Fog
-5 °C

Ոչ թե միջոց, այլ նպատակ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Ընկերս վրդովված բողոքում է՝ «Որ ալիքը միացնում ես, կամ ցեղասպանությունից ու ցեղասպանությունը հերքող օրենքից են խոսում, կամ՝ ընտրություններից: Այս երկրում ուրիշ ոչինչ չի՞ կատարվում: Չկա ոչ գյուղատնտեսության, ոչ արդյունաբերության, ոչ տնտեսության ու մշակութային, կրթական ու հոգեւոր որեւէ խնդիր, որեւէ այլ հոգս ու հարց՝ ամեն ինչ ծառայեցրել են մայիսի ընտրություններին»: Ես մեղավոր-մեղավոր լսում եմ նրան ու մտածում, որ մեր թերթն էլ կարծես հիմնական մասով «աշխատում է» ընտրությունների վրա: Ով որտեղ է առաջադրվելու, ով ում հետ է կռիվ տալիս, որ կուսակցությունն ինչ է բաժանում, ինչպես է ցուցակներ կազմում եւ այլն: Ընտրությունների մասին է մեր հոդվածների թերեւս երկու երրորդը: Երկիրը թաթախվել է ընտրությունների մեջ, շնչում-ապրում է ընտրություններով, ամեն ինչ պտտվում է դրանց շուրջ: Երբեմն այդ թեման իհարկե ընդմիջվում է: Ինչպես վերջին օրերին էր ընդմիջվել եւ սեւեռվել Ֆրանսիայի Սենատի ու հայտնի օրինագծի ուղղությամբ: Բայց եթե մի քիչ խորքը նայենք, ապա ակնհայտ կդառնա, որ անգամ այդ թեման ծառայեցվեց ընտրություններին, որոշ ուժերի քարոզչությանն ու առաջիկա ընտրապայքարին: Ես այս իրավիճակի իմ բացատրությունն ունեմ: Ավելի շուտ՝ արդարացումը. մեր երկիրն այլեւս չի կարող իր ուսերին կրել եւս մի կեղծված ընտրություն եւ ընտրություններին անմիջականորեն չմասնակցող մարդկանց, ու մամուլի այս ավելորդ-ընդգծված ուշադրությունը նաեւ մեր տագնապով, վախով ու նորմալ ընտրություններ անցկացնելու մեծ ցանկությամբ է բացատրվում: Բայց միաժամանակ հասկանում եմ, որ այն երկիրը, որտեղ ընտրությունը չի ծառայում լավ ապրելուն, զարգացմանն ու առաջադիմությանը, այլ նորմալ ընտրություն անելը դառնում է գերնպատակ ու անլուծելի խնդիր, դատապարտված է:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1)

  1. HAKOB M.

    Ինչպես երեվում է ընտրությունների նախապատրաստական գործընթացներից, այսօր Հայաստանում երկրի կառավարման համակարգում ընտրությունների միջոցով իրականացնել ժողովրդավար կառավարրման բարեփոխումներ դարձել է ԱՆՀՆԱՐ…
    Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ այսօր էլ ժաղովրդին բերել ու ներկայացնում են ընտրելու միակ հնարավորությունը` ՎԱՏԻ ՈՒ ՎԱԹԱՐԱԳՈՒՅՆԻ միջեվ եւ եթե հաշվի առնենք, որ այդ երկու ` իշխանական` ՀՀԿ – ն ու իբր ընդիմադիր`ՀԱԿ կոչված կուսակցությունները, իրենց գաղափարական համոզմունքներով, ոչ այնքան հասկանալի ծրագրերով, համարիա չեն զանազանվում իրարից, ապա կարելի է ասել, որ մենք ունենք միակ ընտրությունը` ՎԱԹԱՐԱԳՈՒՅՆԸ…
    Ես հասկանում եմ, որ կազմակերպել ժողովրդին համընդանուր կերպով ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ընտրություններին, ինչպես պնդում են շատերը, ցանկալի սակայն այն գործրականում համարիա ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է, քանի որ Հայաստանում մարդիկ քաղաքականապես դեռ հասուն չեն ու ցավոք լուրջ չեն ընդունում ընտրությունների կարեւորությունը:
    ԵՎ քանի որ Հայաստանում նախկին նախագահների կողմից, արդեն հիմնադրված էր կառավարման քրեա – գողական համակարգ, ապա եթե թաղային հեղինակություններ կոչվող хороший – ներին վերեւներից ուղղորդեն դեպի վերջիներիս ազդեցության ոլորտները` ժողովրդին տանելու դեպի ընտրախցիկները, ապա այդ զոռբաները մի քանի օղու շշերով ու քյաբաբի հյուրասիրությամբ, զուգակցելով համապատասխան գումարային կաշառքներով, մոտենաով շենքերի բակերի զրուցարաններում ( Беседка) նարդի գցողներին, հեշտությամբ կարճ ժամանակահատվածում այդ հանձնարարությունը կիրականացնեն…
    Ցավոք այս է դառը իրականությունը…
    Մյուս կողմից առկա է իշխանական կառավարման ռեսուրսը` Ոստիկանություն, բանակ, նախարարություններ, օլիգարխներ իրենց համակիրներով, հեռուստատեսությունները, բոլոր իշխանական ԶԼՄ – ները…
    մի խոսքով բոլոր նրանք ովքեր ՎԱԽ ՈՒՆԵՆ իրենց հաստատուն բարեկեցիկ ապրելակերպի , թալանի հնարավորության, ունեցվածքի կորուստի հետ ու ընդհանուրապես մոտ են գտնվում կերակրատաշտակին …
    ԵՎ ԵԹԵ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԵՌԱՆԴ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՏՆՎԵՆ, ապա այս դեպքում ամենա նպատակահարմարը կլինի, գնալ ու մի մեծ խաչ քաշեով ընտրաթերթիկների մեջ ընդգրկված բոլոր ազգանուների վրա, այդ միջոցով այն բոյկոտել, որով եւ այդ թերթիկները կճանաչվեն անվավեր…
    Այսպիսով կընդգծվի ժողովրդական լայն մասսաների ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ գործող օլիգարխիկ – կիրմինալ վարչախմբի նկատմամբ, այնուհետեվ անհրաժեշտ է մշակել գործողության պլան, իմչպես ասում են ” ՉԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ” ըստ վերոհիշյալ ` http://www.lragir.am/armsrc/politics58383.html “Իշխանափոխություն, ոչ ավելին”- հոդվածի ….ու հետո գործել…