Թեեւ Տարոն Մարգարյանը երեք ամիս էլ չկա, ինչ քաղաքապետի պաշտոնն է ստանձնել, սակայն արդեն երրորդ վարչական շրջանի ղեկավարն է փոխվում: Երեկ աշխատանքից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը: Նշենք, որ նա համարվում է Գագիկ Բեգլարյանի մարդը եւ այդ պաշտոնը զբաղեցնում էր Բեգլարյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո: Թեեւ նա ղեկավարն էր, սակայն դե ֆակտո կենտրոնը կառավարում էր Բեգլարյանը: Հիշեցնենք, որ Գյանջումյանից առաջ, դեկտեմբերին, զբաղեցրած պաշտոնից հեռացվեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանը՝ Կադիլակ Սերոժը: Իսկ դրանից առաջ հեռացվեց Արաբկիրի ղեկավարը, որին փոխարինեց Տարոն Մարգարյանի մտերիմ Հրայր Անտոնյանը: Ինչպես նախորդների, այնպես էլ Գյանջումյանի դեպքում պաշտոնանկությունը ձեւակերպվեց, թե սեփական դիմումի համաձայն է ազատվել:
Իսկ իրականում ինչ պատճառներով է նա լքել աթոռը, փորձեցինք պարզել Գյանջումյանից, սակայն վերջինս ընդհատակ էր անցել ու մինչեւ ուշ գիշեր չէր պատասխանում հեռախոսազանգերին: Սակայն մենք պարզեցինք, որ Գյանջումյանն առավոտյան, սովորականի պես, աշխատանքի է գնացել, նույնիսկ մասնակցել էր քաղաքապետարանի գործակարգավարական նիստին, որը տեղի է ունենում ամեն երկուշաբթի: Թեեւ պարբերաբար շրջանառվում էին նրա պաշտոնանկության մասին լուրերը, սակայն իր մտերիմները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ ինչպես իրենց, այնպես էլ Գյանջումյանի համար անակնկալ է եղել հեռացվելը: Գործակարգավարական նիստին պաշտոնանկության մասին խոսք անգամ չի եղել: Խորհրդակցության ավարտից հետո նա հանդիպում է ունեցել քաղաքապետի հետ եւ այլեւս նախկին թաղապետի կարգավիճակով լքել քաղաքապետարանը: Գյանջումյանի գործընկերներից մի քանիսը մեզ հետ զրույցում վստահեցրին, որ այդ մասին տեղեկացել են արդեն իրենց վարչական շրջաններ վերադառնալուց հետո: Ի դեպ, Գյանջումյանի պաշտոնանկության ֆոնին ուշագրավ է երեկվա խորհրդակցության թեման: Տարոն Մարգարյանը ներկայացրել է վարչական շրջանների հունվար ամսվա աշխատանքների պատշաճ իրականացման պատկերը, ըստ որի՝ առաջին եռյակում են Ավան, Դավիթաշեն, Քանաքեռ-Զեյթուն շրջանները: Ապա ներկայացվել է վերջին վատագույն եռյակը՝ Կենտրոնը, Նուբարաշենը եւ Շենգավիթը:
Թերեւս այս ցուցանիշները հաշվի առնելով, Գյանջումյանի որոշ գործընկերներ ենթադրում էին, որ նա դարձավ ձյան մաքրման աշխատանքներին ուղղված այս օրերի քննադատության զոհը: Ոչ պատշաճ կատարելով պարտականությունները՝ նա ստվերել է Տարոն Մարգարյանի անբասիր անունը, եւ կասկածի տակ է դրվել նրա ամենակարող լինելը: Նույնիսկ շշուկներ տարածվեցին, թե նրան հնարավոր է ընդգրկեն ՀՀԿ համամասնական ցուցակում, սակայն սա ՀՀԿ-ականներն անհավանական համարեցին:
Իհարկե, նախընտրական պատրաստությունների այս եռուն շրջանում բոլորին հայտնի է, թե ընտրական գործընթացներում ինչ մեծ դեր ունեն նաեւ վարչական շրջանների ղեկավարները: Չի բացառվում, որ վերջիններիս փոփոխությունն էլ ընտրություններին պատրաստվելու համատեքստում է արվում: Ինչ վերաբերում է Գյանջումյանի իրավահաջորդի անձին, նրա անունը դեռ հայտնի չէ: Քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, թե առաջիկա երկու օրում պարզ կլինի:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...









Apreq paron MARGARYAN jan ardaraci gorc ek anum . Kecceq