Sunny
18 °C

Բոլորը գոհ մնացին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

«Հայ Սուպերսթար 5» նախագծի առաջին Գալա համերգի արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ երեկ երեկոյան: Համաձայն նախագծի կանոնների, ամեն շաբաթ` համերգի ժամանակ, մասնակիցների ելույթների մասին իրենց կարծիքն են արտահայտում ժյուրիի անդամները, բայց թե ով կլքի նախագիծը, որոշվում է համերգի հեռուստատեսային տարբերակի հեռարձակումից հետո: Հեռուստադիտողին հնարավորություն է տրվում ծրագիրը դիտելուց հետո` երկու ժամվա ընթացքում, քվեարկել իր նախընտրած մասնակցի օգտին:

Չնայած, մինչեւ նկարահանումը սկսելը հավաքված մասնակիցները, ժյուրին եւ հանդիսատեսը կատակում էին, շփվում միմյանց հետ, բայց տաղավարում թեթեւակի լարվածություն էր զգացվում: Նախագծի հաղորդավար Արամ MP3-ն սկզբից ժյուրիի անդամներին, այնուհետեւ եւ մասնակիցներին ստիպեց կանխագուշակել, թե ով կլքի նախագիծը:

Կարծիք արտահայտողներից շատերը մտածում էին, որ ամենից վատ ելույթ էին ունեցել Լիանան կամ Վարդինեն: Միայն նկարահանման ամենավերջում հաղորդավարը մի պահ լքեց բեմը եւ վայրկյաններ անց վերադարձավ ծաղկեփնջով: Պարզվեց՝ այդ օրը մասնակիցներից Լիլիի ծննդյան տարեդարձն էր, այդ առիթով որոշում էր կայացվել նվեր մատուցել բոլորին եւ թույլ տալ, որ ոչ մեկը չհեռանա նախագծից: Երեխաների ուրախությանը չափ չկար: Արամ MP3-ն կարողացավ մինչեւ վերջին րոպեն բոլորիս սպասողական եւ լարված վիճակում պահել:

Մ.Մ.

Comments are closed.