«Եթե ես բերանս բացեմ՝ Ջհանգիրյանի կտորը չի մնա Հայաստանում». նախօրեին թերթերից մեկում նման արտահայտություն էր արել քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը եւ բերանը սրտի ուզածի չափով բացել թե Գագիկ Ջհանգիրյանի, թե ՀԱԿ-ի մասով: Վերջիններիս հասցեագրված «մեղադրականում» Հացպանյանն իրեն ներկայացրել էր հրեշտակի թեւերով, ոտքերն էլ՝ ամպոտ: Հնչեցված մեղադրանքների մասով մենք հակադարձել չենք ուզում՝ մարդու կարծիքն է, եւ ինքն այն արտահայտելու իրավունք ունի, բայց Հացպանյանի կերպարն ամբողջությամբ ընկալելու համար ուզում ենք մի պատմություն ներկայացնել: Նախ մեջբերենք, թե նա ինչ էր ասել «Առավոտ» թերթին տված հարցազրույցում. «Ես Գագիկ Ջհանգիրյանի հետ միասին նույն հարկի վրա քաղբանտարկյալ եմ եղել, իմ դուռը մշտապես փակ է եղել, նույնիսկ փոքրիկ պատուհանս բաց չի եղել, իսկ Գ. Ջհանգիրյանի խցում երբեւէ երկաթյա դուռը փակ չի եղել: Ինձ թեկուզ մեկ ժամով չէին հանում զբոսանքի, Ջհանգիրյանը 24 ժամ զբոսանքի էր: Տեսակցություններն ինձ համար արգելված էին, նրա մոտ ամեն օր 10 հատ տեսակցություն էր լինում: Իմ հայրը մահացավ, ինձ չթողեցին գնամ-եկեղեցում մի հատ մոմ վառեմ, նրա մայրը մահացավ, հինգ օրով գնաց-թաղմանը մասնակցեց: Ես դեռ էդ ժամանակ էի ուզում հասկանալ, ուզում էի այս ամենի մասին հրապարակել. ես էլ եմ քաղբանտարկյալ, էս մարդն էլ է քաղբանտարկյալ, հապա ինչո՞ւ ենք այսքան տարբեր վիճակում, ինչո՞ւ են մեր նկատմամբ այդքան տարբեր վերաբերվում այս իշխանությունները»:
Իսկ պրն Հացպանյանի կերպարը ներկայացնող պատմությունը եղել է այսպես: Վերջերս Ծառուկյանի եւ Հացպանյանի դպրոցահասակ երեխաների միջեւ վեճ է եղել, եւ բանը հասել է ծեծկռտուքի: Ծառուկյանի տղան մի լավ ծեծել է Հացպանյանի որդուն, եւ բանն այնքան լուրջ է եղել, որ վեճը հարթելու եւ թերեւս մամուլի բերանը չընկնելու համար պրն Ծառուկյանն իր տուն է հրավիրել Հացպանյաններին: Երեւի հալածանքներից բեզարած նախկին քաղբանտարկյալն էլ որոշել է ընդունել հրավերն ու այցելել Ծառուկյանի ապարանք: Այստեղ Հացպանյանների ընտանիքին լավ հարգել-պատվել են, եւ որպեսզի կոնֆլիկտը համարվի հարթված, եւ բարեկամաբար բաժանվեն, Գագիկ Նիկոլայիչն իր ձեռքով ադամանդակուռ ոսկե շղթա է կախել տուժած երեխայի վզից: Այնպես որ Ջհանգիրյանի կոմֆորմիստական կերպարը ներկայացնելուց առաջ երբեմն պետք է նայել հայելուն եւ տեսնել սեփական արտացոլանքը: Ի դեպ, մենք խոսեցինք պրն Հացպանյանի հետ, եւ վերջինս չհերքեց իր որդու մասին պատահարը: «Այո, կա նման բան, բայց դա ընտանեկան իրավիճակ է, ես չէի ուզենա խոսել: Մի քիչ կինս շատ անհանգստանում է, եւ այդ պատճառով մենք չենք ուզում…»,-փորձեց հրապարակումը կանխել աննկուն հեղափոխականը: Իսկ միջադեպը փորձում էր իր քաղաքական հայացքներին վերագրել. «Չէ, չէ, խոսքը հայացքների մասին է, մինչեւ հիմա ես ճնշումների եմ ենթարկվում: ԿԳԲ-ից բարձրաստիճան մարդիկ զանգում-հայհոյում են ինձ, ներկայանալով, անուն-ազգանուն ասելով, որ երեխայիդ գլուխը կկտրեմ»: Իսկ ՀԱԿ-ն էլ շատ վատ է պահել իրեն. «Ես ձեզ կրկին ասում եմ, իմ երեխաներս ու կինս այս չորս տարի է՝ այնքան են տարել այդ վատ ժամանակաշրջանը անօգնական վիճակում, ոչ մեկ չի այցելել ՀԱԿ-ից իրենց, եւ անգամ բարոյական աջակցություն չի ցուցաբերվել»: Երբ փորձեցինք վերադարձնել բուն միջադեպին, խնդրեց. «Ես ձեզ խնդրում եմ իմ երեխայի մասին մի գրեք, կինս ինձանից կբաժանվի, հասկանո՞ւմ եք: Էս աղջիկը չորս տարի առանց այն էլ տուժել է, հիմա իմ երեխայի խնդիրն ինչի՞ համար եք ուզում դուք առարկա դարձնել»:
- Իսկ ինչո՞ւ չեք ուզում բարձրաձայնել, կարծես համոզված եք, որ նոր ճնշումներ Ձեզ այլեւս չեն սպասվում:
- Դե, հիմա ինչու չեմ ուզում, երեխաները ճնշման տակ ապրում են՝ հերիք չի, կարելի՞ է այդ երեխաների կյանքը մխտռել:
- Վստահ եք, որ Ձեր երեխան հիմա ապահո՞վ է:
- Ես ուր պետք է, դիմել եմ էդ հարցով, ամեն ինչ նորմալ է: Եթե դուք այդ մասին գրեցիք, իմ հետ խնդիր կունենաք, չանեք նման բան, ես իրոք եմ ասում՝ մենք կդառնանք շուն ու կատու: Մենք արդեն դրանից էնքան վատ վիճակում ենք գտնվում, որ դա ձեր խնդիրը չէ: Պետք եղավ, ես կգամ ձեր թերթի մեջ գոռգոռալով կասեմ՝ ինչո՞ւ չես գրում:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...












