից վեր են:
Շարունակելի
Մարիամ Մարգարյան
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...






Այս մարդը հասկանում է դեմոկրատիա բառի իմաստը?
Ինչ կապ ունի ժողովրդավարությունը Ադրբեջանում կայացող Եվրատեսիլի հետ?