Վերջին օրերին հաճախակի են դարձել երկրակեղեւի ցնցումները Հայաստանում: Ոչ միայն լսում ենք երկրաշարժի մասին, նաեւ զգում ենք դրա ներկայությունը մեր տանը կամ աշխատավայրում: Իսկ մեր երկիրը, լավ գիտենք, գտնվում է սեյսմիկ գոտում: Ցավոք, մեր հոգեբանությունն էլ այնպիսին է, որ, երկրաշարժ ասելով, անմիջապես պատկերացնում ենք Սպիտակի ահավոր աղետը: Առանձնակի վախ ունենք երկրաշարժից, եւ այդ արհավիրքի նկատմամբ տագնապը մշտապես նստած է մեր մեջ:
«Վերջին մի շաբաթվա ընթացքում մի քանի սեյսմիկ ցնցումներ են եղել Հայաստանի տարածքում, բայց դրանք թույլ ցնցումներ են՝ երեք, առանձին դեպքերում՝ մինչեւ չորս բալ ուժգնությամբ: Դա սեյսմիկ ֆոնի սահմաններում է գտնվում, ինքնըստինքյան չի կարող լինել անհանգստացնող հանգամանք: Դրանց մի մասը նույնիսկ չի զգացվել ժողովրդի կողմից, միայն մեր սարքերն են գրանցել»,- ասում է արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Իսկ ի՞նչ ցնցումներ են, վերահսկվո՞ւմ են: «Դրանք ֆոնային սեյսմիկության դրսեւորումներ են, եւ մենք հետեւում ենք սեյսմիկ ռեզյումեին, կատարում ենք վերլուծություն, շուրջօրյա աշխատում ենք»: Արդյո՞ք այս թույլ ցնցումները վտանգավոր չեն: «Երկրաշարժերի ակտիվացում չի սպասվում: Այսօր խուճապի որեւէ հիմք օբյեկտիվորեն չունենք, պարզապես մի փոքր ավելացել է թույլ ցնցումների քանակը»:
Իսկ ուժեղ երկրաշարժերի ժամանակ ի՞նչ են անում, արդյո՞ք կարողանում են կանխազգալ եւ նախապես որոշել հավանական երկրաշարժի տեղն ու ժամը: «Ուժեղ երկրաշարժերը նախապատրաստման ընթացքում ունենում են նախանշաններ: Մեր ազգային գիտացանցը բաղկացած է մոտ 150 գիտակայաններից, ընդ որում՝ այն բազմապարամետրային գիտացանց է: Մենք չափում ենք երկրակեղեւի ֆիզիկա-քիմիական, հիդրոերկրաբանական տարբեր պրոցեսների փոփոխությունները եւ, համադրելով դրանց անոմալիաները, այսինքն՝ բնականից շեղումները, կարող ենք գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը»,- վստահեցնում է Պետրոսյանը:
Թույլ ցնցումները հնարավո՞ր է, որ նախանշան հանդիսանան մեծ ցնցման համար: «Առայսօր նման փոփոխություններ մենք չունենք, որոնք կարողանան անհանգստություններ պատճառել եւ խոսել կոնկրետ երկրաշարժի նախապատրաստման մասին»: Դժվար թե որեւէ միջամտություն կանխարգելեր երկրաշարժը, այդ դեպքում ի՞նչ է մնում անել: «Կանխել երկրաշարժը՝ հնարավոր չի, բայց նվազեցնել երկրաշարժի հետեւանքները՝ հնարավոր է, եւ մենք պարտավոր ենք այդ անել: Երբ ասում ենք՝ սեյսմիկ ռիսկ, դա, փաստորեն, երկրաշարժի հնարավոր կորուստներն են՝ նյութական, մարդկային եւ այլն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաջորդ հնարավոր երկրաշարժից հետո չկրկնվի Սպիտակի աղետը: Այսինքն՝ լինի երկրաշարժ, բայց չդառնա աղետ մեր հանրապետության համար»:
Ինչպես ասում են՝ սատանայի ականջը խուլ, եթե հանկարծ եղավ ուժեղ երկրաշարժ, ինչպե՞ս են նվազեցնելու սեյսմիկ ռիսկերը, ի՞նչ միջոցներ են ձեռնարկելու աղետից խուսափելու համար, եւ ինչպե՞ս ենք պատկերացնում: «Եթե լինեն բարենպաստ պայմաններ եւ հստակ նախանշաններ, որոնք կխոսեն ուժեղ երկրաշարժի նախապատրաստման մասին՝ մեծ հավանականության, մենք անպայման տեղյակ կպահենք բնակչությանը եւ մեր վերադասին»,- պարզաբանեց Հրաչյա Պետրոսյանը:
Ֆելիքս Եղիազարյան
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...