Ոչ հարգանք կա, ոչ էլ օրենքն ա գործում մարդու անձնական կյանքը մամուլից պաշտպանելու համար: Ով ում մասին ինչ որ պետք ա, բռնում ու գրում ա, թող հլը փորձեն ասեն “Չի՛ կարելի”, միանգամից կդառնա մամուլի ազատության սահմանափակում: Մարդը, էն էլ սովորական մարդ չի, նախկին քաղբանտարկյալ ա, խնդրել ա չհրապարակել իր ընտանիքի մասին հոդվածը: Ոչ միայն չեք հրապարակել, այլև մի լավ թուքումրել ու դավաճան էք սարքել: Մի քիչ, չեմ ասում լրագրողական, բայց գոնե մարդկային էթիկա ցուցաբերեք մեր հայրենակիցների նկատմամբ: Էլ չեմ կարդա Հրապարակ, պարզ դարձավ, թե “ազատ” լրատվամիջոցը ում պատվերներն է կատարում: Սիրեցեք զմիմիյանս
Շատ զարմացած եւ տխրած եմ: Եթէ Հրապարակ թերթի նման անաչար լրատուութիւն ներկայացնող ԶԼՄ-ն ալ արդեն ընտրութիւններէ առաջ Սերժ Սարգիսեանի ձեռքով կատարուած ըլլալը ենթադրածս այսպիսի խաղեր կու տայ, ուրեմն մնացածները ի՞նչ կ’ընեն ըսելով վախցայ: Սարգիս Հացպանեանը համաժողովուրդական շարժման ամենաազնիւ նուիրեալներէն, միշտ մաքուր մնացած հայորդիներէն է եւ անոր համար ալ իր արիւնով պաշտպանած հայրենիքէն արտաքսման՝ Ռոբերտ Քոչարեանի ամենամեծ նենգութեան միակ զոհը կը հանդիսանայ: Երբ Գագիկ Ծառուկեան անունով օլիկարխը ինչքան ալ ԲՀԿ անունով կուսակցութեան նախագահը երեւայ, իրականութեան մէջ այդ Քոչարեան կոչուած մարդու կողմէ ստեղծուածի գլուխը կանգնած մեկ խամաճիկ ըլլալը նոյնիսկ սփիւռքի հեռավոր գաղութներու մէջ չիմացող չկայ, պարոն Հացպանեանը ի՞նչպէս իր թիւ 1 թշնամիի կողմէ կրնայ հովանավորուիլ, այդպէս ալ անհասկանալի եւ անտրամաբանական կը մնայ: Քանի մ’անգամ կարդալով այս տգեղ յօդուածը, այդպէս ալ չհասկցայ թէ իրականութեան մէջ ի՞նչ նպատակ կը հետապնդէ ձեր թերթը եւ ի վերջոյ ու՞մ շահերուն կ’ուզէ ծառայել, երբ գրուածը ոչ մեկ ձեւով չի կրնար ընթերցողին համոզիչ թուալ: Իսկ համեմատել U.Հացպանեանի նման հայրենասեր մարդուն, Ջիհանգիրեանի նման Ռոբերտ Քոչարեանի ընտրարշաւը անձամբ կազմակերպած, ընտրութիւններ կեղծած, կաշառակեր մեկ դատախազի հետ անհնար է: Անոնք սեւ ու սպիտակ գոյներու պէս իրարմէ կը տարբերուին:
Ձեր մոտ լրագորղական էթիկան պակասում է: Այս մարդը իր ընտանեկան լարված մթնոլորտից ելնելով խնդրում է ձեզ չգրել իր նեղ ընտանեկան թեմայով և իր երեխայի մասին: Իսկ դուք դա անում եք: Ակնընհայտ է, որ դա անում եք նրան վնասելու համար այլապես ուրիշի ըընտանեկան իրադրության մեջ մտնելու ինչ կարիքը կար: Իրական բայց դուք վնասում եք ինքներըդ ձեր շիտակությանը:
Շատ ապրիք հայրենակից, Ձեր քննադատութիւնը տեղին է եւ առողջ: Սարգիս Հացպանեան մարդուն վնասելու նպատակով գրուած այս դժուար ընկալելին իր տիկնոջ ու երեխային ինչքան շատ վիրավորած կ’ըլլայ ըսելով կը մտածեմ: Գրուածը ընթերցելով թերթի պատասխանատուներու այդ մասին չանհանգստանալը շատ զարմանալի եւ տարօրինակ է: Իբրեւ հայ մարդ ես պարոն Սարգիսի լրագրողուհիի հասցէին արտայայտած զայրոյթը կը հասկնամ, ան՝ ձեր ուզածը ինչ է չեմ հասկնար, կնոջս ու երեխայէս ի՞նչ կ’ուզեք ըսած ըլլալով հանդերձ, նորեն ալ շատ անամոթութիւն ըրած են: Եղածը կը դատապարտեմ: