«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» դեկտեմբերի վերջին օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր աստիճանի մեդալներով պարգեւատրեց նաեւ մի շարք նախարարների, այդ թվում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որն իր «մշակութանպաստ» գործունեության համար պարգեւատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով: Նախընտրական տարուն ընդառաջ այս պարգեւատրումը որքան անսպասելի, այնքան էլ կանխատեսելի էր: Բայց կարծես մշակութային դաշտը որքան ամլանում է, այնքան մշակույթի նախարարին ավելի բարձր են գնահատում, ու դա այն ժամանակ, երբ նախարարից եւ նրա գործունեությունից մշակութային դաշտում բոլորն են դժգոհում: Սակայն ոչ դա, ոչ էլ ամիսներ շարունակ նրա պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերը չխանգարեցին, որ նախագահն իր այդ ժեստով եւս մեկ անգամ ամրապնդի Հասմիկ Պողոսյանի դիրքերը, հասկացնելով՝ ուզեք թե չուզեք, նա շարունակելու է պաշտոնավարել:
Նախագահի կողմից մշակույթի նախարարին պարգեւատրելը երաժիշտ, երգահան Վահան Արծրունին համարեց շատ տրամաբանական քայլ եւ անգամ բնական գնահատանք: «Եթե մեր երկրի վաստակավոր արտիստը Թաթան է, Նունե Եսայանը եւ Հայկոն, ուրեմն տրամաբանական է, որ երկրի մշակույթի նախարարը «Մովսես Խորենացի» մեդալ ստանա… այնպես որ ես ոչ մի ներքին հակասություն այս ամեն ինչի մեջ չեմ տեսնում, դա նույն խայտառակ իրավիճակի, անիրազեկության եւ տգիտության հերթական դրսեւորումներից մեկն է, որն ինձ այլեւս չի զարմացնում, եւ նույնիսկ որեւէ էմոցիա չի առաջանում»,- նշեց երաժիշտն ու հավելեց, որ դժվար թե նախագահը տեղյակ չլիներ մշակութային դաշտում տիրող դժգոհություններից, բայց կարծես այս ժեստով վերստին հասկացրեց, որ նախարարը շարունակելու է իր տեղում մնալ. «Հակառակ դեպքում ինչի՞ պիտի պարգեւատրեր, դուք երբեւիցե տեսե՞լ եք, որ, ենթադրենք, վատ հաչացող շանն իր տերը պարգեւատրի: Բնականաբար, լավ է ծառայել, դրա համար էլ լավ է պարգեւատրում, ինչպես եւ մնացած բոլորին: Խոհափիլիսոփայական մտքեր պետք չի փնտրել, այստեղ մաքուր բիոլոգիա է, կենսաբանություն, ուրիշ ոչ մի բան», ինչից նախարարն ըստ էության առանձնապես շատ չի հեռացել, իր մասնագիտական որակավորմամբ նա հենց կենսաբան է:
«Եթե Մովսես Խորենացին իմանար, թե իր անունով ում են պարգեւատրում, իր «Հայոց պատմությունից» միայն ողբի մասը կգրեր»,- մեզ հետ զրույցում ասաց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը: Իսկ նախագահը, գրողի կարծիքով, տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել, եւ չի տեսնում այն, ինչ չի ուզում տեսնել. «Ինչ վերաբերում է մշակույթի նախարարին ու մյուս «մշակութային գործիչներին» շքանշաններ շռայլելուն, ապա հասկանալի է, որ դա պայմանավորված է առաջիկա նախընտրական շրջանով: Հասկանալի է, որ մարդկանց պետք է ինչ-որ բանով կերակրես, որ նրանցից հետագայում աշխատանք պահանջես, ու, որպես կանոն, առաջին պլանում միշտ նրանք են, ովքեր ոչինչ չեն արել, եւ մոռացության են տրված նրանք, ովքեր շատ մեծ ծառայություններ ունեն այս երկրի, մշակույթի առաջ, բայց սպասում են, թե երբ այդ մարդիկ կվախճանվեն, որպեսզի հետո սուգ անեն, հուշարձաններ կանգնեցնեն, փողոցներ անվանակոչեն»: Հովիկ Չարխչյանը համաձայն չէ, որ միայն նախագահն է շռայլ կոչումների մեջ. «Տեսեք, թե աջ ու ձախ ինչեր են բաժանում ու ինչ ծավալներով են բաժանում, հենց այսօր մի քանի նախարարություններում խորհրդակցություններ են եղել, եւ առաջին իսկ օրը սկսել են պարգեւատրումներով: Բայց դա այնքան սովորական երեւույթ է դարձել, որ որեւէ մեկը լուրջ չի ընդունում, եւ անգամ ծիծաղի առարկա է դարձել, ու ավելի հարգանքով են վերաբերվում այն մարդկանց, ովքեր ոչ մի շքանշան էլ չունեն»:
