Partly Cloudy
18 °C

Հայաստանն ընդամենը մի հատ կետ ա իմ համար

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Հարությունյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ռուսական գրքի տանը պետք է բացվի «Պուտին» ակումբը, որը, ցավոք, կլինի արդեն երկրորդը կամ, ինչպես «Արմքոմեդի» նախագծի տղաները հայտարարեցին օրերս՝ «պսեւդոակումբը»: Ակումբի բացման նախաձեռնողը ԱՊՀ երիտասարդական խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն է: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում տղաների գաղափարին: Դո՞ւր է եկել իրեն տղաների հումորը:

- Ես էդ տեսակ կապիկների հետ ընդհանրապես գործ չունեմ: Իրանք ընդամենը զբաղվում են կապիկությամբ եւ իրանց կապիկությունը թող շարունակեն, մենք լուրջ գործերով ենք զբաղված: Նրանք ոչ մի կապ չունեն «Պուտին» ակումբների հետ: Հայաստանը մեզ համար ընդամենը ԱՊՀ երկրներից մեկն ա, եւ նմանատիպ ակումբներ մենք բոլոր երկրներում հերթով ստեղծելով գնում ենք: Էդ կապիկությանը մենք լուրջ չենք վերաբերվում: Ասեմ, որ նրանց էդ կապիկության ակումբն էլ չի գործի Երեւանում: Էդ էլ ասեմ՝ իմանաք: Կարող եք միանշանակ գրել:

- Իսկ ինչո՞ւ եք այդպես վստահ ասում: Ինչ-որ քայլե՞ր եք ձեռնարկելու ակումբը փակելու ուղղությամբ:

- Չէ, ասում եմ՝ մենք առանձնապես ուշադրություն չենք դարձնում էդ տեսակ կապիկ ակումբների վրա: Մենք գործերով ենք զբաղված եւ բավականին լուրջ գործերով:

- Բայց Դուք վստահ եք, որ ակումբը չի գործելու: Ինչ-որ բա՞ն եք անելու ակումբը փակելու համար:

- Չէ, խոսքը դրա մասին չէր: Իրանք ինչ ուզում են, թող բացեն: Թող «Պուտինկա» խմելով յոլա գնան: Հայաստանում էլ անելու բան չկա, մնում ա «Պուտինկա» օղի ուղարկենք, իրանք էլ խմեն ու խոսան ուրախ-ուրախ: Խենթերն են հավերժ ծիծաղում:

- Պարոն Նիկողոսյան, չե՞ք կարծում, որ այս ակումբի բացումը, ծաղրը, հանրության արձագանքը փաստում են միայն այն մասին, որ Ձեր գաղափարն այնքան էլ հաջող չէ, որ Հայաստանում այդ գաղափարը չեն ողջունում, այլ ծաղրում են:

- Էտի հայ հանրությունը չի: Էդ Հայաստանում երիտասարդության նախաձեռնությունն է, որը նմանապես կազմում է ՀՀ հանրության մասնիկը, եւ իրենց կարծիքը հարցրեք հենց Երեւանում:

- Բայց Ձեր գաղափարը ծաղրողների մեծամասնությունը հենց երիտասարդությունն է:

- Հայ հանրության մեծամասնության արձագանքը ես չեմ կարծում, որ էդպես ա, ու էդ լրիվ ուրիշ ձեւ ա մատուցվում: Մի խոսքով, Հայաստանից են խնդրել, մենք էլ աջակցել ենք, ու ակումբներն էլ ստեղծվել են: Եթե որեւիցե մեկն ասելու բան ունի, թող գնա իրա կարծիքը հենց բացվող ակումբներում ասի: Էդ ակումբները ստեղծվել են հենց Հայաստանի երիտասարդության առաջարկով, եւ բոլոր հարցերով դիմեք նրանց:

- Մասնավորապես ո՞ւմ կողմից է Ձեզ նման առաջարկ արվել Հայաստանից:

- Բաբկեն Հարությունյան, Արարատ Ստեփանյան, Արման Վարդանյան: Գնացեք ակումբում ձեր մնացած հարցերը պարզեք: Ես պարապ չեմ, որ Մոսկվան թողած՝ ամբողջ օրը Հայաստանով զբաղվեմ: Հայաստանն ընդամենը մի հատ կետ ա իմ համար, եւ ես վաղուց արդեն մոռացել եմ: Հայաստանում «Պուտին» ակումբը կա, ու մենք իրանց հետ աշխատում ենք, համագործակցում ենք եւ բավականին շատ լուրջ ծրագրեր ունենք, որոնց հիմնական նպատակը լինելու է հասարակական նախաձեռնությունների իրականացումը:

- Իսկ Հայաստանի արձագանքը Ձեր համագործակցությանը չի՞ խանգարում:

- Ընդհանրապես արհամարհած ունեմ նման արձագանքները: Հաչան շունը կծան չի: Ինչքան ուզում են, թող հաչեն: Էտի իմ կարծիքը չի, իմ ցանկությունը չի: Ովքեր նախաձեռնել են, ստեղծել են, նրանց էդ հարցերը տվեք: Ես զբաղված եմ ամբողջ տարածաշրջանի գործերով: Հիմա հո ես կրակը չընգա՞, որ հայ եմ: Մի հատ հասարակական նախաձեռնություն ա ստեղծվել, սաղի քննարկման թեման ա դարձել:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (3)

  1. Suzanna

    Ay u…, ches el amachum qez hay es anvanum. Qo nmanner@ erkri vra qaylelu iravunq chunen.

  2. TO DU INCH HAY, AY ANHAYRENIK ….!!! AY …….. IM HAYRENIK@ KET CHI,NUYNISK TURK@ IREN DA ASEL@ TUL CHI TALIS,DU AY …….. TURKIC EL VERAN ES!!!!

  3. to du es ket@ u votchintch@,mer eritasardner@ amenaxelatsi banimats mardik en uxaki ko nman svolitchneri baxtn e berel . ete inkd edpes es kartum ,