Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանի հետ
- Տիկին Ջուլիետա, հիմա նաեւ եթերով «Արի ամուսնանանք» հաղորդումն եք վարում, այսինքն՝ թատրոնում զբաղվածությունն ինքնըստինքյան կրճատվե՞լ է:
- Ես երբեք թատրոնում ոչ մի բան չեմ կրճատում, եթե կա` խոնարհաբար ծառայում եմ, ինձ համար թատրոնի ամեն ինչը ծնողական տան նման է: երբ նկարահանվում եմ, բայց ներկայացում կամ փորձ ունեմ, ասում եմ` կներեք, բայց ես պիտի լինեմ ժամանակին, եւ իրենք սիրով ընդունում են, էնպես չի, որ ասում են՝ ոչ, ու վերջ: Իսկ ինչ վերաբերում է «Արի ամուսնանանք»-ին, ապա հաղորդումը շատ լուրջ հաղորդում է, ու շատ կուզենայի, որ շատ բաներ մաքրվեին: Պարզապես հաղորդումը նոր է, մեր ժողովուրդը հեռու է էդ բաներից, չեմ ուզում «մենթալիտետ» բառն օգտագործեմ, որովհետեւ մեր Հայաստանում հիմա այնպիսի այլանդակություններ ա կատարվում, որ էդ ո՞նց ա՝ մեր մենթալիտետի մեջ դա մտնում ա, բայց որ կոմպլեքսավորված մարդիկ գալիս են էնտեղ, ծանոթանում են, դա արդեն մեր մենթալիտետի մեջ չի մտնում: Հակառակը, գալիս են երիտասարդներ, ովքեր 2 բառ չեն կարողանում խոսել, բայց մենք հասարակ ենք վերաբերվում, տնավարի, իրենց հարցեր ենք տալիս, կատակներ ենք անում, որպեսզի կարողանան բացվել, շփվել իրար հետ:
- Ասացիք՝ լուրջ հաղորդում է, բայց մարդիկ դրան վերաբերվում են որպես հումորային, զվարճալի հաղորդման:
- Ես ուզում եմ էդպես անեմ, որովհետեւ դա միակ վիճակն ա, որ կարող է խոսեցնել մարդկանց, լիցքաթափել, կոմպլեքսներից ազատել, որովհետեւ կոմպլեքսավորված են գալիս-նստում:
- Բայց ոնց կոմպլեքսավորված գալիս-նստում են, նույն ձեւով էլ գնում են, այսինքն՝ արդյունքը նույնն է:
- Ես, օրինակ, ամեն ինչ անում եմ, որ մի քիչ բացվեն, հասարակ դառնան, բայց շատ ժամանակ չի օգնում, երբեմն հարց ես տալիս՝ «հա»-ից, «չէ»-ից բացի բան չեն ասում, ու մտածում ես` էդ դեպքում ինչի՞ ես եկել: Ես, օրինակ, ընդունում եմ, որ էդ հաղորդմանը 27-28-ից բարձրերը գան, նույնիսկ մինչեւ 70 տարեկանները, որոնք իսկապես ուզում են գտնել իրենց կյանքի կեսին, բայց չեն կարողանում, փակ են, չգիտեն ինչպես մոտենան, քթի մազ են դարձել, դժվարանում են խոսալ: 70 տարեկան մարդը եկել-ձեռքերս համբուրում է, ասում է` շնորհակալ ենք, որ դուք կաք, ինձ մեկը պետք էր, որի հետը զրուցեմ, կարտ խաղամ, դուրս գամ այգի-ման գամ… գիտեք էդպիսի ինչքան դեպքեր են եղել, ու ինչքան շնորհակալություն են հայտնում, որ էս հաղորդումը կա:
- Բայց քննադատությունները կարծես ավելի գերակշռում են:
- Քննադատաբար որ մոտենանք, քարը քարին չենք թողնի, որ ուզենաս, էնքան քննադատություն կգտնես: Մենք ավելի լավ է մտածենք այն քննադատության մասին, որ մեր փողոցներն այլասերվածությամբ են լցվել, ինչի՞ են թույլ տալիս, թող գնան ու չգիտեմ որ գրողի ծոցը կանգնեն, բայց ոչ քաղաքապետարանի մոտ, Սունդուկյան թատրոնի կողքը, հրապարակում. դա արդեն ամեն ինչից վեր է ու իսկապես հարիր չէ մեր ազգին: Թող հնարավորություն ստեղծեն, որ մեր տատիկները, պապիկները աղբանոցից հաց չհավաքեն, թող ամեն մի թաղամասում մեծերի ակումբներ ստեղծեն, որպեսզի մարդիկ հավաքվելու տեղ ունենան: Ես ինքս շատ եմ մտածել այդ թեմայով, որ մեծահասակների համար բացեմ ինչ-որ հետաքրքիր պարտեզ, մի բան, բայց ո՞վ պիտի լսի իմ ձայնը, ով էլ լսի, կասի` հիմար ա:
