19-ամյա Սիմոն Զազյանն ազատ ժամանակ շատ ունի. առավոտից երեկո տանը նստած է` միակ զբաղմունքը հեռուստացույց դիտելն է: Կրթություն չի ստացել, տառերը չգիտի: Աշխատասեր է, խելացի, լսող եւ ցանկանում է ֆուտբոլ սովորել ու ֆուտբոլիստ դառնալ: Ապրում է քրոջ խնամակալության տակ, ունի առողջական խնդիրներ: Ինչպես քույրը` Վարդուհին է ասում, ունի լեզվի արատ եւ մտավոր սահմանափակ հնարավորություններ: «Հոգեբաններն ու բժիշկներն ասացին, որ խոսակցական կենտրոնի կանգ ունի: Եղբայրս առաջին կարգի հաշմանդամ է»: 2003 թ. մահացել է հայրը, իսկ 2010-ին` մայրը:
«Սիմին ուտի, Սիմին կուշտ, Սիմին առնի (Սիմոնն իրեն այսպես է անվանում)» եւ նման մի քանի բառակապակցություններից բացի, այլ բառեր տղան չի կարողանում արտաբերել: Քույրը պատմում է, որ երբ մայրը ողջ էր ու անկողնային հիվանդ, Սիմոնը մոր դրամապանակից հազար դրամ է վերցրել (նա գումար չի ճանաչում, պատահական էր այդքան վերցրել) ու նարգիզ էր գնել-նվիրել մորը: «Բոլորս էլ զարմացանք, մայրս շատ էր հուզվել, նրա առաջին նվերն էր»:
Ընտանիքի գլխավոր խնդիրը ֆինանսն է, շատ են ցանկացել, որ ինչ-որ արհեստ սովորի, տնից դուրս գա, բայց անգամ տրանսպորտի համար չեն կարողացել գումար գտնել: «Երբ մայրը ողջ էր, բերեց 2-րդ մասիվի գիշերօթիկ դպրոց, բայց գիշերները չէր մնում Սիմոնը, մորից էն կողմ չէր գնում: Տենց երկար չէր կարող շարունակվել, իրանք վարձով էին ապրում Քանաքեռում ու տրանսպորտի գումար չունեին, որ ամեն օր մերը բերեր-տաներ»,- ասում է Օֆելյա հորաքույրը:
Հայրական տունն Աշտարակում է, սակայն Վարդուհու ամուսնանալուց հետո տեղափոխվել են Երեւան: «Օժիտ չուներ, անմեր, անհեր ամուսնացավ ու դեռ մի հատ էլ հիվանդ ախպորը վզին՝ տարավ կիսուրի տուն»,- ասում են հորաքույրները: Իրենք էլ, ինչպես ասում են, թոշակառու են ու չեն կարողանում օգնել: Վարդուհու նորաստեղծ ընտանիքն էլ ֆինանսապես բարվոք վիճակում չէ` տանն աշխատող չունեին, իսկ ամուսնու՝ աշխատանք գտնելուց հետո Սիմոնի նպաստն էլ կտրեցին:
«Ամուսինս աշխատանք է գտել, վարորդ է, ամսական ստանում է 80 հազար դրամ: Հիմա Սիմոնի «Փարոսը» կտրել են` ասելով, որ տանն աշխատող կա,- գանգատվում է տղայի քույրը եւ ասում, որ ամուսնու աշխատանքով չեն կարողանում ապրել:- Տանը տալ, կիսուր ունեմ, երկու տղա, իսկ Սիմոնն էլ իմ երրորդ տղան է»: «Էս երեխուն կոշիկ է պետք, գուլպա, մայկա: Ինչի՞ պետք է ուրիշն առնի-տա, գոնե «Փարոսը» չկտրեին»,- հավելում է Օֆելյա հորաքույրը: Այժմ անապահով ընտանիքն ուշադրության կարիք ունի ու հույսը չի կտրում, որ մի օր էլ հաջողությունն իրենց դուռը կթակի, իսկ բարի մարդկանց միջոցով Սիմոնը որեւէ արհեստ կսովորի եւ, ինչու ոչ, նաեւ կաշխատի:
Ռուբինա Սաֆարյան
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...












Intchov karox enk ogtakar linèl????? ASEK MEZ
Կարելի է շունիկ նվիրել – ցանկլաի է խելացի պառոդայից: Շները հոգատար են ու հավատարիմ: Իսկ դա տղային, կարծում եմ, չի խանգարի…
Ամեն դեպքում ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱԽԹՈՒՄ: Աստված պահի///
Ամեն դեպքում ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱԽԹՈՒՄ: Աստված պահի///