Հրազդանի քաղաքապետի ընտրություններն այն փորձաքարն ու լակմուսի թուղթն են լինելու, որն առաջիկա համապետական ընտրությունների որակի մասին մեզ շատ բան է ասելու: Փետրվարի 12-ին իշխանությունն ու ընդդիմությունն առաջին անգամ «ռինգ» են դուրս գալու, եւ մենք ականատես ենք լինելու, թե ինչպես է վերաբերվում հայ հասարակությունն այս երկու ուժերին: Նաեւ համոզվելու ենք, թե արդյո՞ք իշխանության մեծադղորդ խոստումները մաքուր ընտրություններ անելու մասին իրական են ու իրականանալի, թե՞ հերթական անգամ նախապես խոստանալու են, հետո անեն այնպես, ինչպես միշտ են անում: Այս առումով երկու ճամբարի թեկնածություններն էլ ստանդարտի մեջ են. գործող քաղաքապետը գորշ ու միջակ, ընդդիմության թեկնածուն՝ սիրված ու չվարկաբեկված: Իշխանությունը փող ու ադմինիստրատիվ ռեսուրս է տնօրինում, ընդդիմությունը՝ ոչ: Իշխանական թեկնածուն տարիներ շարունակ պաշտոնավարել է, եւ հրազդանցիները՝ լավ, թե վատ, ճանաչում են նրան: Ընդդիմության թեկնածուն ադմինիստրատիվ պաշտոն չի զբաղեցրել, բայց հայտնի դեմք է, պատերազմի հերոս, բանտ նստած ու պատվով փորձությունների միջով անցած անձնավորություն: Լավ է նաեւ, որ իշխանության մյուս թեւերի հետաքրքրությունն այս պարագայում նվազագույն է՝ ոչ ԲՀԿ-ն, ոչ ՕԵԿ-ն առանձնապես հետաքրքրված չեն այս ընտրությունների արդյունքներով: Հետաքրքրություն չունեն նաեւ մյուս քաղաքական ուժերը: Այնպես որ պայքարը ծավալվելու է խիստ իշխանական ՀՀԿ-ի եւ խիստ ընդդիմադիր ՀԱԿ-ի միջեւ: Նաեւ այս ընտրությունները ցույց են տալու, թե որքանով է ընդդիմությունը պատրաստ ու տրամադրված պայքարի: Արդյո՞ք գլխովին մտնելու է ընտրական հորձանուտը, թե՞ պայքարի իմիտացիա է անելու, ապա հայտարարի, թե ընտրությունները կեղծվեցին:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Անժելայի լուսանկարները` կրկին ինտերնետում: Բլոգեր Արգամ Ուստյանը տեղեկացնում է, որ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները կրկին հասանելի են հատուկ Անժելայի անվամբ բացված կայքում:
«Ամիսներ առաջ բացվեց մի կայք, որտեղ ներառված էին դերասանուհու սկանդալային լուսանկարներ...
Հովոյին ատի, որ դառնաս հայտնի: Վերջին անգամ, երբ անդրադարձել էինք Արթուր Գրիգորյանի հեռուստահարցազրույցին, բայց չէինք նշել, որ այն հեռարձակվել է «ATV» ալիքով, հաղորդավարներից մի քանիսը վրդովվել էին՝ իրենց տեղը չէին գտնում, ավել-պակաս թերթիս մասին բաներ էին գրում: Ասա՝ թե ի՞նչ կա ո...
Ոստիկանապետը կփոխվի՟: Մեզ հասած տեղեկություններով` խորհրդարանական ընտրությունները դեռ չկայացած, նախագահականում գծագրել են կառավարության փոփոխություններն ընտրություններից հետո: Ըստ այդմ` իշխանությունները նախատեսում են պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանին բավական...
«Վիա Գրա»-ի խայտառակությունը: ԱՊՀ երկրներում թերեւս ամենահայտնի փոփ խումբը` «Վիա Գրա»-ն, օրերս խայտառակ է եղել «Երկու աստղ» հեռուստաշոուի ժամանակ: Ծրագրին մասնակցող խմբի անդամ Ալբինա Ջանաբաեւան որոշել է բեմ դուրս գալ գործընկերուհիների հետ, սակայն ժյուրիի անդամներին չի բավարարել ն...
Պոռնիկը: Սրճարանում: Երկուսով նստած են, Նամուսով աղջկա դիմաց դրված է նարնջի հյութ, Պոռնիկի դիմաց` սուրճ ու մոխրաման: Անցնող –դարձողը նայում է, հատկապես տղամարդիկ, մեկ մեկին, մեկ` մյուսին:
Նամուսով աղջիկը փորձում է կոնտակտի մեջ մտնել.
Նամուսով աղջիկ._Հ...