- Այնուամենայնիվ, «Չենք լռելու» նախաձեռնությունը «Արի ամուսնանանք» հաղորդումն արժանացրել էր «Աղբ եթերից» մրցանակին:
- Շատ քննադատություններ եմ լսել, բայց էդպես չի կարելի, մենք ընդունակ ենք մեկս մեկիս ոչնչացնելու, մենք ընդունակ չենք վերք բուժելու, եթե տեսնում եք վերք կա՝ խորհուրդ տվեք, բուժեք, խաչ մի քաշեք, ինչ էլ որ լինի, արժանի ա քննադատության, ու կան քննադատության բաներ: Դա ոչ թե վիրավորում է, այլ ցավացնում է, ես առողջ քննադատությունը շատ եմ հավանում, երբ դա անում ես օգնելու համար: Իսկ ինչի «SOS» չի կոչվում, որ աղբ ա կոչվում, թող կոչվի` օգնություն կամ քննադատություն եթերի… Ախր լավ բառեր օգտագործեք, աղբը ո՞րն ա, աղբը աղբանոցում ա լինում, դուրդ չի գալիս, զանգի-ասա՝ դուրս չի գալիս: Իհարկե, աղբեր շատ կան, բայց դա ասել, որպեսզի վիրավորել, չուզող մարդիկ ուրախանան, դա չարությունից է գալիս, եթե քննադատությունն անում ես ինձ օգնելու համար, ես քո ծառան եմ, ընդունում եմ:
- Վերջերս հաղորդումներից մեկի ժամանակ 25 տարեկան աղջիկը պատմում էր, որ իր երազանքը բանկի կառավարիչ դառնալն էր, բայց չի դարձել, որովհետեւ կարծում է, որ բանկի կառավարիչ դառնալու համար պիտի փող ունենաս: Մի տեսակ շատ խեղճ ու կրակ վիճակ է, ու չկա այլ երազանք ամուսնանալուց բացի, ճի՞շտ եմ նկատել:
- Գիտեք, մեզ մոտ շատ հերթեր են գոյանում, շատ մեծ ուրախությամբ գալիս են, բայց երբ այդ լույսերի մեջ նստում են, շփոթվում են, սկսում են կոմպլեքսավորվել, որովհետեւ չեն տեսել, առաջին անգամ են: Դա գալիս է ընդհանուր մեր ազգային դաստիարակությունից: Բայց բուհերում ես շատ եմ հանդիպել առողջ, լավ մտածելակերպով, դաստիարակված, կարդացած, խելացի երիտասարդների, ու այդ մասսայից, ցավոք սրտի, ոչ ոք չի գալիս, գալիս է էն մասսան, որոնք բացարձակ չեն կարդում, գրագիտություն, կուլտուրա չունեն: Ես չեմ քննադատում էդ էրեխեքին, ես շատ ափսոսում եմ, որովհետեւ սոցիալական պայմանները հիմա համարյա բոլոր ընտանիքներում վատ են, ու դա արդեն էն պահը չի, որ ստիպեն գրականություն կարդա, ու էդ էրեխեքը մնում են էդ մակարդակին: Շատ խորը տեղից է գալիս էդ ամեն ինչը, իհարկե կաշկանդված են, կոմպլեքսավորված են, գուցեեւ գալիս են, որ իրենց շրջապատն իրենց տեսնի, բայց ես արդեն կապ չունեմ դրա հետ, իմ պարտականության մեջ մտնում է ընդունել, հարցազրույցը վարել, թե ինչքանով կստացվի, չասեմ, ներող կլինեք թերությունների համար:
- Ի վերջո հաղորդումն ինչքանո՞վ է օգնում նրանց ամուսնանալ:
- Արդեն մեկ զույգ ամուսնացել ա, մեկը՝ նշանվել, միջին սերնդի մի զույգ էլ կա, որ հիմա շատ լավ հարաբերությունների մեջ են ու ասեցին, որ անպայման Ձեզ իմաց կտանք: Իսկ երբ իմաց են տալիս ամուսնության մասին, մենք հենց տաղավարում իրական զագսավորում ենք նրանց: Հաղորդումը հեռուստատեսային շոու ծրագիր է, բայց զույգ ընտրելը դա իրականություն է: Շատ հազվադեպ` 10-20 տոկոսի դեպքում, երբ դեպք ա պատահում, ու զույգը չի գալիս, մենք այդ դեպքում հրավիրում ենք զույգեր ու նույնիսկ վճարում ենք, որ միայն թե այդ օրը գան, բայց հիմնականում դրանք իրական զույգեր են:
- Սեղանի շուրջ գրեթե ամեն թեմա շոշափում եք՝ կուսությունից սկսած մինչեւ կենցաղային խնդիրներ, մարդիկ պատրա՞ստ են այդ թեմաները ստուդիայում քննարկել ու անկեղծ պատասխաններ տալ:
