Եթե որեւէ մեկը հետաքրքրվի, թե բելգիահայ համայնքի շրջանում ում անունն է ամենաշատը շրջանառվել առնվազն վերջին 2 տարում, կպարզի, որ այդ «երջանիկն» Արա Բաբլոյանն է. նրա անունը հիշում են անգրելի էմոցիաներով, որովհետեւ Բաբլոյանն ամենաուղղակի ձեւով մտել է համարյա բոլոր հայերի կյանքի մեջ` զրկելով նպաստից եւ բուժվելու հնարավորությունից: Եվ նման ընտանիքների թիվը հասնում է հազարների: «Բաբլոյանի վիզը տակը մնա», «Թաղեմ Բաբլոյանին». սրանք համեմատաբար մեղմ բառերն են, որ հնչում են հայերի տներում:
Վերջին տարիներին Բելգիայի Թագավորությունում այնքան հայ է հաստատվել, որ անհնար է շրջել քիչ թե շատ մեծ քաղաքում եւ հայի չհանդիպել: Մեծ մասամբ քաղաքական ապաստանի խնդրանքով բելգիական իշխանություններին դիմած մեր հայրենակիցների մեջ, սակայն, քաղաքականությանն իրոք մոտ կանգնած մարդկանց մատների վրա կարելի է հաշվել, քանի որ ստացվել է այնպես, որ բելգիահայ համայնքը ձեւավորվել է հիմնականում սոցիալական խնդիրների պատճառներով Հայաստանը լքածներից: Նաեւ այդ պատճառով է, որ կրթական-մշակութային առումներով բելգիահայ համայնքն անհամեմատ զիջում է, օրինակ, հարեւան Ֆրանսիային: Ցավալի է արձանագրել այն փաստը, որ զգալի թվով հայեր Բելգիայում «աշխատում» են որպես պրոֆեսիոնալ գողեր, սակայն դա այլ խոսակցության թեմա է: Ըստ հնաբնակ բելգիահայերի, գողությունների մեջ մասնագիտանալը կապված է Գերմանիայում կարգավիճակի հարցը տապալվելուց հետո Բելգիայում հայտնված հայերի հետ: Իսկ Բելգիայում հայերը հայտնվում են հիմնականում 2 պատճառով` առողջական եւ սոցիալական, քանի որ Բելգիան հայտնի է որպես սոցիալական երկիր, որտեղ առողջապահությունն իրոք նախանձելի մակարդակի է: Թերեւս քիչ երկրներ կլինեն, որ կմրցեն Բելգիայի հետ արդիական կլինիկաներով, բժշկական սարքավորումներով, բարձրակարգ մասնագետներով եւ անվճար սպասարկման որակով: Բելգիայում նաեւ մեծ թվով թուրքեր կան, սակայն նրանք գերադասում են ոչ թե քաղաքական ապաստանի ճանապարհը, այլ գալիս են նախնական կապիտալով եւ բիզնես դնում, հիմնականում` մրգի եւ բանջարեղենի խանութներ:
Վերադառնանք Բաբլոյանին: Բելգիահայերը նրան համառորեն շարունակում են համարել ՀՀ առողջապահության նախարար. հավանաբար, մեծ մասը Հայաստանից դուրս են եկել 1991-97թվականներին, երբ Բաբլոյանը նախարար էր, եւ շատերը հետո չեն հետեւել նրա կարիերայի ընթացքին ու տեղյակ չեն, որ հետագայում Բաբլոյանը հիմնել է «Արաբկիր» բժշկական համալիրը` երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը: Հաջողացրել է լինել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի ռեգիոնալ կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ: Հայաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի անդամ, ավելացրած` ՀՀԿ-ական եւ ԱԺ առողջապահության, սոցիալական եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Իսկ հիմա՝ Բաբլոյանին ամեն օր հիշելու պատճառների մասին: Չխոսենք հայաստանյան առողջապահական համակարգի մասին. հայտնի են եւ վախենալու գները, եւ անարդյունավետությունը, եւ պետպատվեր կոչվածի կիսատ-պռատությունը: Հայաստանից ժամանակավոր կամ ընդմիշտ Բելգիա եկած հայերի մեջ քիչ չեն նրանք, ովքեր հայրենիքում անվճար եւ մարդավայել բուժսպասարկման որեւէ շանս չունեն, հիմնականում` երիկամների, լյարդի հիվանդությամբ, շաքարախտով, քաղցկեղով, թոքախտով եվ այլ ծանր հիվանդություններով տառապող մարդիկ: Բելգիայում օրինական որեւէ կարգավիճակ ունենալուց հետո նրանք ստանում են անվճար բուժօգնություն, այդ թվում՝ թանկ վիրահատությունների, պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ անխտիր բոլորին բժիշկները վերաբերվում են մասնագիտական պարտքի գիտակցմամբ, մի բան, որ Հայաստանում նախատեսված է միայն խիստ որոշակի խավի համար: Բելգիայում բուժվել են հարյուրավոր հայեր: Սակայն արդեն տեւական ժամանակ է` հայերի հսկայական մասին բելգիական իշխանությունները զրկել են, այսպես կոչված, «օրանժ քարտից»: Շատերին վիճակվել է, դեպորտ-ճամբարներից Հայաստան վերադառնալու նվաստացուցիչ ճակատագիրը: Իսկ Բելգիա հասնելու համար նրանց մեծ մասը վաճառել է տունուտեղը: Եվ հիմա նրանց հայրենիքում սպասվում է ոչ միայն տառապել Բաբլոյանի քմահաճույքով բուժումը կիսատ մնացած հիվանդություններից, այլեւ թշվառությունից: «Օրանժ քարտից» զրկված հայերն ահա, օրական մի քանի անգամ թաղում-հանում են Բաբլոյանին, որովհետեւ մերժելիս նրանց բոլորի մոտ տվել է նույն անունը. «Բաբլոյանի գրության համաձայն, Հայաստանում բուժվում են …»: Պարզվում է` Բաբլոյանը վերջին մի քանի տարիներին խորացել է էպիստոլյար ժանրի մեջ. նա նամակներ է գրում: Առանձնակի սիրով` նամակներ առ Բելգիա: Իհարկե, նա հրաշալի գիտի, որ Հայաստան վերադարձող այդ հիվանդներն իր պոտենցիալ հաճախորդներն են եւ պետք է իրեն վճարեն: Գիտի նաեւ, որ լիակատար ու արդյունավետ բուժման մասին խոսք լինել չի կարող, բայց դրանք մանրուքներ են: Բաբլոյանը 2 ամիսը մեկ պարտաճանաչ կերպով գրություններ է ուղարկում բելգիական տարբեր բուժհաստատությունների, հավատացնելով, որ Հայաստանում եւ մասնավորապես իր «Արաբկիր» կենտրոնում բուժվում են նույնիսկ անբուժելի հիվանդությունները, որ Հայաստանում գործում է բժշկական ապահովագրության համակարգ: «Թեեւ ձեր բուժող բժիշկը գրել է, որ չեք կարող Բելգիան լքել հիվանդության պատճառով, սակայն Ա. Բաբլոյանի գրության մեջ թվարկված է, որ դրանք լիովին անվճար բուժվում են Հայաստանում». այս հիմքով մերժում են ստացել հազարավոր հայեր…
ՀԳ – Բաբլոյանը նամակագրության տենդով համակվել է 2008 թվականի մարտի 1-ից հետո, հավանաբար կռահել է, որ արտագաղթի նոր շրջան է սկսվել. պատկերացնո՞ւմ եք` ինչպիսի փողեր են ձեռից գնում: Եվ վերջում` բելգիահայերը սրտատրոփ սպասում են, թե երբ է Բաբլոյանը գալու Բելգիա, որպեսզի «փառահեղ» ընդունելություն կազմակերպեն: Եթե, իհարկե, թաքուն չգա ու գնա…
Արամ Ավետիսյան
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...







Կույրն էլ կտեսնի, որ բոլոր հայատառ կոմենտները ի պաշտպանություն բաբլոյանի նույն գրչի տակից են ելել, նույն մարդն է գրում, նույն ստիլով. Չեմ հավատում Հայաստանում գործող ոչ մի խոշոր պետական պաշտոնյաի անշահախնդրությանն ու բարիությանը, իրենց շահի համար իրենց մորն էլ կծախեն, էլ ուր մնաց ուրիշի դարդը լացեն.
Heriqe klounadayov zbaxbek, ad babloyan kochvac@ mi qani or araj azgain joxovum ereq hogu texe qvearkel.Voch xixch uni voch amot-inchpes mer myus ishxanavornere…. I gitutyun naxord pashtpani asem vor Belgiayum hivandnerin ekac bolor pashtonakan merjumneri mej grvac e vor <Dzer erkrum,inchpes havastum e paron Ara Babloyane, bujumn anvchar e ev karox eq Dzer hamapatasxan bujumn stanal bjshkakan kentronum….>:Inchpes haskanal ays toxeri imaste? Belgiacinere iharke chen haskana,bayc mer bolori hamar parze vor da mi sovorakan porniki ararq e,aydpisiq aysor liqn en mer ishxanakan vernaxavum:Inch mnum e xosqeris apacuycnerin,apa bolor merjum stacac hayeri mot el ka ayd haytni pastatuxte,vori mej arcarcvum e Babloyani anune,merjume galis e Babloyani !!!!!