Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքում 2011 թվականի լավագույն մարզիկ էր ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը: Հարցմանը մասնակցել են ֆեդերացիայի անդամ 42 մարզական լրագրողներ: Ռոման Ամոյանի՝ լավագույն մարզիկ ճանաչվելու եւ առհասարակ՝ մարզիկների 2011 թվի լավագույն տասնյակի հետ կապված, լայն քննարկումներ սկսվեցին: Հատկապես ուշագրավ էին Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժները, որոնք ավելի շատ քաղաքական ենթատեքստեր էին պարունակում եւ բուռն վրդովմունքով էին լցված՝ իբր տասնյակը սխալ է որոշվել: Այս ամենի առնչությամբ «Հրապարակը» զրուցել է ֆեդերացիայի նախագահ, մարզական լրագրող Յուրի Ալեքսանյանի հետ:
- Պարոն Ալեքսանյան, տարեվերջին Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան որոշեց ՀՀ 2011 թվականի լավագույն տասը մարզիկներին, սակայն դա քննարկումների եւ դժգոհությունների առիթ տվեց:
- Ինձ էլ, անկեղծ ասած, նման աժիոտաժը մեծ զարմանք պատճառեց, ո՞ւմ մտքով կանցներ, որ Հանրային հեռուստատեսության «Հայլուրը», հետո՝ «Սուր անկյուն» հաղորդումը, հետո՝ «Լրացուցիչ ժամանակ» ֆուտբոլային հաղորդումը նման կերպ կքննարկեին այդ քվեարկությունը: Ես չեմ ուզում իջնել նրանցից որեւէ մեկի մակարդակին, ես ժուռնալիստ եմ, ի տարբերություն նրանց՝ չեմ ուզում ոչ մի լրագրողի արժանապատվությանը կպնել, պարզապես մի բան կարող եմ ասել. իմ ընկերներից մեկն ինձ այդ ժամանակ հիշեցրեց Խնկո Ապոր «Մկների ժողովը», որից մի տող՝ հանրային տողը. «մի մուկ խոսեց իր հերթին», մարդիկ են, խոսում են, լավ չի, թող ամեն մարդ իր գործով զբաղվի: Թող իրենք մի հատ իմանան ինչ են խոսում, նոր խոսեն:
- Շատերն այդ ամենը կապում են քաղաքականության հետ, քանի որ ֆուտբոլն ու շախմատը մի քաղաքական ուժի են պատկանում՝ ՀՀԿ-ին, մնացածները՝ մեկ այլ ուժի՝ ԲՀԿ-ին: Դուք տեսնո՞ւմ եք քաղաքական ենթատեքստ:
- Ես հասկանում եմ եւ քաղաքականությունը, եւ որ ընտրարշավ է սկսվում, բայց նաեւ զարմանում եմ, որ օրինակելի գործող այս կազմակերպությանն ինչու են խառնում դրան: Ոմանք նույնիսկ այն աստիճանի են քծնում իրենց տերերին, որ նողկանք ու զայրույթ են առաջացնում: Այս լավագույնների տասնյակը մենք չենք հորինել, մասնակցել եւ քվեարկել են 42 մարզական լրագրողներ, որոնք, իմիջիայլոց, հարցաթերթիկները լրացրել են իրենց ձեռագրերով, որ հետո չասեն, թե կեղծվել է, փաստ է, գոյություն ունի՝ ինչ քվեարկել են, այն էլ ստացվել է արդյունքում: Մարզիկների ցուցակներն էլ են եղել թերթում, ընտրություններից հետո էլ արդյունքներն են եղել: Հետո, թող էդ իշխանավորներն ու իրենց ծառայողները չմտածեն, թե սա երգիչ-երգչուհիների լավագույնների ընտրություն է, որ sms-ների միջոցով քվեարկեն: Սա ընտրում են մարզական լրագրողները, դա պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում, եւ ոչ ոք իրավունք չունի մտնել դրա մեջ՝ բացի մասնագետներից: Գիտեք, իմ սրտով էլ չի այս տասնյակը: Որքանո՞վ է ճիշտ, որ Եվրոպայի առաջնությունում պոկում վարժությունում չեմպիոն դարձած մարզիկը դուրս է մնում տասնյակից, կամ Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը դուրս է մնում տասնյակից, իսկ ոչինչ չարած, նույնիսկ ավելին՝ ձախողված մարզիկները, ի դեմս ֆուտբոլիստների, տասնյակում տեղ ունեն: Սպորտը սիրում է թվեր ու փաստեր, մեր հավաքականը, ճիշտ է՝ լավ խաղաց, սակայն ոչ մի արդյունքի չհասավ անցած տարում, ավելին՝ ձախողեց «Եվրո 2012»-ին մասնակցելու հնարավորությունը: Մեր ֆուտբոլիստներից ո՞ր մեկն է մեդալի արժանացել, ո՞ւմ պատվին են հնչեցրել մեր երկրի օրհներգը, այդ ո՞ւմ պատվին է դրոշ բարձրացել: Կամ ե՞րբ է եղել, որ մեր որեւէ ֆուտբոլային թիմ պատվո պատվանդանի բարձրանա: Ցավոք սրտի, դեռ չունենք նման բան: Իսկ ակումբային ֆուտբոլի վիճակը զավեշտի է նման, բոլոր չորս թիմերը, որ ներքին առաջնությունում լավ են հանդես եկել, եվրոպական ստուգատեսների ժամանակ պարզապես խայտառակ են եղել:
- Գագիկ Ծառուկյանը կապ ունի՞ Ձեր կազմակերպության հետ:
- Ես բարձրաձայնում եմ՝ մեզ լումա անգամ տվող չկա, ոչ մեկը: Դիմել ենք, շատ անգամներ ենք դիմել, որ մեզ օգնեն, եղել են մի տասը հոգի, որ ասել են՝ կօգնենք, բայց: Հենց այդ «բայց»-ի դեպքում ես ասել եմ՝ լրագրողն ուրիշի դուդուկի տակ պարող չպետք է լինի, կներեք, ձեր դուդուկը տարեք՝ թող ուրիշները դրա տակ պարեն: Մեզ մոտ եթե գումար լիներ, մեկն իմանար, որ այս կազմակերպությունում գումարներ կան, անպայման, հավատացնում եմ՝ մի օլիգարխ հաստատ կդառնար ֆեդերացիայի նախագահ: Կան որոշ լրագրողներ, որ մեծահարուստ պատվիրատուների կողմից ցեխ են շպրտում, բայց մենք հո նրանց մակարդակին չե՞նք իջնելու: Մեր ֆեդերացիան ոչ մեկի մեծարման ֆեդերացիա չի: 50 տարուց ավելի է, ինչ գործում է ու միշտ եղել է ազնիվ:
- Լավ, ինչպե՞ս կարելի է նման անախորժ պատմություններից խուսափել:
- Ես մի բան ասեմ՝ գնացեք 42 լրագրողներին, ովքեր քվեարկել են, ասեք, թե ես ում եմ ասել, որ այս կամ այն մարզիկի օգտին քվեարկեք: Ոչ, նրանք լրագրողներ են, եւ իրենք ինչպես ճիշտ են գտնում, այնպես էլ անում են: Ես Ձեզ բերեմ Արգենտինայի օրինակը: Այնտեղ էլ կա սպորտային հանդես, որտեղ որոշվում են տարվա լավագույն մարզիկները: Բոլորս գիտենք, թե Արգենտինան ինչ ֆուտբոլային երկիր է, սակայն 50 տարվա ընթացքում Արգենտինայում 4 անգամ է եղել ֆուտբոլիստ, որը ճանաչվել է տարվա լավագույ մարզիկ: Մեկը Մեսսին է, որը, 3 անգամ ճանաչվելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, այս տարի նոր ճանաչվեց Արգենտինայի լավագույն մարզիկ: Իսկ մեր մոտ դեռ մի հաջողություն էլ չկա՝ ուզում ենք լավագույն մարզիկ ճանաչենք: Կամ՝ Ռոման Ամոյանի աշխատավարձը երեւի 1000 դոլար էլ չի կազմում, բայց Հենրիկ Մխիթարյանը 150 հազար դոլարին մոտ ամսական աշխատավարձ ունի ու դեռ մի անգամ մեր հիմնը չի հնչեցրել: Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժներից մեկի ժամանակ էլ Ռոման Ամոյանի վիրակապով տեսարանն էին ցույց տալիս: Պարզ է, որ նրանք հատուկ են դա արել, ուղղակի վիրավորական է, որ դա անում է մարզական լրագրողը՝ հատուկ առաքելությամբ: Իսկ նման պատմություններից խուսափելու համար անհրաժեշտ է ազնվություն եւ պրոֆեսիոնալ մոտեցում:
Հարություն Մկրտչյան
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...