- Մեր հաղորդման շրջանակների մեջ հենց մտնում է այդ բացվելու պահը: Ես, օրինակ, ասեցի, որ ես կամ պիտի անկեղծ վարեմ, կամ ընդհանրապես պետք է չվարեմ: Եթե մի տղա ասում ա՝ ես 28 տարեկան եմ, բայց երբեք սեր չեմ ունեցել, բա ես չհարցնե՞մ՝ դու սե՞քս էլ չես ունեցել, բա պիտի իմանանք, եթե սեքս էլ չես ունեցել, ուրեմն դու պրոբլեմ ունես, պրոբլեմդ վերացրու, հետո կգաս ընտրության: Թող սովորեն, ոչինչ, ավելի լավ է սովորեն խոսել էդպիսի բաներ, քան թե տղան աղջկա շորեր հագնի, շպարվի ու կանգնի փողոցում:
- Բայց, օրինակ, Վազգեն պապը 3 հարսնացուներից ոչ մեկին էլ չհավանեց, ու աչքը Ձեր վրա էր մինչեւ վերջ:
- Հա… ինքը ասեց՝ ես Ձեզ եմ ընտրում, ես էլ ասեցի՝ մի կատակեք, որովհետեւ ես այստեղ հաղորդում եմ վարում: Ասեց` ես Ձեր ամուսնուն ճանաչում եմ, դերասան է, շատ էլ հարգում եմ իրեն, բայց ես սպիտակ ձիով գալու եմ Ձեր հետեւից…: Ես Ձեզ ասեմ, որ ինձ ավելի շատ դուր է գալիս, երբ այդ մեծահասակներն են գալիս, որովհետեւ նրանց համար ավելի կարեւոր ա կյանքի ընտրությունը, երբ իրենց կյանքը գնում ա մայրամուտ, ու իրանք մենակ են: Ախր ինչի՞ մենակ ապրեն ու վերահաս մահվան սպասեն, գնում ենք, էլի, բոլորս էլ, ավելի լավ չի՞ իրար հետ ապրեն, մենակ չմնան:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...






Ես շատ հարգում եմ թե տիկին Դևոյանին, թե Ջուլիետա Ստեփանյանին : Նրանցից յուրաքանչյուրը մեծություն է իր ոլորտում :Հաճախ գնում եմ Սունդուկյանի թատրոն հատկապես Ջ.Ստեփանյանի խաղը դիտելու համար: Բայց, թող ներեն ինձ տիկնայք , այդ հաղորդումը ռուսականի խղճուկ , չհաջողված կրկնօրինակումն է , իսկ նրանք շատ իջնում են իրենց դիրքերից:
Ajd haxorrdumu erbeq chem najel ,uxaki erb vahanaky pttum em ,u hankarc mi vajrkjan pahum em ajd haxordman vra , krkin u krkin hiastapvum em hajkakan TELE-neric. amot e,ete devoyany mi poqr hargi iren ev arjanapatvujun unena ,piti hrajarvi haxordum vareluc. hajereni hern anicum e, qiche, tapak datoxutjunnerov e handes galis.paruhi e, tox zbaxvi ir gorcov. sa xorhrdi karqov.
Հարգելի Մարիամ, ես միջնակարգ կրթություն ունեմ, եթերում էլ չեմ աշխատում, կարծում եմ իրավունք ունեմ հիշեցնելու փոխարեն հիշացնել:
Սիրելի Անի
Լրիվ համամիտ եմ քեզ ու գրածդ էլ լուրջ ու գրագետ, չհասված փոքրիկ թերություններ (ինչն այսօր շատ հազվադեպ է պատահում նման մեկնաբանություններում), բայց ինչու “հիշԱցրեք”: Այս դեպքում չտարբերվեցիր Դևոյանից: Իսկ կարծիքդ շատ ճիշտ է:
Ես համաձայն եմ այն գաղափարի հետ, որ «Արի ամուսնանք» նախագիծը արժանի է «աղբ եթերից» մրցանակին: Մի օր եմ ընդամենը դիտել, վերջին անգամ նման զգացողություն ունեցել եմ ԱԼՄ-ի շոուներից, եթե կարելի է էդպես անվանել, մեկը դիտելիս… Սոֆի Դևոյանի հայերենը ինձ ուղղակի զարմացնում է: Նա չի կարողանում գոնե մեկ նախադասություն անթերի ձևակերպել: Օրինակ երբ ասում է «իմ մամաՍ», եթե չեմ սխալվում, 4-րդ դասարանի լեզվի դասագրքում կա կանոնը: Ափսոս չեմ կարող տիկին Սոֆի Դևոյանին մի գիրք ուղարկել, ախր հասցեն չգիտեմ: Մի խոսքով, եթե տիկին Դևոյանին տեսնեք քաղաքի փողոցներում, անպայամն հիշացրեք…