Ռուբեն Հախվերդյանը նախարարի պարգեւատրմանն ընդամենը այսպես արձագանքեց. «Ինչքան էշ կա՝ մեդալ են տալիս… օրինակ, Ալլա Պուգաչովային «Մեսրոպ Մաշտոց» տվողը նատուրալնի խելքից թույլ մարդ ա…»:
Մեզ հետ հեռախոսազրույցում նախարարին պարգեւատրելն այսօրվա իրականության մեջ ավելի քան տրամաբանական համարեց նաեւ գրող Գուրգեն Խանջյանը, որովհետեւ «ինքը՝ մշակույթի նախարարն էլ ինչ-որ մեդալներ է տալիս մշակութային գործիչներին: Եթե այսպես շարունակվի, մի 10 տարի հետո բոլորը կունենան այդ մեդալները՝ Մաշտոցից մինչեւ Խորենացի, եւ չես հասկանա, թե այդ մեդալներն ինչի համար են տրված»: Պարոն Խանջյանին հիշեցրինք, որ նախարարի դեպքում դա գնահատվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար: «Մշակույթի նախարարն արդեն տարիներ շարունակ չի կարողանում մի թատրոնի հարց լուծել, այն աստիճան, որ այդ թատրոնն այնքան կկազմալուծվի, որ ի վերջո ոտքի կանգնեցնել չի լինի… մեծ ծառայություն է ուրեմն…»: Ինչ վերաբերում է մեդալներին, ապա դա, ըստ գրողի, մարդկանց սիրտը գրավելու միջոց է. «Դե, երկաթ է, էլի, դնում-կտրում են ու տալիս բոլորին, որպեսզի չնեղանան, արվեստի գործիչների թուլությունն էլ գիտեն՝ այդպիսի մեդալների համար միանգամից հուզվում են… բայց դրանք այնքան են արժեզրկվել, որ տարվա վերջին ասում ես. հանկարծ մեդալ չտան՝ խայտառակ լինեմ: Այնպիսի մադկանց են տալիս ու այնպիսի առատությամբ… ասենք՝ այսինչ ախպար գործիչն այսինչ երկրից թուրք փաշայի հասցեին այս բանն է ասել, բերեք մեդալ տանք, կամ այսինչ գրողին՝ երկրի առաջ ունեցած իր երախտիքի համար… բայց նայում ես՝ երախտիք չկա, մի երկու բան է գրել, որ ավելի լավ էր չգրեր, որովհետեւ ավելի շատ վնասակար է, քան օգտակար: Նոր տարուց առաջ էր, թե հետո, ինձ էլ ասեցին. արի մշակույթի նախարարություն՝ մեդալ պիտի ստանաս, չգնացի բնականաբար»:
Գուրգեն Խանջյանը նշեց, որ այս դեպքում խոսքն առհասարակ մեդալատվության մասին է մեր երկրում, ու իր հերթին մի նրբություն առանձնացրեց, մատնանշելով, որ եթե, օրինակ, այդ մեդալներն ամրագրված լինեին փողով, այդ ժամանակ, հանձնելիս, մարդիկ երկար կմտածեին, թե իսկապես ով է արժանի, ով՝ ոչ, որովհետեւ փող տալը դժվար է. «Իսկ սենց՝ երկաթ է, էլի, հա կտրի, հա բաժանի, ինչքան շատ բաժանես, այնքան շատ սիրտ կգրավես… ես բան չունեմ մշակույթի նախարարի դեմ, բայց ինքը միջոցառումների նախարար է, իսկ միջոցառումները հեշտ բաներ են փողը փոշիացնելու, մարդկանց աչքին թոզ փչելու համար, իսկ ռազմավարական երկարատեւ ծրագրեր մշակելը դժվար ու չերեւացող բան է: Մարդիկ ուզում են երեւան ու անընդհատ միջոցառումներ են անում, այսինչի 150-ամյակը, 120-ամյակը: Զարմանում ես՝ այս ի՜նչ մշակութային երկիր է, իսկ իրականում դրանք մակերեսային թոզփչոցիներ են, մշակույթը պարապ է մնում: Սա է իմ մտահոգությունը»:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...








