Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այս տարվա առաջին ասուլիսը տվեց՝ իր իսկ նախարարությունում հանդես գալով լրագրողների առաջ: Եթե կարճ ձեւակերպենք ասուլիսի բովանդակությունը, ապա այն մոտավորապես կհնչի՝ ինչե՜ր ենք արել անցյալ տարի, բա հըլը ինչե՜ր ենք անելու էս տարի:
Նախ չորս էջանոց մի ճառ-հաշվետվություն բաժանեցին գյուղատնտեսության նախարարության գերակայությունների մասին, որ հիշեցնում էր բրեժնեւյան լճացման տարիների զեկույցում հնգամյա պլանի մասին: Գյուղատնտեսության բոլոր ճյուղերում, պարզվում է, աճ ու գերաճ է արձանագրվել՝ էլ բարձր բերքատվություն, էլ մշակովի հողերի ծավալների ընդլայնում, էլ մթերումների գերազանցում ու էլ չգիտեմ թե ինչ օյին-զօյիններ:
Փորձենք մի քանի թվեր մեջբերել. 2011թ. հացահատիկային մշակաբույսերի ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 34.8 տոկոսով, պտղի համախառն արտադրանքը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 83. 7 տոկոսով: Եվ այդ թվերից ու ձեռքբերումներից ոգեշնչված՝ նախարարը հայացքը դարձրեց պայծառ ապագային, թե ինչեր են դեռ լինելու այս տարի գյուղատնտեսության ոլորտում, ինչ առաջընթաց: Այդպես գերազանց սպասելիքներով էլ մտանք գյուղատնտեսական տարի:
Բայց որտեղի՞ց այս թվերը, խոսքը Հայաստանի՞ մասին է, թե՞ այլ մոլորակի, գուցե Սերգո Կարապետյա՞նն է այլ մոլորակ գործուղումից վերադարձել՝ այս թվերն էլ ձեռքին: Անցյալ տարվա բոլոր կանխատեսումները վերաբերում էին պտղի ցածր բերքատվությանը՝ ծիրանի, դեղձի, խաղողի, ինչն էլ, ցավոք, իրականացավ:
«Ո՞վ էր էդ կանխատեսում անողը, ո՞վ ունենք գյուղատնտեսության ոլորտում, որ Նաստրադամուս է եւ կանխատեսումներ է անում: Եվ հետո, էդ թվերը մենք ստանում ենք վիճակագրության ծառայությունից»,- մեր հարցին պատասխանեց Կարապետյանը: Բայց չէ՞ որ այգիներից իսկապես ցածր բերք են հավաքել՝ անհամարձակ առարկեցինք մենք:
«Կարող ա ձեր ծառը բերք չի տվել, ո՞վ ա մեղավոր»,- շշպռեց նախարարը: Բայց եթե միրգն առատ էր, այդ դեպքում ինչո՞ւ էր թանկ վաճառվում շուկայում, միայն հիշենք, թե ամռանն ինչ արժեր ծիրանը շուկայում: Բերքատվությունը բարձրանում, իսկ գյուղմթերքի գները շուկայում անշեղորեն աճում են, մինչդեռ հակառակը պետք է լիներ՝ եթե իսկապես բերքն առատ է եղել: Վաղ գարնանից գրվեց, որ անմշակ հողերը շատ են, եւ ցանք քիչ է արվել, ու հանկարծ, պարզվում է՝ ավելացել են ցանքատարածությունները, եւ հացահատիկի առատ բերք է ստացվել:
Ընդունենք, որ այդպես է, հողերը լավ են մշակվել, եւ առատ բերք է ստացվել, բայց այս դեպքում հարց է ծագում՝ գյուղատնտեսության նախարարությունը կամ կառավարությունն ի՞նչ կապ ունեն այդ ամենի հետ, ինչո՞վ են աջակցել գյուղացուն, նրա հոգսը թեթեւացրել կամ ինչ-որ հարկային զիջումների գնացել:
Բացի նրանից, որ լոզունգներ են առաջ քաշել՝ «դեմքով շրջվենք դեպի գյուղը» եւ մեկ էլ կովերի կուրծքը լվանալու արժեքավոր խորհուրդներից, ի՞նչ է արվել: Արմավիրում կաղամբը մնացել էր, ոչ մթերող կար, ոչ էլ գնորդ՝ անգամ 20 դրամով, մարդիկ բերքի մի մասը թողել էին արտերում, քանի որ հավաքելն անիմաստ էր:
Իսկ մթերումների գերազանց սպասարկմամբ հպարտ նախարարն այդ առիթով ասաց. «Էդ մի դեպքը, որ նկարել-ցույց եք տվել, էդպիսի դեպք ընդհանրապես չի եղել»: Չի եղել, մենք հալյուցինացիա ենք ունեցել:
Էլի գյուղացին իր հողի հետ մենակ կռիվ կտա, քարից դառը քրտինքով հաց կքամի, ստացած եկամուտն էլ հարկ ու տուրք կտա ու էլի դատարկ կնստի: Չինովնիկներն էլ կասեն՝ մենք արդեն դեմքով գյուղում ենք, իսկ նախարար Կարապետյանը հպարտ ու վաստակած կեցվածքով թվեր կասի աճի մասին՝ 34.8 տոկոս, 83.7 տոկոս, մեդալ կստանա եւ կյանքից ու բախտից գոհ ու երջանիկ՝ կապրի:
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...










