Partly Cloudy
18 °C

Ոստիկանապետը կփոխվի՟

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մեզ հասած տեղեկություններով` խորհրդարանական ընտրությունները դեռ չկայացած, նախագահականում գծագրել են կառավարության փոփոխություններն ընտրություններից հետո: Ըստ այդմ` իշխանությունները նախատեսում են պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանին բավական լուրջ իրավասություններով փոխվարչապետ դարձնել, ոստիկանապետ Վովա Գասպարյանին՝ պաշտպանության նախարար, իսկ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝  ոստիկանապետ:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (4)

  1. Հենց այստեղ է, որ բոլոր պատասխաններն ավելի կանխիկ են տրված, քան հարցերն են առաջանալու: Նախ ի՞նչ քաղաքական ուժ է ԲՀԿ-ն, եւ ո՞վ է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ն արհեստական քաղաքական ուժ է, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չի եղել, չէ եւ չի լինելու: Նա չի կարող շեղվել իր համար թեկուզ վատթարագույն սցենարից, որովհետեւ որեւէ օլիգարխ քաղաքական դաշտում դիլլեր չէ, այլ` խաղացող: Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ ոչ մի վայրկյան ինքնուրույն գործիչ չի եղել, չէ եւ չի լինելու։ Ինքը դա գիտի։ Բայց իրենից լավ դա գիտեն մնացածը։

    ՀՀԿ-ն գիտի, որ ինքը ունի բոլոր ադմինիստրատիվ ռեսուրսները
    ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

  2. «Կ«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծն իսկական խուճապ է առաջացրել որոշ օլիգարխների շրջանում, ովքեր իրենց տակ գտնվող լրատվամիջոցներին հրահանգ են իջեցրել հնարավորինս շատ «քլնգել» կառավարության ծրագիրը.

    Վերջապես, ի՞նչ է նշանակում «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծը: Ըստ այդ օրինագծի, երեք միլիոնից ավել արժողությամբ ապրանք գնելու դեպքում պետք է ոչ թե վճարել կանխիկ, այլ բանկային փոխանցումով, այն, ինչ ընդունված է ողջ քաղաքակիրթ աշխարհում: Ո՞վ է տեսել, որ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, կամ որևիցե այլ քիչ կոռումպացված երկրում մարդիկ կանխիկ գնում կատարեն՝ տալով 10.000 ԱՄՆ դոլարից ավել գումար: Անգամ նման ցանկությամբ դեպքում քիչ թե շատ նորմալ հաստատության ղեկավարությունն այդ գումարը չի վերցնի՝ հասկանալով, որ կարող է իրավապահների հետ խնդիրներ ունենալ: Նախ, պարզ չէ այդ գումարի ծագման աղբյուրը, կասկածելի է, թե որտեղից կարող է այդ քանակությամբ կանխիկ հայտնվել քաղաքացու մոտ:
    Այն, որ Հայաստանում տնտեսության ստվերային մասն ահռելի չափերի է հասնում, խոսում են բոլորը՝ այդ թվում նաև որոշ օլիգարխներ: Սակայն հենց հերթը գալիս է այդ ստվերը կրճատելուն ուղղված գործնական քայլերին, սկսում են աղմկել, թե «սովորական քաղաքացիները վտանգի մեջ են, թալանում են»: Այդ կոկորդիլոսի արցունքները, սակայն, ոչ թե քաղաքացու դարդ ու ցավից է, այլ իրենց իսկ գրպանի վտանգվելուց: Որովհետև ես չեմ ճանաչում սովորական քաղաքացի, ով ամեն օր 10.000 դոլարի առևտուր է անում, իսկ այլ օլիգարխներ՝ որքան ուզես: Այստեղ խնդիրը սովորական քաղաքացու մեջ չէ, օլիգարխները չեն ցանկանում, որպեսզի իրենց ստվերային գումարները ջրի երես դուրս գան, որպեսզի պետությունը տեսնի, թե իրականում ինչ գումարների են իրենք տիրապետում ու մի գեղեցիկ օր չհարցնի, «ախպեր ջան, էսքան փող քեզ որտեղից, նայում եմ վճարածդ հարկերը, ունեցածդ գումարը, իրար հեչ չի բռնում»: Այս ամենի վախից ելնելով է, որ այսօր որոշ օլիգարխներ իրենց լրատվամիջոցներին «քսի» են տվել կառավարության վրա, թե տեսեք-տեսեք, սովարական քաղաքացիներին թալանում են: Իսկ սովորական քաղաքացիներին, իրականում, թալանում են որոշ մեծահարոսւտներ, ովքեր բախտի բերմամբ թե պատահմամբ միլիոններ դզեցին, ժամանակին կարողացան արագ հարստանալ, իսկ այսօր չեն կարողանում հարմարվել, որ խաղի կանոններն աստիճանաբան փոխվում են, ու տնտեսական ռազմականացված էլիտան կորցրել է իր ուժն ու ազդեցությունը քաղաքական որոշումներ կայացնելու վրա:
    անխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծն իսկական խուճապ է

  3. ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՂՏԱՆԳՆԵՐՍ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ …ՄԻԱՆՇԱՆԱԿ

  4. ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱԿԱՌԱԿԸ——ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՈՐԸ ԽԱՂՏՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ …….ՀԱՅ ԹԱԳ