Ուղղակի մի բառ`Խայտառակություն…Ւնչու պետք է քվեարկության արդյուքները քննադատեն ինչ-որ այդպես կոչված <> , որոնք ոչինչով չեն տարբերվում սովորական մարզասերից…այդպիսի ոչ պրոֆեսսիոնալ քայլը իրենց կողմից միայն իրենց իսկ անունն են գցում…այդ 10-յակը կազմել են, հանրապետության լավագույն մարզական լրագրողները, ու պետք է, որ ավելի լավ հասկանան սպորտից, քան մի քանի հոգի, որոնք իրենց տաք տեղը նստած, սպասում են մի որեվէ պատճառ, որ ինչ-որ մեկին <> նետեն…ամոթ ձեզ… հերիք է արդեն, երբ կհասկանաք, որ սպորտը քաղաքականություն չէ…ինչու պետք է, որեվէ ֆուտբոլիստ մտնի լավագույն 10-յակի մեջ, եթե ձախողել են ամբողջ մրցաշրջանը…
Ես ՀՀ հասարակ քաղաքացի եմ, ընդամենը 22 տարեկան եմ: Չեմ սատարում ոչ մի քաղաքական կուսակցության, անձամբ միշտ ցավում եմ մեր բոլոր մարզիկների համար ու բոլորին անչափ հարգում ու սիրում եմ: Ապրի Ռոման Ամոյանը, ում շնորհիվ մեր հիմնը հնչեց ու մեր եռագույնը բարձրացավ, շատ ապրեն մեր ֆուտբոլիստները, ովքեր ստիպեցին շատերին կոտրելու ֆուտբոլային կարծրատիպերը, ու կարևոր չէ, որ Եվրո-2012-ի արգելքը չհաղթահարվեց ու մեր հիմնը այդտեղ չի հնչելու այս տարի, կարևորն այն է, որ նրանք համախմբեցին մի ամբողջ ազգ: Ես գիտեմ, որ մեր երկրում կան հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր ինձ հետ համակարծիք են, ու մենք բոլորս խնդրում ենք, որ մեր մարզիկներին բանավեճերի առարկա չդարձնեք: Նրանք, ի տարբերություն ձեզ՝ քաղաքական գործիչներիդ ու բոլոր շողոքորթներիդ, ամեն ինչ անում են մեր երկրի անունը բարձր պահելու համար: Գուցե մեկի մոտ դա ավելի լավ է ստացվում, մյուսների մոտ համոզված եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է , համենայն դեպս նրանք փորձում են… Թող Աստված պաշտպանի նրանց բոլոր տեսակի վնասվածքներից ու էժանագին բանավեճերից:
Եղիր հեզ,խոնարհ՝եզ,և որոճա քեզ բաժին հասած խոտը,մինչև որ բացվի առավոտը:Առաջին ալիքի գերիները լռելու,ամաչելու փոխարեն շարունակում են իրենց անիմաստ բառբաչանքը,որ հաճոյանան տերերին:Ամոթ է…