Սիրիայում հակամարտությունը մոլեգնում է, իսկ հանգուցալուծումը դեռ չի երեւում: Ռուսաստանը եւ Չինաստանը վետո դրեցին Բաշար Ալ-Ասադին պաշտոնանկ անելու բանաձեւի վրա, որը ժամանակավորապես հետաձգեց Ասադից ազատվելու հնարավորությունը: Այդ հետաձգումը խլեց եւս մի քանի տասնյակ սիրիացիների կյանք` լրացնելով մեկ տարվա ընթացքում զոհված 5 հազար 400 քաղաքացիների ցուցակը: Կենտրոնական Հոմս քաղաքը, որն ապստամբության օջախն էր, շրջապատված է Ասադի ռեժիմին ծառայող զորքով, ռմբակոծությունները չեն դադարում, քաղաքում տիրում է սով, դեղամիջոցներ չկան: Սիրիայից Լիբանան իր ընտանիքի հետ մի կերպ փախած ութնամյա աղջիկը պատմել է, թե ինչպես բժիշկը, առանց անզգայացման, վիրահատել է իր վիրավոր ոտքը` ասելով. «Մի քիչ կցավի, բայց ոչինչ, վերցրու այս շոկոլադը, կեր, ու կանցնի»:
ԱՄՆ-ին կարծես թե թեւաթափ չի արել ռուս-չինական վետոն. լուրեր են պտտվում, թե միջազգային փոխհամաձայնության բացակայությունը չի խանգարի, որ ԱՄՆ-ն ինքնուրույն լուծի հարցը. թեեւ կառավարությունը պաշտոնապես հերքում է նման հնարավորությունը, Պենտագոնը հարձակման ռազմավարություն է մշակում, համենայնդեպս, եթե հանկարծ նախագահ Օբաման պատվիրի հարձակում գործել Սիրիայի վրա:
ԱՄՆ-ն փորձել է Չինաստանի հետ լեզու գտնել, բայց Չինաստանի վարչապետը հայտարարել է, որ «Չինաստանը Սիրիայի հակամարտության հարցում կողմերից եւ ոչ մեկին չի պաշտպանելու»: Սիրիայի կառավարությունը ֆանտաստիկ համառությամբ շարունակում է ստել, թե պայքարում է տեռորիստների դեմ: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ «Սիրիան իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին եւ պայքարելու ահաբեկիչների դեմ»:
Այնինչ միջազգային հանրությունը գտնում է, որ հենց Սիրիայի կառավարությունն է ֆինանսավորում «Հեզբոլլա» եւ «Համաս» ահաբեկչական միավորումներին: Կանադայում Սիրիայի ներկայացուցիչը նույնպես հայտարարել է, թե Սիրիայի դեմ Կանադայի ձեռնարկած պատժամիջոցները քամահրանքի են արժանի, եւ որ դրանք վնասում են քաղաքացիներին: Նա նշել է, որ տեսանյութերը, որոնցում Սիրիայի քաղաքացիները բռնության են ենթարկվում, «հոլիվուդյան ձեռնածություններ են»:
Սիրիայի կառավարությունը շարունակում է հանդուգն ելույթներով հանդես գալ միջազգային կազմակերպությունների դեմ: Սիրիան պնդում է, որ ցուցարարների պահանջը կատարվել է. կառավարությունը պատրաստ է բարեփոխումների: Միջազգային հանրության կարծիքով, Բաշար ալ-Ասադը երկար չի մնա նախագահի պաշտոնում, իսկ նրա պաշտոնանկությունը կթուլացնի նաեւ Իրանի դիրքերը. Սիրիան ու Իսրայելը միմյանց աջակցում են, եւ Իրանի համար ավելի դժվար կլինի դիմակայել Արեւմուտքի ճնշմանը, եթե նա կորցնի Սիրիայի աջակցությունը: ԱՄՆ-ն նույնպես անում է հնարավորը, որպեսզի Իրանը կորցնի իր հենակետերը. Վաշինգտոնը բանակցություններ է վարում Չինաստանի հետ, որն Իրանի նավթային պաշարների ամենամեծ սպառողն է, որպեսզի վերջինս կրճատի Իրանի հետ առեւտուրը:
Չինաստանը նաեւ Սիրիայի համար է կարեւորագույն սպառող, հատկապես պատժամիջոցների հետեւանքով նա երկու երկրների համար դարձել է միակ շնչուղին, որը Վաշինգտոնը փորձում է փակել: Առայժմ` անօգուտ:
Աստղիկ Սարգսյան
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...