Հարգելի Սոնա
«Էշ», Հայոց լեզւում նշանակել է աշխատող: Մեր նախնիները նկատելով աւանակի աշխատասիրութիւնը վերցրել ու նրան տուել են «Էշ» տիտղոսը:
Թուրք կինը հաւանելով հայերի կողմից գործածուող կարճ գեղեցիկ տիտղոսը վերցրել ու առանց վարանելու իր ամուսնուն անուանել է «Էշ»:
Ինչ վերաբերւում է Մովսէս Խորենացուն, հաւանաբար «Նախ – ա – Գահ»ի եւ նրա աշխատակիցների տեղեկութիւնները մեր պատմահոր մասին սահմանափակւում են Ճէյմս Ռասելի եւ նրա դպրոցին պատկանող «Հայագէտներ»ի շառլաթանութիւններով:
Յիշուածների մասին լաւ կլինի որ «Նախ – ա – Գահ»ը չիմանայ մէկ էլ տեսար ինք էլ նկատելով «Էշ» բառի գեղեցկութիւնը, վերցնի ու «Աշխատակից» երկարաշունչ բառը, մելանի եւ ժամանակի խնայման նպատակով փոխարինի …, «Մովսէս Խորենացի» շքանշանն էլ մի «Նախ – ա – Գահ»ական հրամանագրով փոխարինի իշու պատկերով զարդարուած մի նոր շքանշանով:
Վատթարագույնը դեռեւս առջեւում է. երբ «Նախ-արար»ներն էլ իրենց հերթին հետեւելով «Նախ – ա – Գահ»ի օրինակին սկսեն նմանօրինակ վկայականներ եւ պատուոյ գրեր տպել ու բաժանել: Բնականաբար, Սփիւռքի նախարարութիւնն էլ (որ ժրաջան «Թղթաբաշխ» է), ետ չի մնայ միւս «Նախ-արար»ութիւններից. արտերկրի «Վկա-յեալ»ներն էլ իրենց հերթին կը հպարտանան օտարազգի հարեւանների մոտ …. արդիւնքում, Հայկական համաշխարհային խայտառակութիւն:
Անտեղեակների համար տեղին է գէթ մի օրինակ տալ թէ ինչ հիմունքներով է սփիւռքի նախարարութիւնը բաժանում իր պատուոթղթիկները:
Հայ լեզուի պահպանման… Հայապահպանման…. …. …. ի համար, Հ.Հ.Ս. «Նախ – արար»ութիւնը, պատւում է … կրթական հաստատութեան, ուր «Հայերէն Սորվինք» վերնագրուած ցուցակներով ս
Amen inch ynajn darcav . Mi jamanak er,vor mi poqr yshadrytynic mardik shojvum ein. Hima anynmej nujn mardik anyndmej nyjn pargevneri en arjananaum, ajd isk patsharov amen inch ir dery korcrel e y korcrel ir arjeqy. Ev apsosum em naev,vor shat arjeqne en korcrel irenc dery….