Աշխարհին հայտնի թիվ մեկ ահաբեկչին` Բեն Լադենին, շատ է դուր եկել երգչուհի Ուիթնի Հյուսթոնը. նա անգամ պատրաստ է եղել սպանել նրա ամուսնուն` սեւամորթ գեղեցկուհուն տիրանալու համար: Այս մասին պատմել է ֆրանսիացի գրող Քոլի Բուֆը, ով նախկինում Բեն Լադենի հարճն է եղել: Բեն Լադենն այնքան տարված է եղել Ուիթնիով, որ պատրաստ է եղել նրան նվիրելու իր առանձնատներից մեկը: Ահաբեկչական շարժման առաջնորդը համարել է, որ Հյուսթոնն իսկական մահմեդական է, պարզապես նրա ուղեղը «լվացած է ամերիկյան մշակույթով»: «Բեն Լադենը հաճախ էր տալիս նրա անունը, ասում էր, որ Ուիթնին հրաշալի տեսք եւ գրավիչ ժպիտ ունի»,- հիշում է Քոլի Բուֆը: Բեն Լադենի հետ անցկացրած կյանքի հիշողությունների մասին պատմող նրա գիրքը լույս է տեսել դեռեւս 2006 թվականին, սակայն, ինչպես պարզվում է, Բուֆն ամեն ինչ չի պատմել գրքում, իսկ Ուիթնիի մասին հիշել է` լսելով նրա մահվան լուրը: Հիշեցնենք, որ ամերիկյան փոփ աստղ Ուիթնի Հյուսթոնին անցած շաբաթ մահացած են գտել Բեւերլի Հիլզի հյուրանոցներից մեկում:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...









