Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հրազդանի ընտրությունները յուրօրինակ կատալիզատոր էին` ցույց տալու համար, թե ինչ ընտրություններ են սպասվում առաջիկայում: Պատահական չէր, որ Հրազդանի ընտրությունների արդյունքներին սպասում էին քաղաքական գրեթե բոլոր ուժերը: Պետք էր հասկանալ` փոխե՞լ է իշխանությունը, մասնավորապես Հանրապետականը, ընտրություն անցկացնելու խաղի կանոնը, թե՞ ոչ:
Ուշագրավ է, որ կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն չի շտապում շնորհավորել վերընտրված ՀՀԿ-ական թեկնածուին: Ավելին` երեկ մեր հարցին ի պատասխան, ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը խուսափեց քաղաքական գնահատական տալ ընտրությանը` հայտարարելով. «Մենք սպասում ենք վերջնական արդյունքների ամփոփմանը, հնարավոր է լինեն բողոքներ, քրեական գործեր կամ ձեռքի տակ եղած այլ փաստեր»: Կոալիցիոն մյուս գործընկեր ՕԵԿ-ը Հրազդանի ընտրությունները նորմալ է համարում: «Հրազդան քաղաքի ընտրությունները սովորական ընտրություններ են եղել, որքան որ մեր կուսակցականները տեղեկացել են, ընտրություններն անցել են նորմալ»,- մեզ հետ զրույցում ասաց Հեղինե Բիշարյանը` ընտրակաշառքների բաժանման հետ կապված հայտարարելով, թե ինքն «ընտրակաշառք բաժանելուց ներկա չի եղել, չի կարող ասել»: Կարելի՞ է ասել, որ ՕԵԿ-ը ողջունում է այս ընտրությունները, Հեղինե Բիշարյանը խուսափեց ուղիղ պատասխանից. «Հրազդան քաղաքի քաղաքացիներն ասում են, որ ընտրություններն անցել են նորմալ, ընտրել են նրան, ում ուզել են, ես ի՞նչ կարող եմ ասել»:
«Գործի է դրվել ընտրակաշառքի մեխանիզմը»,- Հրազդանի ընտրությունների առթիվ երեկ հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը` հավելելով. «Դուք հաղթեցիք եւ ընտրությունը, եւ ժողովրդին, եւ ամեն ինչ»: Ուշագրավ է, որ «խիստ ընդդիմադիր» Դաշնակցությունը չի սատարել ընդդիմության թեկնածուին Հրազդանում: Հանրապետականը հիացած է ընտրություններով: ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը երեկ հայտարարել է, թե Սասուն Միքայելյանի շտաբը չի բողոքարկում ընտրությունները, ուստի ընտրակաշառքների վերաբերյալ հայտարարությունները բամբասանք են, կոնկրետ ֆիքսված խախտումներ չեն եղել: «Իսկ եթե չեն կարողանում ապացուցել, դա իրենց խնդիրն է»,- ասել է Կարեն Ավագյանը: «Իշխանությունների կողմից կատարվել է հերթական ընտրագողությունը, աղավաղվել է ժողովրդի կամքի արտահայտությունը, ի չիք են դարձել ազատ, արդար եւ օրինական ընտրություններ անցկացնելու մասին խոստումները»,- երեկ իր գնահատականն է ներկայացրել ՀԱԿ-ը, ուստի Կոնգրեսը դատապարտում է «հերթական ընտրագողությունը, պահանջում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները բոլոր 39 համայնքներում եւ պատժել ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների ընտրակեղծարարներին»:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...











Incha uzum es kniki?!!!!!!!!Achkernel chrela mer vra!
Incha uzum es kniki?!!!!!!!!Achkernel chrela mer vra!