Sunny
18 °C

Պոռնո՝ քաղաքական շոուի ընթացքում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Շոտլանդական STV հեռուստաընկերության «Scotland Tonight» քաղաքական հեռուստաշոուի ընթացքում հաղորդավարի թիկունքում տեղադրված էկրանին պոռնո ֆիլմից կադրեր են ցուցադրվել: Հաղորդման ամենաթեժ քննարկման պահին հաղորդավար Ջոն Մաքեյի թիկունքում հայտնվել է լոգարանում սեքսով զբաղվող մերկ շիկահերը: Այս կադրերն ընդամենը մի քանի վայրկյան են հեռարձակվել, բայց դա էլ բավարար է եղել հեռուստադիտողների զարմանքն ու բարկությունը հարուցելու համար: Հեռուստաընկերությունը բազմաթիվ զանգեր է ստացել եթերից դժգոհ քաղաքացիներից: Հեռուստաընկերության ղեկավարությունը բացատրություն է տարածել, համաձայն որի, քաղաքական հեռուստահաղորդման ընթացքում պոռնո կադրերի ցուցադրումը բացառապես պատահականության արդյունք է եղել:

Հեռուստաընկերության ներքին էկրաններին մշտապես միացված են նաեւ այլ հեռուստաալիքներ: Այդ ընթացքում «Channel 4» հեռուստաալիքով մեծահասակների համար ֆիլմ է ցուցադրվել, որն ընդամենը մի քանի վայրկյանով միացել է հեռուստաշոուի տաղավարի էկրանին:

Comments are closed.