Partly Cloudy
18 °C

Պոռնիկը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սրճարանում: Երկուսով նստած են, Նամուսով աղջկա դիմաց դրված է նարնջի հյութ, Պոռնիկի դիմաց` սուրճ ու մոխրաման: Անցնող –դարձողը նայում է, հատկապես տղամարդիկ, մեկ մեկին, մեկ` մյուսին:  

Նամուսով աղջիկը փորձում է կոնտակտի մեջ մտնել.

Նամուսով աղջիկ._Հիշու?մ ես երգը.”Все мы бабы стервы,        

                                                   Милый, Бог с тобой…            

 Պոռնիկ _“Кто у нас не первый,            

                 Тот у нас второй”: ԻրինաԱլեգրովա:

Ն.Ա._Ինչուեսդրանովզբաղվում:

Պ._Էս մութ աշխարհում մի նեղ անցքի միջով եմ սեր ու ուշադրություն ստանում, էն էլ ուզում ես կտրես:

Ն.Ա. _Կուզեի, որ ուրիշ կերպ էլ ուշադրություն ստանայիր: Գուցե գոնե մի տղամարդուց ստանաս, հը?:

Պ._էս դարում կա? տղամարդ, ում տված ուշադրությունը բավարարում է մի կնոջ: Ես էլ  հավաքում եմ, հավաքում, նեկտարի նման, որ ինձ բավարարված զգամ:

Ն.Ա. _Դոստոևսկին կարող էր լինել:

Պ._  Մեկ էլ Քրիստոսը:Բայց մեկը մեռած է, մյուսն  Աստված է: Ես էլ հավաքում եմ:

Ն.Ա._<<Շատ պոռնիկներ ու մաքսավորներ ձեզանից առաջ պիտի մտնեն Աստծու արքայությունը>>: Իսկ մենք հնարավոր է, որ ոչ միայն ուշանանք, այլև դրսում էլ մնանք:

Պ._Դու չէ, դու ինձ պես ես: Դու ներս կմտնես: Դու ազնիվ ես:

Իսկ գիտե?ս ինչի նման է անցնել հարսանեկան խանութների կողքով ու հասկանալ, որ այդ զգեստը երբեք չես հագնելու…

Ն.Ա._Զգեստը հագնում են սեր ստանալու համար, ու եթե այդ սերը ունես…/հեգնում է/:

Պ._Տեսնես Աստված ինձ կների: Երևի դեռ չի ներել, եթե դեռ էս գործն եմ անում:

Մի տղամարդ է մոտենում ու աչքով-ունքով հասկացնում է պոռնիկին, հետո էլ` Ն.Ա.-ին, թե` հետս եկեք: Երբ պոռնիկին է կանչում, սա չի շարժվում տեղից, բայց երբ աղջկան է դիմում, պոռնիկը անսպասելի գոռում է._Ռադ եղի:

Տղամարդը հեռանում է:

Ն.Ա._Այ, սա հաստատ արքայությունից դուրս է մնալու:

Միասին լուռ վճարում են հաշիվը ու դուրս գալիս սրճարանից: 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1)

  1. Ո՞վ է հեղինակը. շատ լավն էր, հատկապես ավարտը. ուզում եմ կոնկրետ հեղինակին իմանալ: