Fog
-5 °C

Լավ է արել՝ ասել է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Անցած շաբաթ կայացած ասուլիսի ընթացքում, երբ ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը բանավեճի ժամանակ Վարդան Այվազյանին տեղեկացրել էր, որ Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը «խոտան» է համարել ողջ Ազգային ժողովը, Վարդան Այվազյանն արձագանքել էր, թե նման բան հայտարարողը «ոչխար ա»: Մեր թղթակիցը երեկ զանգահարել է Խոսրով Հարությունյանին եւ հետաքրքրվել, թե արդյոք նա նման արտահայտությո՞ւն է արել, ինչին ի պատասխան Վ. Այվազյանը նրան «ոչխար» է անվանել: «Ես պարզաբանելու բան չունեմ. Վարդան Այվազյանը զանգ ա տվել, մենք բացատրվել ենք»,- մեր թղթակցի հարցին կտրուկ պատասխանել է ՀՔԴԿ նախագահ Խոսրով Հարությունյանը եւ, անջատելով հեռախոսը, այլեւս չի պատասխանել զանգերին: Շատ լավ պրակտիկա է՝ կարելի է մեկին հրապարակավ հայհոյել, հետո հեռախոսով զանգել ու ամեն ինչ հարթել:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1)

  1. Զարմանալի կլիներ,եթե հանկարծ արձականգեր,նա պատրաստ է ավելի շատ թուք ու մուր ուտել,միայն թե ընդգրկվի ՀՀԿ ցուցակի անցողիկ մասում: