Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ տեղի ունեցած պաշտոնական արարողությունից հետո, հունվարի 28-ի երեկոյան, քաղաքական վերին էշելոնը տեղափոխվել է «Փարվանա» ռեստորան՝ քեֆ անելու: Իսկ նման քեֆերի ժամանակ, որպես կանոն, խիստ ու ազդեցիկ դեմքերով պաշտոնյաները «բացվում են», կոկոները տաքացնում ու քեֆ անում: Մեզ հասած տեղեկություններով, քեֆի ժամանակ իր վարքով աչքի է ընկել Սյունիքի մարզպետ Լիսկան՝ Սուրիկ Խաչատրյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, երբ նրա քեֆը լավացել է, սկսել է իրեն ազատ զգալ դահլիճում, մոտեցել է պատահած մարդկանց ու պինդ-պինդ գրկել-համբուրել, ապա տեղ-տեղ թեթեւ վիճաբանության բռնվել որոշ օլիգարխների հետ: Թեեւ լուրջ միջադեպ չի եղել, սակայն Սերժ Սարգսյանի հայտնվելուց հետո նրան քաղաքավարի դուրս են հրավիրել: Խնջույքի ուշագրավ հատվածներից է եղել նաեւ դեսերտը: Ներկաների համար շատ անակնկալ՝ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ տորթը պետք է «մորթի» գենշտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Վերջինս էլ ուրախ-զվարթ ընդունել է առաջադրանքն ու «մորթել» «զինվորներով» զարդարված տորթը: Ինչ վերաբերում է հրավիրյալներին, դե, երեւի արդեն ոչ մեկի համար զարմանալի չէ, որ ԲՀԿ-ից ներկայացուցիչ չի եղել: Համենայնդեպս ԲՀԿ դեմքերից: Ասում են՝ կուսակցապետ Գագիկ Ծառուկյանը եւ կարկառուն ԲՀԿ-ականները թեեւ հրավիրված են եղել, սակայն չեն մասնակցել: Ներկա չեն գտնվել նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...











Էս տորթը երեւի էս գազաները հոշոտել են նենց, ոնց որ ամեն օր հոշոտում են մեր զինվորներին, կանգնի բկերիդ……